Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում սկսվում է յուրօրինակ մի հեղափոխություն, կարծես թե սկսում է կարևորվել խելոք խոսքը, և ֆեսյբուքյան հորդաները սկսում են նահանջել: Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«1. Այսօրվա աշխարհում «թույլատրված է» խոշոր քաղաքների ռմբակոծումը։ Կիևը, Խարկովը՝ ձեզ օրինակ։ Հետևաբար, հայաստանյան որևէ քաղաք ապահովագրված չէ։ Ի դեպ, Խարկովի բնակչությունը Երևանից մեծ է՝ 1.4 մլն։

2. «Թույլատրված» է առանց ավելորդ սենտիմենտի հանել զորքերը և հարյուր հազարավոր մարդկանց դատապարտել դժոխքի։ Օրինակ՝ ԱՄՆ-ի արածը Աֆղանստանում։ Հետևաբար՝ նույնը կարող են անել ռուսները Արցախից, եթե մեր երկրի հետ հարաբերությունները սկսեն գնալ այլ հունով։ Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնողները սա շատ լավ հասկանում են և գուցե ոմանք հասկանալով էլ հենց կառուցում են իրենց քայլերը։ Հանրության նորանոր շերտեր ընկնում են նրանց ազդեցության տակ, որովհետև մարդկանց հետ հակառակ բացատրական աշխատանքը ոչ ոք չի տանում։

3. «Թույլատրված է» պետությունները փլուզել՝ մեծ ավերածություններով՝ Սիրիա, Ուկրաինա և այլն։

4. «Թույլատրված է» իրական աջակցության փոխարեն, իրական աղետը կանգնեցնելու փոխարեն՝ անել գեղեցիկ դատապարտող հայտարարություններ, ֆեյսբուքյան գրառումներ, կոչեր և այլն՝ զրոյական կիրառական արժեքով։ Մենք կարող ենք ստանալ աշխարհի լիդերների կոչերը, աջակցության հուզախառն գրառումները, «մենք բոլորս հայ ենք» ֆլեշմոբերը, բայց հընթացս շատ հանգիստ կորցնել մեր հայրենիքը։

5. «Թույլատրված» է զորքերը հետ քաշելու՝ աշխարհի լիդերների կոչերը բանի տեղ չդնել և այդ ընթացքում ինժեներական ամրացման աշխատանքներ տանել ուրիշի հողում։ Այն, ինչ անում է Ադրբեջանը այսօր։

6. «Թույլատրված է» պետություն չունեցող և պետական մտածողություն չունեցող ժողուվուրդներին օգտագործել, կուտ տալ, հուսադրել և վերջում գցել. օրինակ` Սինջարի եզդիներին թողնել անպաշտպան թուրքական F-16-ների ռմբակոծությունների տակ, կամ` քրդերին։ Հիմա հերթի մեջ, կարծես թե, հայերս ենք։

7. «Թույլատրված է» անվերջ խոսել սեփական օրակարգից, բայց այդպես էլ չգիտակցել, թե դա ինչ է։ Փաշինյանի` ՄԱԿ-ի ելույթից և Մակրոնի հետ հանդիպումներից, ԱԽՔ-ի ամերիկյան հանդիպումներից հետո, խորհրդարանական ընդդիմությունը պետք է հանրության առաջ տագնապ հնչեցներ և բառիս բուն իմաստով շիկացներ խորհրդարանը։ Պահանջեր փակ նիստեր, տեղեկատվություն, բացատրություններ, և նաև այդպես արթնացներ հանրությանը։ Մի քանի հոգով որոշել են փոխել երկրի արտաքին կուրսը, անվտանգային համակարգը, դեմարշներ են անում դաշնակցի հանդեպ, հրապարակայնացնում են թեմաներ, որոնք բացառապես իշխանությունների փակ աշխատանքի դաշտում են։ Սա երկրի ճակատագրի վրա, պետության ապագայի վրա, այստեղ ապրող միլիոնավոր խաղաղ բնակչության վրա խաղադրույք կատարել է նշանակում, իսկ խորհրդարանական ընդդիմությունը, որպես ինստիտուտ, չի անում երկու կարևոր քայլ՝ ա) չի բացատրում լայն հանրությանը՝ թե ինչ է կատարվում և դրա վտանգները, բ) չի օգտագործում իր խորհրդարանական լծակները` գործող վարչապետին միանձնյա կառավարման կոմֆորտից հանելու համար։

8. «Թույլատրված է» քաղաքական և մարդկային անմեղսունակությունը։ Բարձր պաշտոնյաներին և այլոց կարելի է ամեն անմիտ բան ասել ու անել և երկիրը տանել արկածախնդրության, աղետի։

9.«Թույլատրված է» դժվար պահին լքել քեզ ճակատագրով վստահվածը, մտածել բացառապես սեփական անձի և ընտանիքի մասին՝ ժողովրդին թողնելով աղետի առաջ։ Օրինակ՝ ՀՀ 4-րդ նախագահը, որը, վտանգ զգալով, ծածուկ թռավ Լոնդոն և միայն այնտեղից հայտարարեց՝ ժողովո´ւրդ, էլ ձեր նախագահը չեմ, վրաս հույս չդնեք։ Ու դրանից հետո էլ շարունակում է հայ ժողովրդին հորդորներ և կոչեր անել։ Ինչո՞ւ եմ սա հիշեցնում. որովհետև, հենց իրավիճակը դառնա օրհասական, բազմաթիվ ունևորներ, պաշտոնյաներ, կոկորդ պատռող «հայրենասերներ» , կոնֆորմիստներ լքելու են Հայաստանը և հեռվից հետևելու հայրենիքի աղետին։

10. «Թույլատրված է» շատ հեշտ սկսել պատերազմ։ Օրինակները բազմաթիվ են։ Ու «թույլատրված է» չհասկանալ, որ հարցի լուծումը ոչ թե Հայաստանը Սիրիայի վերածելն է, ոչ թե նոր ցեղասպանության թատերաբեմ սարքելը, այլ՝ ռազմաքաղաքական լուծումներով պատերազմը կանխելը, նախկին պատերազմից հետո գրագետ կազմակերպմամբ վերականգնվելը։ 

Լավ փոփոխությունների շարքից. Հայաստանում սկսվում է յուրօրինակ մի հեղափոխություն, կարծես թե սկսում է կարևորվել խելոք խոսքը, և ֆեսյբուքյան հորդաները սկսում են նահանջել։ Թուրքի՝ Ջերմուկի մատույցներում հայտնվելն այնուհանդերձ թողել է շոկային ազդեցություն։ Թվարկածս՝ այսօրվա աշխարհի «թույլտվությունները» մտահոգության և սթափության կոնսոլիդացիայի առանցքն են, և սա մատչելի լեզվով պետք է կարողանանք արագ բացատրել հայ հասարակությանը։ Այս առանցքում կարող է շատ արագ սկսվել միջընտրազանգվածային երկխոսությունը։ Մեզ լուծումներ են պետք։ Ժամանակը քիչ է։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan