ՀԱՊԿ–ն ի դեմս ՌԴ-ի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է միջնորդի կարգավիճակի. Բենիամին Մաթևոսյան Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից
29
Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր. Լուսանկար Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Թավշյա» հաշվեկշիռ «Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն»․Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. Տեսանյութ ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս «ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են». Դմիտրի Պեսկով Ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի (ինչպիսի՞ վարքագիծ կդրսևորի «Քաղաքացիական պայմանագիրը») Պատերազմ Արցախում
11 տարի տաքսու վարորդ աշխատած ՔՊ–ական պատգամավորը հայտարարագրել է 150 հազար դոլար, թանկարժեք զարդեր Ադրբեջանական ներխուժումների հետևանքով վերջիններիս կրակոցները գյուղերում առօրյայի մաս են դարձել Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. «Փաստինֆո» Իրանում ավելի քան 700 բանտարկյալների ազատ են արձակել Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. նախագիծն ընդունվեց. Տեսանյութ Անկարայում չեն բացառել, որ շուտով կբացվի հայ-թուրքական սահմանը «Ղարաբաղի հարցը լուծված է»․ Էրդողանի ներկայացուցիչը դրական է գնահատել Պրահայի հանդիպումը Երևանի այսօրվա մայրամուտը Բաքվում Իրանին սադրող նոր արշավ է սկսվել, առաջարկում են երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան Երևանում կազինո լինի՞, թե չլինի. Փաշինյանը 5 տարի առաջ կարծում էր՝ ոչ, հիմա՝ այո Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել Մալաթիայում Հե՜յ, միամիտ հայե՜ր. Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞ էս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքու՞մ Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Իբրև թե «պայքարում» էին խաղամոլության դեմ. նոր ռեկորդներ՝ 9 ամսում՝ 4,2 տրիլիոնի խաղադրույք, 300 միլիարդով ավելի, քան 2021թ. ընթացքում Հերթական ապատեղեկատվությունը «Պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք». Սյուզի Բադոյան Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը հրաժարական են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի իրենց պաշտոններից. Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու լուրերի մասին.«Հայկական ժամանակ» Ես երբևէ չեմ հարցաքննվել ԱԱԾ-ում որևէ գործի շրջանակներում․ Աննա Մկրտչյանի պարզաբանումը Վանաձորի դեպքը աննախադեպ է ու շատ ցավալի, բայց վանաձորցիները մի տեսակ թեթև են տանում, նույնիսկ ասում են մեր վարչապետի ճամփան ո՞նց կարողա փակեինք Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է ներկա լինեին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը Հերթական ապատեղեկատվությունը Օկուպացված Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել Ինչո՞ւ Աննա-Էրատոն համերգին չէր տարել հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին ՀԱՊԿ–ն ի դեմս ՌԴ-ի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է միջնորդի կարգավիճակի. Բենիամին Մաթևոսյան Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. Ջոն Քիրբի Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը Թշնամին սեպտեմբերյան հարձակման արդյունքում զոհվածների մարմիններ է վերադարձնում նոյեմբերին. մարմիններ, որոնք Հայաստանի տարածքում էին գտնվում Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից

Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը

Նիկոլ Փաշինյանը մշտապես փորձում է սեփական մեղավորությունն ու պատասխանատվությունը գցել այլոց վրա։

«Ես ի՞նչ կարող էի անել»․ սա՛ է նրա գործելաոճը։

Նա Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերեց՝ փակուղի մտցնելով բանակցային գործընթացը և հնարավորություն տալով թուրք–ադրբեջանական տանդեմին դիմել զենքի օգնությանը։ Նիկոլն այնպես էր փչացրել ամեն ինչ, որ աշխարհը լռությամբ արձագանքեց ադրբեջանաթուրքական ագրեսիային։ Նիկոլն այդ ամենը բացատրեց այն բանով, որ, իբր, շատ վատ ժառանգություն է ստացել։

«Ես ի՞նչ կարող էի անել»,– արդարանում էր Նիկոլ Փաշինյանը և փորձում «մակարոնեղեն» կախել իրեն հավատացողների ականջներից։

44–օրյա պատերազմը Նիկոլ Փաշինյանը պարտվեց ու իր հետ պարտության տարավ մեր երկրին։ Նրա կասկածելի ու անգրագետ որոշումների համադրության արդյունքում ողբերգական հետևանքներ եղան։ Նիկոլը կրկին մեղքը գցեց այլոց վրա։ Ըստ նրա՝ մեղավոր էին գեներալները, զինվորները, նախկինները, Պուտինը, մյուսները, բայց ոչ ինքը։

«Ես ի՞նչ կարող էի անել»,– դեմագոգիկ նախադասությունն էր օգտագործում ինքը ու մինչև հիմա նույն «լադի» մեջ է։

Պատերազմից հետո նա վախեցած ու շոկի ենթարկված հասարակությանը խաղաղություն խոստացավ։

Նրա խոստացած «խաղաղության դարաշրջանը» նոր զոհեր ու ավերածություններ է բերում։ Երեկ հերթական զոհերն ունեցանք։ Եվ ահա սեփական կաշին փրկելու համար նա արդեն նոր մեղավորներ է նշանակում՝ Ռուսաստանն ու ՀԱՊԿ–ը (ուշադրությո՛ւն դարձրեք․ նա երբեք չի մեղադրում Ադրբեջանին ու Թուրքիային, իսկ եթե մի պահ մեղադրում է Ալիևին, ապա շատ արագ ինքնախմբագրվում է ու մեղադրանքների սլաքներն ուղղում այլ տեղ)։

Նիկոլը Հայաստանում հիմա հակառուսական հիստերիա է բարձրացրել, որպեսզի թաքցնի իր հանցավոր անգործությունն ու կասկածելի դիվանագիտությունը։

Անգործությունն ու բանակն անտերության մատնելը Նիկոլը փորձում է բացատրել, թե բա՝ ես պատրաստ եմ զենք գնել, բայց ՀԱՊԿ–ն ու Ռուսաստանը թույլ չեն տալիս, քանզի ՀՀ–ն ՀԱՊԿ–ի անդամ է։

«Ես ի՞նչ կարող եմ անել», – ասում է նա ու հակապետական քայլերի գնում։

Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա ասուլիսով պայթեցրեց Փաշինյանի փչած հերթական փուչիկը։ ՀՀ 2–րդ նախագահը հայտարարեց, որ իրենք միշտ էլ կարողացել են ՌԴ–ից բացի զենք ձեռքբերել նաև այլ երկրներից ու նույնիսկ օրինակ բերեց, որ Ղարաբաղյան 1–ին պատերազմի ժամանակ իրենք եվրոպական երկրներից են զենք գնել։ Ըստ նրա՝ զենք գնելու անկարողությունը սուտ է։

Այնպես որ «Հայկական Թուրքական ժամանակ» թերթի ոճով տարածվող նիկոլական ստերին պետք չէ հավատալ։ Եթե ինքն ուզենա զենք գնել, ապա բոլորը, այդ թվում՝ ՌԴ–ն կվաճառեն ու ոչ մի խնդիր չի լինի ՀԱՊԿ–ի կողմից։

Իսկ եթե նա ուզում է, բայց չի կարողանում զենք գնել, ապա անելիք չունի պետության ղեկին։ Ամեն դեպքում ինքը պետք է հեռացվի, որպեսզի Հայաստաանն ապրելու շանս ստանա։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan