ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ջերմուկ և Գորիս քաղաքներ. Լուսանկար

Դիտել նաև
Ջերմուկից զբոսաշրջիկները փախչում են. Փաշինյանի կառավարության աննախադեպ ձեռքբերումը
Այսօր դեսպանները կհավաքվեն
Ջերմուկում կյանքը չի վերականգնվել. ամանորյա օրերի համար քիչ ամրագրումներ են
Ջերմուկին հասցված վնասը կազմել է շուրջ 30 տոկոս․ Վայոց Ձորի մարզպետ․ Տեսանյութ
ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին. Լուսանկար
Սեպտեմբերի 28-ին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը և Դեսպանատան ռազմական և ռազմաօդային կցորդ Վ.Ա. Կոսովը, ՀՀ և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Տիգրան Փարվանյանի հետ այցելել են Ջերմուկ և Գորիս քաղաքներ։
Դիվանագիտական առաքելության ղեկավարը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և այս տարվա սեպտեմբերի 13-14-ը գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։
Այցի շրջանակներում Կոպիրկինը եղել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրում։







