Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը՝ Մալաթիայի շուկայում ճղճղում էր` ելք կա. Նիկոլը եկավ ու այն փակեց. Տեսանյութ
27
«Հայկական սուտ». ուկրաինացի պատգամավորը՝ Լաչինի միջանցքի շրջափակման, սննդի պակասի և Արցացում հումանիտար աղետի մասին. Տեսանյութ Արևմուտքը փորձում է Հայաստանին հակադրել ՌԴ-ի հետ, Մոսկվան խնդիրներ չի ուզում, մեղմ է արձագանքում. Սերգեյ Մարկեդոնով. Տեսանյութ Արցախի բլոկադան՝ Ադրբեջանի ռասիզմի ապացույց. Հայաստանի գանգատը՝ Հաագայի դատարան. Տեսանյութ Արևմուտքը տանկեր է ուղարկում Ուկրաինա, իսկ Ռուսաստանը խաղի մեջ է մտցնում իր «Ցիրկոնները». Աշխարհը կանգնա՞ծ է մեծ պատերազմի առջև Թուրքիան կարո՞ղ է իրականում դուրս գալ ՆԱՏՕ-ից, թե Էրդողանը փորձում է շանտաժի ենթարկել Արևմուտքին Ադրբեջանն այժմ էլ դասեր է տալիս ԱՄՆ-ին ի դեմս Պետդեպի ներկայացուցիչ Փրայսի. «Կոչ արեք ՀՀ-ին կատարել իր պարտավորությունները» Արևմտամետ ուժերն ուզում են փոխել վեկտորը․ Զատուլինը` Հայաստանում ԵՄ առաքելության մասին. Տեսանյութ Ինչու՞ Էրդողանը ընտրությունները նշանակեց հենց մայիսի 14-ին, և դա ի՞նչ սիմվոլիկ նշանակություն ուներ իր համար Ռուբինյանն արդեն չի՞ հավատում Փաշինյանի «Ապագա կա՛» կարգախոսին որ մտահոգված է Ալիևի սպառնալիքներից «ԵՄ առաքելությունը Հայաստանում չպետք է Հայաստանի համար՝ իր վրա վերցրած պարտավորվածություններից խուսափելու առիթ դառնա». Ադրբեջանի ԱԳՆ Պատերազմ Արցախում
Հայաստանի իշխանությանը հաջողվեց ՌԴ-Արևմուտք խորը դիմակայությունն ողջ ծավալով տեղափոխել Հայաստան՝ երկիրը «պոլիգոնի» մեծ սպառնալիքի տակ դնելով Հրդեհի փաշինյանական վարկածը հռչակվում է կենսունակ, ազգային ԴՆԹ-ն՝ մեղավոր. Տեսանյութ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում» թեզը 105 տարվա պատմություն ունի. Ստեփան Հասան-Ջալալյան. Տեսանյութ Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից Դվինի Արտակը պատրաստվում է հյուրանոցում մեծ խաղատուն բացել Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից Գեղամ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ գործը գլխավոր դատախազի սեղանին է Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, կարող է մանդատը դնել Ով է առաջարկել Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար Ի՞նչն է ուժ տալիս Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա փետրվարին Անշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս Լիլի Մորտոյի «5 վայրկյանը». Պրեմիերա. Տեսանյութ Վահան Կոստանյանը պաշտոն է ստացել Հատուկ հանձնարարություններով ստրուկներ Լաչինի միջանցքը պետք է հիմա ապաշրջափակվի. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ լիագումար նիստին Պետությունը մարել է Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված վկայի 500.000 ԱՄՆ դոլարի պարտքերն ու վարկերը. պաշտպան Տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար. Արցախցի կանանց բաց նամակը Նիկոլն Արցախի հայաթափման օվերտոնի պատուհանն ա բացում «5-րդ ալիքի» տեսանյութում առկա չէ օրենքի խախտման որևէ հատկանիշ, ինչպես նաև էթիկական նորմերի խախտում. ՀՌՀ ԵԽԽՎ-ում քննարկվում է Լաչինի միջանցքի հարցը. Տեսանյութ Ովքեր են Բերձորի միջանցքն արգելափակած ադրբեջանցիները 31 տարի առաջ այս օրն ազատագրվեց Քարինտակը. Տեսանյութ Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴ Ինչպիսի՞ն է Իրանի դիրքորոշումը Արցախի շրջափակման հարցի շուրջ Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ Փաստացի այսօրվա կառավարության նիստի ընթացքում հենց ՀՀ վարչապետի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները 4–ամյա Մհերի երազանքը՝ շրջափակված Արցախից Այս ամենը հետևողականորեն պլանավորած ստրատեգիա է, իսկ տղերքին սպասնեցին, որ կորպուսի ճակատը բացվի, քանի որ պատվերը էդ էր ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանը իր վարորդ է նշանակել սեփական ամուսնուն․ աղբյուր

Ամենաբարձր մակարդակներում անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը․Լին Թրեյսին՝ Սյունիքում

Սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին․ տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։

«Նրա հետ Սյունիք էին այցելել նաեւ դեսպանության տնտեսական եւ քաղաքական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմ Զապֆելը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն, գրասենյակի ծրագրերի համակարգող Հայկանուշ Բագրատունյանը։ Մարզպետը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ այցի ու հատկապես սեպտեմբերի 27-ին Սյունիքում գտնվելու համար։ Դեսպանը, հիշատակելով, որ լրանում է 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը, իր հարգանքն է փոխանցել զոհերի հիշատակին ու ցավակցությունը նրանց ընտանիքներին՝ փաստելով, որ, ցավոք, երիտասարդ տղաների կյանքեր խլեց նաեւ վերջին օրերի պատերազմը․․․ Ռոբերտ Ղուկասյանը, ներկայացնելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Սյունիք ներխուժման մանրամասները, նշեց․

«Մեզ համար շատ կարեւոր է, որ այս ծանր ժամանակահատվածում մեր կողքին եք։ Տեղյակ ենք, տիկի՛ն դեսպան, թե՛ Ձեր, թե՛ ԱՄՆ դիրքորոշման մասին այս ամենի վերաբերյալ, որի համար շնորհակալ ենք։ Բայց վերջին երկօրյա պատերազմը, որ տեղի ունեցավ ՀՀ սուվերեն տարածքում, ցույց տվեց, որ թշնամին ոտնահարում է ոչ միայն մեկ այլ պետության ու մարդու հիմնարար բոլոր իրավունքները, այլեւ հումանիտար տարրերը ու նույնիսկ շտապօգնության մեքենաներն էր թիրախավորում։ Մարդիկ այստեղ չեն ուզում լքել իրենց բնակավայրերը, ինչը մեծացնում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական գործողությունների ռիսկը։ Այս ամենը պետք է խիստ գնահատականի արժանանա միջազգային հանրության կողմից, ուստի եւս մեկ անգամ բոլորից խնդրում ենք ուշադրություն թշնամու վերջին գործողությունների նկատմամբ եւ հստակ ճնշումներ՝ դրանց կրկնությունը կանխելու համար»։

Դեսպան Թրեյսին ասաց, որ այս հակամարտությունը գտնվում է Միացյալ Նահանգների ուշադրության կենտրոնում՝ նույնիսկ այն պարագայում, երբ ավելի լայն տարածաշրջանում կան զուգահեռ ընթացող հակամարտություններ․ «Ու մենք ամենաբարձր մակարդակներում, նաեւ դիվանագիտական խողովակներով, անում ենք ամեն ինչ՝ թույլ չտալու ուժի կիրառումը, ապահովելու բանակցությունների շարունակականությունը եւ ունենալու խնդրի այնպիսի կարգավորման հեռանկար, որը երկարաժամկետ ու կայուն խաղաղություն կբերի»։

Բարձրաստիճան դիվանագետը նշեց, որ գիտակցում է, թե որքան դժվար է հիմա Սյունիքի, նաեւ մյուս սահմանամերձ մարզերի բնակիչների համար անվտանգության զգացում ունենալ։ Այդ պատճառով էլ մարզ է այցելել գործընկերների հետ՝ տեղում հասկանալու, թե ինչ է կատարվում ու ինչով կարող են օգնել։ Ռոբերտ Ղուկասյանը հյուրերի հետ մարզի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում առաջ եկած մի շարք խնդիրներ քննարկեց, նաեւ շնորհակալություն հայտնեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությանը՝ մինչ այժմ իրականացրած աշխատանքի համար՝ նշելով, որ շարունակվող համագործակցությամբ իրականացվելիք ծրագրերը զարգացումից զատ պետք է ուղղված լինեն դժվարին իրավիճակներին դիմակայելուն։

Քանի որ տիկին Թրեյսին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հանդիպման ավարտին նշեց․ «Իրավիճակը Սյունիքում, առհասարակ Հայաստանում միշտ իմ մտքում կլինի, եւ եթե կա բան, որ կարող եմ անել ու օգնել այստեղ խաղաղության հաստատմանը, ապագայում եւս կանեմ, անկախ նրանից, թե որտեղ եմ»,- ասված է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan