ԿԽՄԿ ներկայացուցիչները սեպտեմբերի 23-ին Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին

Դիտել նաև
Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
Եվրախորհրդարանում պահանջել են Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների անկախ հետաքննություն
Ադրբեջանը հարձակվել և օկուպացրել է Հայաստանի տարածքները, բայց ԵՄ-ը պատժամիջոցներ չի դիտարկում. Բորել
Բաքվում ԱՄՆ դեսպանությունը կոչ է արել պատասխանատվության ենթարկել հայ ռազմագերիների սպանողներին
Ադրբեջանի շրջանառվող 5 կետերն էլ հակասում են ՀՀ սահմանադրությանը և Անկախության հռչակագրին. Արամ Օրբելյան. Տեսանյութ
ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին
ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին, որոնց գերեվարումը ԿԽՄԿ-ին հաստատել են ադրբեջանական իշխանությունները:
Տեսակցությունն իրականացվել է առանձնազրույցների ձևաչափով, կապ է հաստատվել ընտանիքների հետ։
Իր հանձնագրի համաձայն՝ նման տեսակցությունների ընթացքում ԿԽՄԿ-ն գնահատում է ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները, ինչպես նաև օգնում վերականգնել և պահպանել կապը ընտանիքի հետ։
Ելնելով ԿԽՄԿ ընթացակարգերից՝ այցելությունների հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում են միայն պատկան մարմիններին: