Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը
24
Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Փաշինյանի հարցազրույցը՝ Ադրբեջանի ու Թուրքիայի բարեկամ Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ներին Մայր Աթոռը իշխանություն համարվողներին հորդորում է դադարեցնել Բագրատ սրբազանի դեմ ստի ու կեղծիքի արշավը Պատերազմ Արցախում
Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Փաշինյանն ամբողջովին զիջել է հայ ժողովրդի շահերը. Ալեքսանդր Դուդչակ (տեսանյութ) Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են (տեսանյութ) Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք «Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան Երևան–Սևան ճանապարհը բացվեց. քաղաքացիները վստահեցնում են` պայքարը շարունակական կլինի (տեսանյութ) «Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև «Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան «Ժողվարչապետի» հաշվետվությունը բրիտանական մամուլին Այս ամենը Փաշինյանի քաղաքական սխալներն են. Սերգեյ Մարկելով (տեսանյութ) Ինչու է Նիկոլ Փաշինյանը տեղայնացնում Տավուշի խնդիրը «Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան Գառնիկ Դանիելյանը Տավուշի ոստիկանապետից պահանջում է ձերբակալել ժողովրդի վրա քշող վարորդներին «Երկրապահի» մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է «Մեր դիրքերից, մեր զորքն արդեն նահանջել է, ադրբեջանական դրոշ է ծածանվում». Բագրատ Սրբազան Հայաստանի իշխանության ներկայացուցիչները արդեն իսկ անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները. ՀՅԴ Երևան-Սևան Մայրուղին փակ է՝ ի աջակցություն պայքարող տավուշցիների Սահմանազատման այս գործընթացը փաստացի Հայաստանի կողմից միակողմանի զիջում է. Նոյեմբերյան համայնք Ասել եմ, եթե հայկական դիրք է տեղափոխվելու՝ հենց հիմա ինձ այդ հանձնաժողովի խմբից հանեք. Բաղանիսի ղեկավար Ինչ է պատմել Կիրանցի գյուղապետը Բագրատ Սրբազանին. մանրամասներ Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական վարչություն (տեսանյութ)

Իրանը կոնկրետ քայլերի է անցնու՞մ

168.am-ը գրում է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական ջանքեր ծավալելու կոնկրետ առաջարկներով է հանդես գալիս: Օրերս Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակում ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և խոսել հարավկովկասյան տարածաշրջանում փոփոխությունների մասին որոշ տեղեկությունների և ապացույցների մասին՝ վերահաստատելով Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բացահայտ և վճռական ընդդիմանալով տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության։

Նա նաև հավելել էր, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների հետ՝ օգնելու նրանց՝ որպես հակամարտող կողմերի՝ լուծելու իրենց տարաձայնությունները խաղաղ ճանապարհով։

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին էլ ասել էր, որ Թեհրանը պատրաստ է Բաքվի և Երևանի երկխոսության հարթակ դառնալ։

«Իրանը պատրաստ է օգնել իր հյուսիսային հարևաններին՝ Ադրբեջանին և Հայաստանին՝ հասնելու կայուն խաղաղության Թեհրանում՝ երկկողմ և եռակողմ հանդիպումների և 3+3 տարածաշրջանային նախաձեռնության շրջանակներում»,- ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ասել է դեսպանը՝ Ադրբեջանի փոխնախագահ Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպմանը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերություններում վերջին իրադարձությունները, իրավիճակը Կովկասում և տարածաշրջանի հետ կապված Իրանի սկզբունքային դիրքորոշումը։

Ըստ հաղորդագության՝ դեսպանը հաստատել է Իրանի դիրքորոշումը միջազգային սահմաններն անփոփոխ մնալու հարցում և հայտարարել, որ «որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն չպետք է լինի, ինչն անհամատեղելի կլինի տարածաշրջանում Իրանի կենսական կարևոր և երկարաժամկետ շահերի հետ»։

Ուշագրավ է, թե ինչպես են արձագանքելու Թեհրանի այս առաջարկին Երևանն ու Բաքուն: Բաքուն չի թաքցնում, որ ամենևին ոգևորված չէ Իրանի ակտիվությունից ռեգիոնում և հատկապես հայ-իրանական սահմանի անփոփոխության վերաբերյալ Իրանից ամենօրյա ռեժիմով հնչող գնահատականները մեդիաիրարանցում են առաջացնում Ադրբեջանում, որի հետևանքով ավանդական հակաիրանական տրամադրություններն Ադրբեջանում խորացել են:

Ինչ վերաբերում է Երևանին, ապա հատկապես Սյունիքի շուրջ ներկայումս առկա անվտանգային իրավիճակի կարգավորման գործընթացում Թեհրանի ներգրավումը կենսական նշանակության հարց է հատկապես Հայաստանի Հանրապետության համար, որի վերջին օրերի ինտենսիվ արևմտյան ռևերանսները կարող են խափանել Թեհրանի նախաձեռնությունները:

Սակայն պետք է արձանագրել, որ Իրանի «ծառայություններից» հրաժարվելը բարդ է լինելու թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի համար, քանի որ Իրանը Հարավային Կովկասում փորձում է «վերադառնալ» իր պատմական»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan