Ձեր ամեն մի լուման պահպանվում է. Փաշինյանը՝ 500 հազար դոլարով ամենագնաց գնելուց առաջ. Տեսանյութ Ինչպես է «Հավաստի Աղբյուրը» հանձնում Ղարաբաղը․ «գառների» լռությունը Փաշինյանը կարծել է, թե Արցախը բեռ է Հայաստանի ուսերին․ քաղաքագետ
7
Անդրանիկ Թևանյան․ «Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը». Տեսանյութ Հյուսի-Հարավ տրանսպորտային ծրագրից հրաժարվելով Իրանը փաստացի որշել է խզել Ադրբեջանի հետ իր ծրագրերը Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում Բաքուն չի էլ թաքցնում որ թուրք-ադրբեջանակա զորավարժությունների թիրախը ոչ միայն Իրանն է այլև Հայաստանը Չավուշօղլուն բնական է համարում նախապայմանը հայ–թուրքական հարաբերություններում Վճռորոշ նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում համաձայնության են եկել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները. Լավրով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մատնանշել է Հայաստանին օգնության միջոցառումների մասին փաստաթղթի ստորագրման անհրաժեշտություն Այսօր մեկնարկել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն ուղղված Հայատանի և Իրանի դեմ. Տեսանյութ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում «Երեխուդ սպանողի առաջ տանդ դուռը բացե՞ս». Մարգարայի Արմիկը զգուշացնում է. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան. պաշտպանական խումբ Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի Երևանի ավագանու նախկին անդամը դիմել է ոստիկանապետին ու դատախազին Արցախի ապագան, անվտանգությունը, հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է. կայացել է ԱՀ պետնախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստը Եթե ուզում ենք խաղաղ ապրել, ուրեմն պետք է պայքարենք Արցախի ինքնորոշման իրավունքի համար. Արմենուհի Կյուրեղյան. Տեսանյութ Հունագարիայի հետ հարաբերությունների վերականգնումը լինելու է հայ ժողովրդի հերթական նվաստացումը. Աննա Գրիգորյան. Տեսանյութ Ինքնորոշման իրավունքի փոխարեն խոսում են ինչ որ ընդհանրական իրավունքների մասին. Արթուր Խաչատրյան. Տեսանյութ Վարչապետ, ՊՆ, մարզպետ, պոկե՛ք ձեր մի տեղը փափուկ աթոռներից և լուծեք զոհվածի ընտանիքի հարցը. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում. Տեսանյութ Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը Անդրանիկ Թևանյան․ «Ադրբեջանը համալրում է իր բանակը, իսկ Հայաստանի կառավարության ղեկավարը համալրում է իր պահակախումբը». Տեսանյութ Լևոն Արոնյանն ու նրա ընտրյալը իրենց աղջկան անվանել են Զաբել Զուգահեռ իրականություններ 36 ժամ ջուր չի լինելու «Օրենքով գող» Պզոն հիվանդանոցից ազատ է արձակվել. դատարանի որոշումը Արցախում նախատեսվում է զինծառայությունից ազատել նաև 44-օրյա պատերազմում զոհվածների եղբայրներին Թուրքիայում F-5 մարտական ինքնաթիռ է կործանվել Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի պատասխան առաջարկները. Աղաջանյանը չի բացառում մինչև տարեվերջ Փաշինյան-Ալիև հանդիպումը Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները միասին հետևել են Իրանի սահմանի մոտ համատեղ զորավարժություններին Ձեր ամեն մի լուման պահպանվում է. Փաշինյանը՝ 500 հազար դոլարով ամենագնաց գնելուց առաջ. Տեսանյութ Ադրբեջանում ամուսինը կացնահարել է կնոջը ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը Ուրուգվայի նախագահին է ներկայացրել ՀՀ-ի և ԱՀ-ի նկատմամբ ագրեսիայի հետևանքը Լաչինում ադրբեջանցիներն անցակետ չեն տեղադրի․ արցախցիները հանդիպել են Վոլկովին Հյուսի-Հարավ տրանսպորտային ծրագրից հրաժարվելով Իրանը փաստացի որշել է խզել Ադրբեջանի հետ իր ծրագրերը Քիչ առաջ դիմում եմ ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատը չվերցնելու վերաբերյալ Բաքուն առաջարկել է Երևանում անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի ղեկավարների հանդիպում Ո՞ր կազմակերպությունն է պատասխանատու Հալիձոր-Սատանի կամուրջ-Տաթև ճանապարհի ձմեռային սպասարկման համար Արտակարգ դեպք՝ Երևանում․ դուռը փակվել է 2-ամյա երեխայի վրա, փրկարարը ճոպանով 9-րդ հարկից իջել է ու մտել բնակարան Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են. Արցախի ԱԽ

Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ. «Երկու տարի առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանը, բացահայտորեն արհարմարհելով ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Հելսինկյան եզրափակիչ ակտը, լայնածավալ պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ։

Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում և ոգեկոչում 44-օրյա պատերազմում ընկած մարտիկների հիշատակը, ովքեր պայքարեցին մեր հայրենակիցների առաջ ծառացած գոյութենական վտանգը կանգնեցնելու համար։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմն արցախահայությանն էթնիկ զտումների ենթարկելու, իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու ու արարելու իրավունքից զրկելու, և ըստ այդմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ուժի կիրառմամբ լուծելու Ադրբեջանի պետական քաղաքականության հանցավոր դրսևորում էր։ Այդ մասին են վկայում ինչպես պատերազմից առաջ և ընթացքում, այնպես էլ հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության չդադարող ռազմատենչ, առավելապաշտական, հայատյաց հայտարարությունները։

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, պատերազմական հանցագործություններ և զանգվածային այլ ոճրագործություններ՝ հրթիռահրետանային և օդային հարվածներով, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառմամբ, միտումնավոր թիրախավորելով խաղաղ բնակչությանը, քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակավայրեր և մշակութային հուշարձաններ։ Անմարդկային վերաբերմունքի և խոշտանգումների, արտադատական սպանությունների են ենթարկվել գերության մեջ հայտնված հայ զինծառայողներն ու քաղաքացիական անձինք։ Դեռևս չլուծված են մնում բազմաթիվ հումանիտար խնդիրներ. Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Ղարաբաղյան առաջին և 44-օրյա պատերազմների հետևանքով հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրեր մնում են չպարզված:

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր էլ շարունակվում է հայկական հոգևոր ու պատմամշակութային ժառագության ոչնչացման և ինքնության խեղաթյուրման հետևողական քաղաքականությունը։ Այս ոճրագործությունների վերաբերյալ իր հստակ գնահատականն է տվել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը՝ գտնելով, որ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում առկա է ազգությամբ հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ։ Այս պարագայում առավել քան հրատապ է միջազգային համապատասխան մարդասիրական կառույցների անարգել մուտքը և գործունեության ապահովումը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ։

Ոգեշնչված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած ագրեսիայի և իրականացրած հանցագործությունների նկատմամբ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքով՝ 2021թ․ մայիսի 12-ին, 2021թ․ նոյեմբերի 16-ին և 2022թ․ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիայի են դիմել արդեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։

Ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների արդյունքում ձևավորված իրողությունները և հետպատերազմյան շրջանում Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ իրականացվող շարունակական ռազմական ագրեսիաները խաթարում են տարածաշրջանային կայունության և անվտանգության հաստատման ջանքերը:

Այսօր էլ ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի գործադրմամբ Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները՝ մերժելով անգամ Լեռնային Ղարաբաղի՝ որպես տարածքային միավորի, և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոյության փաստը: Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի միջոցով խնդիրների լուծման մոտեցումը և վերահաստատում է իր հանձնառությունը՝ խաղաղ բանակցությունների միջոցով տարածաշրջանում տևական և համապարփակ խաղաղության և կայունության հաստատմանը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan