«Ինքը գնացել էր փրկելու». լանջառցի Շավարշի մարմինը Բաքվից ուղարկեցին. Տեսանյութ
10 օր առաջ Հայաստանին փոխանցված 32 զինծառայողների աճյուներից մեկը եղել է 20-ամյա Շավարշ Մարգարյանինը։ Շավարշը Արարատի Լանջառ գյուղից էր։ Ծառայում էր Կապանում։ 5 ամսից պետք է զորացրվեր։ Արցախում պատերազմից մոտ երկու տարի անց Հայաստանի սուվերեն տարծքի վրա հարձակված թշնամին նախ մի տեսանյութ էր տարածել, որում լանջառցիները տեսել էին իրենց Շավարշին ողջ, բայց՝ վիրավոր: Հետո Ադրբեջանից ուղարկել են նրա մարմինը: