Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House

Արցախի մասով բոլոր մտահոգություններս իրականանում են․ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը. Տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հիմնական թեզերը՝

1. Արցախի թեման բացակայում է բանակցային գործընթացներում, և ոչ միայն Բրյուսելում։ Հիմա խոսքը գնում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։   

2. Եթե այսպես շարունակվի, ապագա բանակցային գործընթացը կարող է տարվել հետևյալ ֆորմատով․ Բաքու-Ստեփանակերտ և ինչ-որ չափով Մոսկվա։  

3. Արցախի կախվածությունը Ադրբեջանից զգալիորեն մեծացել է։ Ադրբեջանը ցանկացած պահին կարող է անելանելի վիճակ ստեղծել արցախցիների համար։ 

4. Մեր ժողովրդի մոտ 95 տոկոսը չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում, բայց դեռ չի պայքարում դրա դեմ։ Կա՛մ հարցումների ժամանակ անկեղծ չեն պատասխանում, կա՛մ դեռ շարունակում են հավատալ այս իշխանություններին։  

5. Իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել երկրի տարածքային ամբողջականությունը և չի կարողանում ներգրավել միջազգային գործընկերներին՝ պայմանագրերով սահմանված պարտականությունները կատարելու համար։  

6. Իշխանությունը տարվել է «խաղաղության դարաշրջան» բացելու ուտոպիստական թեզով և այդ թեզի ներքո անտեսել է բազմաթիվ հարցեր։   

7. Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր․ իրականում իր բովանդակությամբ այն նշանակում էր, որ իրականում այդպիսի սպասելիքներ չկան։ 

8..Հոգեհանգստի ժամանակ հանգուցյալին ոչ ոք առողջություն չի ցանկանում․ այդ էջը ուղղակի պետք է փակել և բացել նորը՝ այլ հիմքերի վրա։  

9. Հայաստանում ստեղծված իրավիճակն օրինաչափ հետևանք է այն քաղաքականության, որը տարվում է 2018 թ․-ից մինչ օրս, և հատկապես, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո։  

10. Օրհասական իրավիճակներում պետությանն առաջին հերթին անհրաժեշտ է հանրային կոնսոլիդացիա՝ բարձր նպատակներին հասնելու համար, բայց ոչ կապիտուլյացիայի համար։  

11. Կապիտուլյացիան դեգրադացիա և անզորության զգացում է առաջացնում։ Միգուցե սա է պետք այն մարդկանց, ովքեր կոչ են անում հասարակությանը կոնսոլիդացվել կապիտուլյացիայի համար։  

12. Իշխանափոխությունն իմպերատիվ պահանջ է։ Մենք չենք կարող բուժվել այն միջավարյրում, որը մեզ հիվանդացրել է։  

13. Վերջին ռազմական գործողություններում մեր ունեցած կորուստների թիվը նշանակում է մեկ բան․ մենք որևէ դաս չենք քաղել 44-օրյա պատերազմից։  

14. Ռուսաստանի լծակները Ադրբեջանի և Թուրքիայի վրա շեշտակի նվազել են, իսկ ՀԱՊԿ-ն ընդհանրապես այդ լծակները չունի։ Ռուսաստանի քայլերը լինելու են միայն դիվանագիտական մակարդակի վրա։ 

15. Հայաստանում հակառուսական տրամադրությունների կառավարման վահանակը գտնվում է Ալիևի ձեռքին։  

16. Հայաստանից բացի Սյունիքի անվտանգությամբ ամենահետաքրքրված երկիրը Իրանն է, որի հետ պետք էր զորավարժություն անցկացնել հենց Սյունիքում։  

17. Արցախի ապագայի բանալին արցախցիների ձեռքում է։ Այդպես էր 1992 թվականին, այդպես էլ հիմա է։ Բանալիի մի մասն էլ Հայաստանի ժողովրդի ձեռքին է, նա պետք է պարտադրի իշխանություններին որոշակիություն մտցնել այս հարցում։  

18. Արցախի հարցով Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր ունի այն մոտեցումը, որն ունեցել է 1992 թ․-ին։ Երբեք չեմ համարել, որ լինում են անհույս վիճակներ․ միայն պայքարողի համար է դուռ բացվում։   

19. Կաթողիկոսի մոտ հանդիպման ժամանակ չի քննարկվել երկու հայտարարություն․ Տեր-Պետրոսյանը չի ներկայացրել իր հայտարարության առաջարկը։  

20. Իշխանությունը պատրաստ չէ բարձր նպատակների համար հանրությանը կոնսոլիդացնել։  

21. Չես ունենալու խաղաղություն, եթե չունենաս մարտունակ բանակ, սա ուղղակի այբուբեն է: 

22. Եթե ինչ-որ մեկը կարողանա ավելի լայն զանգվածներ հավաքել, մենք իրավունք չունենք նրան խանգարել։  

23. Բոլորս հասկանում ենք, որ ՔՊ պատգամավորները չեն ընտրի ո՛չ ինձ, ո՛չ Իշխան Սաղաթելյանին, ոչ էլ որևէ մեկին, մինչև չլինի հանրային մեծ ճնշում։  

24. Միութենական պետության մեջ մտնելու համար պետք է քննարկել բոլոր բաղադրիչները և չբացառել ոչինչ, եթե դրանով կլուծվեն երկրի անվտանգային խնդիրները։ Բայց այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է։  

25. Ճգնաժամային իրավիճակներից երկիրը հանում է գործող իշխանությունը, ոչ թե Վեհափառը կամ նախկին նախագահները։  

26. Չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան կարող են պատասխանատվություն ստանձնել Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում։  

27. Եթե հիմա լինեն ընտրություններ, անհրաժեշտ է լինելու վիճակը գնահատել։ Եթե կլինի մեկը, ով պատրաստ է կոնսոլիդացնել հանրությանը, ես պատրաստ եմ աջակցել նրան։ 

 28. Աչքիս տակ վարչապետի 2-3 թեկնածու կա, բայց նրանց անունները չեմ տա․ քրեական գործեր են հնարավոր։

29. Եկեղեցուն չենք ներգրավում քաղաքականության մեջ, պարզապես առաջարկում ենք կանխարգելիչ քայլեր ձեռնարկել մեր պետականությունը չկորցնելու համար։ 

30. Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի պայմաններն այնպիսին են, որ այն չի կարող հարատև խաղաղության հիմք դառնալ․ Ադրբեջանի ախորժակը միայն կբացվի։  

31. ՀԱՊԿ-ից դուրս գալով միայն ինքներս մեզ կվնասենք․ պետք է մնանք ՀԱՊԿ-ում և օգտվենք հնարավոր դիապազոնից։  

32. Այնպես է ստացվել, որ երկրորդ և երրորդ նախագահները Արցախից են, երկուսիս անունները կապված են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հետ, բանակի ստեղծման հետ։ Մեր կերպարները կապում են պատերազմի հետ։ Չեմ ուզում, որ այսօր մեզ միավորեն և հին թեզերի կիրառման համար պատկեր տան։  

33. Իմ կերպարը կապում են պատերազմի հետ, բայց մոռանում են, որ իմ նախագահության տարիներին զոհերը բանակում ամենաքիչն են եղել: 

34. Մեր ազգային շահերից չի բխում, որ Ռուսաստանն այս պատերազմից պարտված դուրս գա։ ՌԴ-ի թուլացումը մեզ համար չափազանց վտանգավոր է։ 

35. Եթե Իրանը պատրաստ է, կարող ենք ընդլայնել մեր անվտանգային հնարավորությունները և նրան նույնպես ներգրավել. դիվանագիտական լուրջ աշխատանք պետք է տանել։ 

36. Եթե հումանիտար միջանցքն է Փաշինյանի հեռանալու գինը, ուրեմն այո', այդ միջանցքը պետք է տալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan