Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Փաշինյանը փորձում է փրկել իր կաշին և գողոնը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Հակահայկական իշխանության «քիմիան»
Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ
Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
Եթե Նիկոլ Փաշինյանն անկեղծորեն համոզված է, որ հանուն հայկական, այսպես կոչված, ժողովրդավարության («ժողովրդավարություն» ասելով՝ նա ինքն իրեն նկատի ունի) փրկության աշխարհը Հայաստանի համար անվտանգություն է ապահովելու, ուրեմն առնվազն քաղաքականապես անմեղսունակ է։
Իսկ եթե նա գիտի, որ ժողովրդավարության մասին հուզիչ տեքստերով Հայաստանի անվտանգությունն ապահովված չի լինելու, բայց այդուհանդերձ այդ մասին գրում է, նշանակում է, որ նա Հայաստանի գնով իր կաշին փրկելու և հետագայում ժողովրդավարական համարվող երկրներից մեկում ապաստան գտնելու համար է այդ ամենն անում։
Երկու դեպքում էլ նա չի կարող Հայաստանը ներկայացնել ու առավելևս խաղաղություն բերել։
Իրական խաղաղությունը հնարավոր է նոր բանակցողով, ազգային լայն համախմբմամբ, դաշնակից–բարեկամ երկրների հետ փոխվստահության մթնոլորտի հաստատմամբ, հայկական բանակի վերականգնմամբ, Հայաստանը միջազգային ասպարեզում մանրադրամ չդարձնելու քաղաքականությամբ։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից