Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ. Արցախի ԱԳՆ Ալիևի ախորժակը բավարարելը չի կարող լինել խաղաղության երաշխիք. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀՅԴ ԳՄ-ն որոշել է, որ մանդատս վայր չեմ դնելու. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ
2
Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ Ղարաբաղից ձերբազատվելու քաղաքականությունն այս անգամ ավելի լուրջ հարվածներ կբերի. Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ ամբիոնից. Տեսանյութ Արտահերթ նիստ Ազգային ժողովում՝ ընդդիմության առաջարկով՝ ուղիղ Պետք է պատասխանել Ադրբեջանին, թե չէ կստացվի, որ մեր լռությունը համաձայնության կամ վախի նշան է․ Թևանյան. Տեսանյութ ՀՀ ԱԺ-ն պետք է պատասխանի Ադրբեջանի խորհրդարանին. Ընդդիմությունը նախագիծ է բերել. Ուղիղ Հայաստանում գավառական բռնապետություն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ. Լավրով․ Տեսանյութ Ադրբեջանը լեգիտիմ հիմք է փորձում նախապատրաստել Լաչինի միջանցքը ռուսների հետ «համատեղ» վերահսկելու համար Խորհրդարանի բանաձևերը Փարիզի պաշտոնական դիրքորոշումը չեն. Ֆրանսիայի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դադարեցնում է գործունեությունը որպես կազմակերպության ցանցի մաս Այսինքն շենքերի վրա ծակերը ե՞ս եմ արել․ Ուզում են մարդկանց շեղեն գլխավոր թեմայից․ «5-րդ ալիքի» օպերատոր․ Տեսանյութ Փաշինյանը գնացել էր ՏԿԵ նախարարություն, Արամի փողոցը փակ էր․ Տեսանյութ Մինչև 2024 թ. կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին «5-րդ ալիքը» պարզաբանում է տարածված տեսանյութը, որտեղ երևում է, թե օպերատորը պատի մեջ հեղույս է ամրացնում «Եռաբլուրում» զինվորական կարգով հուղարկավորեցին սեպտեմբերյան ագրեսիայից զոհված Գայանե Աբգարյանին. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանների հարցի լուծումը, չի կարող և չպետք է կապված լինի Արցախի Հանրապետության կարգավիճակի հետ. Արցախի ԱԳՆ ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. Տեսանյութ Ուկրաինայում հարվածները Ղրիմի կամրջի վրա կատարված ահաբեկչության պատասխանն են. Պուտին Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ողբերգական դեպք Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է «Թումու» կենտրոնի 24-ամյա աշխատակցի դին Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ ԱԱԾ-ն որ Մկրտչյան Աննայի ծննդականի հարցերը վերջացնի, մի հատ կարա զբաղվի բանակի վարկաբեկման էս դեպքով Էլի ապացույց եք ուզո՞ւմ, որ գործ ունենք դե-ֆակտո թուրքամետ իշխանության հետ. Լուսանկար Ադրբեջանն ակտիվ ռազմական նախապատրաստություն է իրականացնում․ Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Ամանորի միջոցառումների վրա կծախսվի շուջ 713 հազար ԱՄՆ դոլար Հերթական ստորացումը Կրեմլն արձագանքել է Բայդենին ՀՀ ԱԺ-ն Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությանը պատասխանող հայտարարություն չընդունեց. Տեսանյութ ՌԴ-ն ու Ֆրանսիան հակառակն են ասում, էդ ո՞ր միջազգային հանրությունն է ասում նշաձող իջեցրեք. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ ՌԴ-ն ու Ֆրանսիան հակառակն են ասում, էդ ո՞ր միջազգային հանրությունն է ասում նշաձող իջեցրեք. Արթուր Խաչատրյան Ընդդիմության դաշտում ջուրը պղտորողներ կան. Սաղաթելյան Արայիկ Հարությունյանը մասնակցել է մարշալ Բաղրամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված միջոցառմանը Ալիևի ախորժակը բավարարելը չի կարող լինել խաղաղության երաշխիք. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Սա հրաժարում է ազգային նպատակներից, հակառակն ապացուցեք. Արծվիկ Մինասյանը՝ իշխանականներին Իշխանություն. «duk 30 tari talanel banakcayin procese». ԱԺ նիստը կարճ Սրանք լուրջ դեմքով հայտարարում են, որ օգտագործելով «ինքնորոշման իրավունք» տերմինը՝ անընկալելի են դառնում միջազգային հանրության համար Բա էս հայտարարությունը ձեր ծրագրի մասին է, ինչի՞ն եք դեմ․ Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ

Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ ՀՀ տարածքը լքելու արգելք սահմանված չի եղել. ՀՀ ԱՆ

Հայաստանի արդարադատության նախարարությունը նոր մանրամասներ է ներկայացրել ազգությամբ քրդեր Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի գործի վերաբերյալ, որոնք դեռևս անհայտ պայմաններում հայտնվել են Թուրքիայում: Նախարարությունից պարզաբանում են, որ Հուսեին Յըլդըրմի և Աթիլլա Չիչեքի նկատմամբ Հայաստանը լքելու արգելք սահմանված չի եղել, իսկ թե ինչպես են նրանք հայտնվել Թուրքիայում, նախարարությունը չի հստակեցրել՝ նշելով, որ այդ հարցը դուրս է նախարարության իրավասության շրջանակներից:

«Արմենպրես»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնում է, որ 2022թ. հունվարի 20-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիներ, ազգությամբ քրդեր Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրմին և Աթիլլա Քազըմի Չիչեքին` 2003թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքներ կատարելու համար դատապարտել է Աթիլա Չիչեքին 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:

Նշվում է, որ 20.02.2022թ. դատավճռի համաձայն՝ Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմը և Աթիլլա Քազըմի Չիչեքը 2021 թվականի օգոստոսի 16-ին ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանային վերահսկողության տակ գտնվող տեղամասում անցել են Արաքս գետն ու ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և թույլտվության, հատել են ՀՀ պահպանվող պետական սահմանը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից մուտք գործելով Հայաստանի Հանրապետություն, միաժամանակ իրենց հետ մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն են տեղափոխել հրազեն ու ռազմամթերք, որից հետո բռնվել են ՌԴ ԱԴԾ աշխատակիցների կողմից, ովքեր նրանց մոտից հայտնաբերել ու վերցրել են ապօրինի կերպով կրվող և փոխադրվող հրազենն ու ռազմամթերքը:

«20.02.2022թ. դատավճիռը բողոքարկվել է, որի արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը 23.02.2022թ. որոշմամբ մասնակիորեն բավարարել է ամբաստանյալների պաշտպանի բողոքը: Վերոնշյալ արարքներ կատարելու համար ամբաստանյալների նկատմամբ նշանակել է ազատազրկում հինգական տարի ժամկետով, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Նույն որոշմամբ ՀՀ 2003թ. ընդունված քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ որոշվել է նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով: Ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը, վերացվել է և նույն որոշմամբ Աթիլա Չիչեքին և Հուսեին Յըլդըրըմին ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճում»,-ասված է պատասխանում:

Վերաքննիչ դատարանի կողմից 23.02.2022թ. կայացված դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, որի արդյունքում համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 28-ին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 282-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավճիռը կատարելու մաuին դատավորի կարգադրությունը դատավճռի պատճենի, իuկ վերանայման կարգով դատական ակտի փոփոխման դեպքում` նաև վերադաս դատարանի դատական ակտի պատճենի հետ միասին, ուղարկվում է այն մարմին, որի վրա օրենքով դրված է դատավճիռը կատարելու պարտականությունը, այս դեպքում՝ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայություն: Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը կարող է կատարել միայն այն օրինական ուժի մեջ մտնելուց և պաշտոնապես այն ստանալուց հետո:

«Վերոնշյալի կապակցությամբ հայտնում ենք, որ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի վերաբերյալ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճիռը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշումը և կարգադրությունը՝ դրա ուժի մեջ մտնելու և կատարման ենթական լինելու վերաբերյալ Պրոբացիայի ծառայությունը ստացել է 02.08.2022թ.-ին ու նույն օրը մակագրել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնին:

«Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավասությունների շրջանակներում վերահսկողություն իրականացնելու նպատակով՝ Պրոբացիայի ծառայությունը դատական ակտը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ պարզում է պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, նրա հետ կապ է հաստատում, նրան պատշաճ ծանուցում է Պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու վերաբերյալ, կազմում է անձնական գործ: Պրոբացիայի ծառայություն ներկայանալու դեպքում անձը վերցվում է հաշվառման, ստորագրությամբ պրոբացիայի շահառուին պարզաբանվում են նրա իրավունքները և պարտականությունները, դրանք չկատարելու դեպքում օրենքով սահմանված պատասխանատվությունը»,- նշված է նախարարության պարզաբանման մեջ:

Նշվում է, որ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնաբերելու և հաշվառելու նպատակով Պրոբացիայի ծառայությունը իր լիազորության սահմաններում իրականացրել է օրենքով սահմանված գործառույթներ, սակայն, վերջիններս չեն հայտնաբերվել, և հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջը՝ ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը 08.08.2022թ. միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 22.08.2022թ. թիվ ՍԴ1/0092/15/22 և ՍԴ1/0091/15/22 որոշումներով ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի միջնորդությունը բավարարվել է, Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին: Թուրքիայի քաղաքացիներ Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի գտնվելու վերաբերյալ որևէ այլ տեղեկատվություն առկա չէ:

Ինչ վերաբերում է Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի ազատ տեղաշարժման սահմանափակմանը, ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ փորձաշրջան նշանակվելու դեպքում դատապարտյալները ազատ են արձակվում դատական նիստերի դահլիճից և դատապարտյալները կարող են լքել Հայաստանի Հանրապետության տարածքը, եթե դատարանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն նրանց նկատմամբ սահմանված չէ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.01.2022թ. դատավճռով և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.02.2022թ. որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականություն Աթիլլա Քազըմի Չիչեքի և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմի նկատմամբ սահմանված չի եղել:

«Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս են քրդական բանվորական կուսակցության անդամներ՝ Աթիլլա Քազըմի Չիչեքին և Հուսեին Աբդուլմենավի Յըլդըրըմին հայտնվել Թուրքիայում, տեղեկացնում ենք, որ նկատի ունենալով նշյալ անձանց ՀՀ վերաքննիչ դատարանի 23.02.2022թ. որոշմամբ ազատ արձակված լինելու և իրենց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու արգելք սահմանված չլինելու հանգամանքը, ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կողմից նշյալ անձանց չհայտնաբերելու արդյունքում կարող էր միայն հայտարարվել հետախուզում, ինչը և արվել է, իսկ վերջիններիս՝ Թուրքիայում հայտնաբերվելու հանգամանքների պատճառների պարզաբանումը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից»,- ասված է պատասխանում:

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan