Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատական համակարգում կենացները գնալով քաղցրանում են: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը եւ Երանուհի Թումանյանցը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել են որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանություններն ամեն գնով ցանկանում են Կարեն Անդրեասյանին նշանակել ԲԴԽ նախագահ, սակայն ՔՊ խմբակցությունում Կարեն Անդրեասյանին ԲԴԽ նախագահ նշանակելը այդքան էլ չեն ընդունել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ խմբակցությունում կարծիքներ են հնչել, որ նա նախկին իշխանությանը սպասարկողներից մեկն է եղել, եւ թե ինչպես կարելի է նրան նման պատասխանատու պաշտոնի տանել: Այս իրավիճակին զուգահեռ դատական համակարգում կարծիքներ են հնչել, որ Անդրեասյանի մուտքը դատական համակարգ հղի է լինելու լուրջ վտանգներով: Դատական համակարգում հիշել են Կարեն Անդրեասյանի խոսքերը դատավորների հասցեին, մասնավորապես՝ 2019 թվականի մայիսի 23-ին Հանրային հեռուստաընկերության եթերից հայտնել էր, որ Հայաստանում, 50-60 դատավորից բացի, մնացածները սպասարկում են մաֆիայի շահերը:

«Սահմանադրությունն այդ դատավորներին պետք է վաղուց ուղարկած լիներ կալանավայր»: Նա Պետրոս Ղազարյանին սեպտեմբերի 2-ին տված հարցազրույցում հնչեցրել էր հետեւյալ արտահայտությունը. «Իմ ձեռքը լիներ՝ ընդամենը կես ժամում վեթինգն արել-վերջացրել էի, բայց, ցավոք սրտի, էս երկրում կա օրենք»:

Այսինքն՝ դատական համակարգում 50-60 դատավորներ միայն կարող են հանգիստ շունչ քաշել, մյուսների կյանքը դժոխք կդառնա՝ «օրենքով»: Իսկ մինչ այդ՝ դեռ հեռավոր 2013 թվականին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը արտահերթ զեկույց հրապարակեց՝ ներկայացնելով դատական համակարգում պտտվող կաշառքի սակագները: Ըստ օմբուդսմենի զեկույցի՝ Առաջին ատյանի դատարաններում 500-10.000 ԱՄՆ դոլարով են վճիռ կայացնում, Վերաքննիչ դատարաններում՝ 2.000-15.000 ԱՄՆ դոլարով, իսկ բարձրագույն ատյանում՝ Վճռաբեկ դատարանում՝ 10.000-50.000 ԱՄՆ դոլարով:

Այս աղմկալի հայտարարությունից հետո դատական համակարգը կոնկրետ փաստեր էր ուզում, սակայն մինչ օրս մնաց անպատասխան այդ պահանջը: Սա նշանակում է, որ անպատասխան հարցերի հնչեցմամբ էլ գուցե ապագայում շատ դատավորների «գլուխներ թռնեն», բայց դա ամենեւին չի նշանակում՝ արդարությունը կվերականգնվի, կամ կլինի օրենքի առաջ հավասար վերաբերմունք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan