ՀԱՊԿ–ն ի դեմս ՌԴ-ի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է միջնորդի կարգավիճակի. Բենիամին Մաթևոսյան Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից
29
Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր. Լուսանկար Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Թավշյա» հաշվեկշիռ «Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն»․Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. Տեսանյութ ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս «ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են». Դմիտրի Պեսկով Ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի (ինչպիսի՞ վարքագիծ կդրսևորի «Քաղաքացիական պայմանագիրը») Պատերազմ Արցախում
11 տարի տաքսու վարորդ աշխատած ՔՊ–ական պատգամավորը հայտարարագրել է 150 հազար դոլար, թանկարժեք զարդեր Ադրբեջանական ներխուժումների հետևանքով վերջիններիս կրակոցները գյուղերում առօրյայի մաս են դարձել Տիգրան Ավինյանի պաշտոնավարումը քաղաքապետի տեղակալի պաշտոնում ապօրինի է. «Փաստինֆո» Իրանում ավելի քան 700 բանտարկյալների ազատ են արձակել Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա. նախագիծն ընդունվեց. Տեսանյութ Անկարայում չեն բացառել, որ շուտով կբացվի հայ-թուրքական սահմանը «Ղարաբաղի հարցը լուծված է»․ Էրդողանի ներկայացուցիչը դրական է գնահատել Պրահայի հանդիպումը Երևանի այսօրվա մայրամուտը Բաքվում Իրանին սադրող նոր արշավ է սկսվել, առաջարկում են երկիրը վերանվանել Հյուսիսային Ադրբեջան Երևանում կազինո լինի՞, թե չլինի. Փաշինյանը 5 տարի առաջ կարծում էր՝ ոչ, հիմա՝ այո Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի եղբայրը վրաերթի է ենթարկվել Մալաթիայում Հե՜յ, միամիտ հայե՜ր. Դուք կարծում էիք, որ ժամանակն է բանակն արդիականացնելու՞ էս «դավաճանության» գործերի հետ կապված հարց՝ քանի դատարանի մեղադրական վճիռ կա արդյունքու՞մ Դեկտեմբերի 3-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Իբրև թե «պայքարում» էին խաղամոլության դեմ. նոր ռեկորդներ՝ 9 ամսում՝ 4,2 տրիլիոնի խաղադրույք, 300 միլիարդով ավելի, քան 2021թ. ընթացքում Հերթական ապատեղեկատվությունը «Պարեկների վայրագության ու անչափահասի ծեծի դեպքով հայտնե՞լ է կարծիք». Սյուզի Բադոյան Վահե Հակոբյանը, Հռիփսիմե Ստամբուլյանը և Ելենա Կիրակոսյանը հրաժարական են ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորի իրենց պաշտոններից. Հայտարարություն ՀՀ գլխավոր դատախազությունը՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու լուրերի մասին.«Հայկական ժամանակ» Ես երբևէ չեմ հարցաքննվել ԱԱԾ-ում որևէ գործի շրջանակներում․ Աննա Մկրտչյանի պարզաբանումը Վանաձորի դեպքը աննախադեպ է ու շատ ցավալի, բայց վանաձորցիները մի տեսակ թեթև են տանում, նույնիսկ ասում են մեր վարչապետի ճամփան ո՞նց կարողա փակեինք Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը պետք է ներկա լինեին ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանը Հերթական ապատեղեկատվությունը Օկուպացված Վարանդայում սիրիացի ահաբեկիչների հետ բախումների հետևանքով ադրբեջանցի զինվորներ են սպանվել Ինչո՞ւ Աննա-Էրատոն համերգին չէր տարել հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապին ՀԱՊԿ–ն ի դեմս ՌԴ-ի պահում է հայ–թուրքական սահմանը, բայց հայ–ադրբեջանական հարաբերություններում ձգտում է միջնորդի կարգավիճակի. Բենիամին Մաթևոսյան Թուրքիան իրավունք ունի պաշտպանել իր սահմանները. Ջոն Քիրբի Չքնաղ նոր Հայաստանի տոնակատարությունը Թշնամին սեպտեմբերյան հարձակման արդյունքում զոհվածների մարմիններ է վերադարձնում նոյեմբերին. մարմիններ, որոնք Հայաստանի տարածքում էին գտնվում Ով ինչ ստացավ «թավշյա» հեղափոխությունից/իշխանափոխությունից

Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը

Այսօրվա իրավիճակի համար սթափ գնահատականներ տալու  և հնարավորինս լայն, միասնական օրակարգ ձևակերպելու համար, իհարկե, ողջունելի են ՀՀ նախկին երեք նախագահների և Արցախի երկու նախագահների հանդիպումները, Վեհափառի «քավորությամբ»: Սակայն առավել իրատես պատկերացումներ կազմելու համար լավ կլիներ նաև, որ վերը նշված մեր գործիչները կրկին հիշեին մեր 100 տարի առաջվա պատմության դասերը, որպեսզի գոնե այս անգամ սխալ որոշումներ չկայացնեն: Ի դեպ այդ դասերի մասին արժե, որ ոչ միայն նախագահները, այլև մեր ողջ քաղաքական վերնախավը հիշեր, քանզի այսօրվա իրադարձություններն անչափ նման են այն իրավիճակին, որն առկա էր 100 տարի առաջ:

Մեր պատմական արձանագրումը 100 տարի առաջ

Եվ այսպես 100 տարի առաջ, 1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանը միացավ Սևրի պայմանագրին և, միաժամանակ, փորձելով հավասարակշռել, բոլշևիկյան Ռուսաստանի հետ կնքեց համաձայանգիր, փորձելով այդ քայլով սիրաշահել Մոսկվային:

Դրա արդյունքում ուղիղ երկու շաբաթ անց Թուրքիան հարձակվեց Հայաստանի վրա և սկսվեց մեր երկրի տարածքների կորստի և նույնիսկ պետականության կործանման գործընթացը:

Պատմական տեղեկանք

Թուրքիայում երկու անգամ մինչև 1920-ի օգոստոսի 10-ը քննարկվել է Հայաստանի վրա հարձակման հարցը, սակայն երկու անգամ էլ դրան դեմ է եղել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, պատճառաբանելով, որ այդ քայլով Անկարան կարող էր բարդացնել Մոսկվայի հետ հարաբերությունները:

Մինչ 1920-ի օգոստոսի 10-ը Մոսկվան առաջարկում էր Հայաստանին Թուրքիայի հետ ձևավորել սահմանները, այսպես կոչված, «պատմական-էթնիկական» սկզբունքով, որի համաձայն Հայաստանի սահմանները կարող էին հասնել մինչև 70-75 հազար ք. կմ-ի: Սա պատմական իրողություն է:

Այդ փուլում Թուրքիան պատերազմում էր Հունաստանի հետ և չէր կարող մերժել ռուսներին, մանավանդ որ վերջիններս արդեն 1920-ի ամռանը գրավել էին Ադրբեջանը և մտովի սեփականաշնորհել էին նաև Հայաստանն ու Վրաստանը: Այսինքն Աթաթուրքի հետ բանակցելիս Հայաստանի համար նրանք, փաստացի, մտովի բանակցում էին նաև իրենց համար:

Սակայն հայ գործիչները հրապուրվեցին 160 հազար միֆական Հայաստանի գաղափարով և կորցրեցին իրական 70-75 հազար Հայաստան ունենալու հեռանկարը:

Պատմական տեղեկանք 2

1920-ի սեպտեմբերին Թուրքիայի հարձակման պահին Հայաստանի տարածքը կազմում էր 55 հազար քառ. կմ:

Եթե պատերազմի անմիջապես սկսվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ Արևմտյան տերությունները գետնի վրա զորքով չեն աջակցելու Հայաստանին և միայն զենք են մատակարարելու, ապա դրանից հետո, եթե Երևանը համաձայնվեր Մոսկվայի առաջարկների հետ, ապա այդ պահից սկսած գոնե կկարողանար պահպանել իր 55 հազար քառ. կմ. տարածքը:

Մեկ ամիս անց, երբ թուրքերը արդեն գրավել էին Հայաստանի ավելի քան 30 տոկոսը, հայերը կրկին կարող էին համաձայնվել Ռուսաստանի դեսպան Բորիս Լեգրանի առաջարկի հետ, բայց արդեն կորսված էր Կարսի մարզը, սակայն դեռ  հնարավոր կլիներ պահպանել Նախիջևանը:

Միայն նոյեմբերի վերջում Հայաստանի վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը հասկացավ, որ իրենք սխալվել էին, և ստիպված որոշում կայացրին իշխանությունը հանձնել բոլշևիկներին, որպեսզի արդեն ստորագրված խայտառակ Ալեքսանդրոպոլի պայմանագիրը կյանքի չկոչվեր:

Բայց այդ խայտառակության համար Հայաստանը վճարեց իր տարածքներով:

Ավելին, Հայաստանում այդ ժամանակ այնպիսի քաղաքական փսիխոզ էր տիրում, որ այն ժամանակվա օրվա իշխանությունները նույնիսկ արժանի ընդդիմություն էլ չունեին, և ստիպված էին Դրոյին (Դրաստամատ Կանայան) դարձնել «ձախ դաշնակցական», որպեսզի նրա միջոցով իշխանությունը հանձնվեր Մոսկվային: Դրա արդյունքում Հայաստանի պետականությունն այն աստիճանի էր կազմաքանդված, որ երկրի իշխանությունը հասավ, բառիս բուն իմաստով, տեղի բոլշևիկ թափթփուկներին:

Թե ո՞վ էր դրա իրական մեղավորը՝ ակնհայտ էր: Նրանք, ովքեր իրենց Արևմուտք-Ռուսաստան գավառական խաղերով երկիրը հասցրին իսկական աղետի:

Ի դեպ այն ժամանակվա իշխանությունը նույնպես լեգիտիմ բնույթ ուներ, քանզի ձևավորված  էր ազատ ընտրությունների միջոցով:

Նույնիսկ չթվարկենք, թե այն ժամանակվա «փելոսիները» ինչ դիֆերամբներով էին արտահայտվում «բազմաչարչար հայ ժողովուրդի» մասին:

Հենց այն ժամանակվա նախագահներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ «ազգակործան պատուհասների» պատճառով մենք կորցրեցինք մեր երկրի տարածքների ուղիղ կեսը և քիչ էր մնում հայտնվեինք նոր և վերջնական ցեղասպանության առջև:

Այսօրվա մեր ժամանակակից «21 դարի Սիմոն Վրացյանի», այն է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքներն արդեն ակներև են բոլորի համար: Մենք ինչի՞ն ենք սպասում, հինգ նախագահները, Վեհափառը ինչի՞ն են սպասում: Սպասու՞մ ենք 21 դարի նոր  Ալեքսանդրոպոլի պայմանագրի ստորագրմանը:

Միթե՞ պատմության դասերը ուսանելի չեն մեր վերնախավի համար:

Ի դեպ այս հարցում նախագահները իրենց մեղքի բաժինն ունեն: Քանզի եթե այդ դասերին 30 տարիների ընթացքում գոնե  երկրի քաղաքական վերնախավը  ծանոթ լիներ, ապա նախագահներից մեկի դիպուկ բնորոշմամբ «ազգակործան պատուհասները» 2018-ին չէին կարող գալ իշխանության:

Այստեղ է որ կրկին արժե հիշել հայտնի անգլիացի մաթեմաթիկոս և փիլիսոփա Բերտրան Ռասելի խոսքերն այն մասին, որ  «...Ամենամեծ չարիքը ժողովուրդների համար սովը չէ, ոչ էլ կոմունիզմը և պատերազմները, այլ տգիտությունն է, որից ծնվում են բոլոր ողբերգությունները, այդ թվում սովը, կոմունիզմը և պատերազմները...»:

Բերտրան Ռասելի խոսքերը հատկապես վերաբերվում են մեզ, քանզի տգետ քաղաքական վերնախավը չի կարող ապահովել մեր ժողովուրդին ոչ ապահով կյանք, ոչ էլ երկարաժամկետ խաղաղություն: Տգիտությունը մեզ կբերի  նոր պատերազմներ, պետականության կորուստ և նոր ցեղասպանություն:

Եվ այս ամենի համար պատասխանատու կլինեն նաև մեր նախագահները, եթե կրկին անտեսեն 100 տարի առաջվա մեր ողբերգության պատմական դասերը:

Քանզի ինչպես 20 դարի Սիմոն Վրացյանը չէր կարող, այնպես էլ, մեր այսօրվա 21 դարի «Վրացյանը» ի վիճակի չէ կանխելու մեր վրա եկող մեծ աղետը: Իսկ լուծումը մակերեսի վրա է դրված, որը չնկատելը քաղաքական դալտոնիզմի նշան կարելի է համարել, եթե չասենք ավելին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան 

Հ.Գ.

Իհարկե հեշտ և պոպուլիստական որոշումներ չեն լինելու, քանզի պարտված երկիրը չի կարող հաջողություն արձանագրել դիվանագիտական հարթակում:

Սակայն սխալ որոշման և ընտրության դեպքում մենք կարող ենք կորցնել ամբողջը՝ կորցնելով պետականությունը, իսկ ժողովրդին կանգնեցնենք նոր ցեղասպանության առջև: Դրան ենք սպասո՞ւ: 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan