Էրդողանն ու Ալիևը հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը․ Վալերի Բուայե. Տեսանյութ
Դիտել նաև
Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
«Փաշինյանն էլ է դա հասկանում»․ Էրդողան
Թուրքիայում 20 տարվա մեջ առաջին անգամ ՏԻՄ ընտրություններում հաղթել է ընդդիմադիր կուսակցությունը
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը
Ֆրանսիայի Սենատի պատգամավոր Վալերի Բուայեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում պատասխանել է ֆրանսիական cnews.fr-ի հարցերին ու դատապարտել Էրդողանի ցեղասպանական ծրագիրը։
«Այն, ինչ ուզում են անել Ալիևը և նրա դաշնակից Էրդողանը, գործն ավարտին հասցնելն է, նրանք հայերին անվանում են «սրի մնացորդներ» և ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը»,- լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Վալերի Բուայեն։
Ավելի վաղ նա Facebook-ի իր էջում գրել էր. ««Հրավիրում եմ Ֆրանսիային եվրոպական և միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար: Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկված Ուկրաինայի և Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի միջև երկակի ստանդարտներ չեն կարող լինել»: