Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Հակահայկական իշխանության «քիմիան» Փաշինյանը շտապում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային, բայց Իրանին նույնիսկ ցավակցական հեռագիր չհղեց
7
Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1541-ի. փոխնախագահը կոչ է արել պատրաստվել զոհերի թվի աճին. Լուսանկարներ, Տեսանյութ Բոլոր ճանապարհները տանում են դեպի Խաչատուր Սուքիասյանի ընտանեկան բիզնես Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից «Անկարայում պատրաստ են բացել Հայաստանի հետ սահմանները, բայց նախապայման կա». Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշ «Հակառուսական» Ռուսաստանը չի հասկանում «հակահայկական» Հայաստանին․ Տեսանյութ 542 միլիոն 465.000 դրամ դրամաշնորհ է հատկացվել Կոնդի առանձնատներին Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ Հեղափոխությունը հարստացնում է իր զավակներին․․․ կուլակաթափումից առաջ «Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է Քերոբյանին. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել Արցախի ժողովրդին պատմական բնակության տարածքում բնաջնջելու իր բազմամյա քաղաքականությունից Հունաստանի վարչապետը Թուրքիայի հետ հարաբերությունները խզելուց հետո առաջին անգամ զրուցել է Էրդողանի հետ Քննարկվում է Թուրքիային և Սիրիային մարդասիրական ու փրկարարական օգնության տրամադրումը. ՀՀ ԱԳՆ խոսնակ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էմանուել Մակրոնի հետ Արցախի` գազով ջեռուցվող դպրոցների 1-8-րդ դասարաններում դասընթացը կդադարեցվի փետրվարի 7-ից Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. Ռուսաստանը օգնություն կուղարկի Թուրքիային Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ Արցախի ԱԺ-ն դատապարտում է Գուրգեն Արսենյանի հայտարարությունը և կոչ անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում Երուսաղեմի Հայոց պատրիարքը խնդրել է, որ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդությամբ հնարավորինս շուտ բացվի Բերձորի միջանցքը Արցախից Հայաստան 15 քաղաքացի է տեղափոխվել․ Տեսանյութ Թուրքիայում այսօր արձանագրվեց երկու երկրաշարժ՝ բնական և աշխարհաքաղաքական. Ինչպե՞ս այն կարող է ազդել Հայաստանի վրա Զոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են. Տեսանյութ Սեյրան Օհանյան․ Բանակը քանդողները չեն կարող ինձ մեղադրել. Տեսանյութ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ Հալեպում երկրաշարժի հետևանքով ազգությամբ հայ զոհերի թիվը հասել է 4-ի Հակահայկական իշխանության «քիմիան» Արագածոտնի մարզպետի տեղակալը հայհոյել ու սպառնացել է սպանել զինվորականին. Aravot.am Երկրաշարժի հետևանքով մահացել է Սիրիայի վարչապետի քույրը Թուրքիայում նոր ուժգին երկրաշարժ է գրանցվել Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները. նրանց զավակները ծանր վիրավոր են Բայց ինչո՞ւ, կհարցնեք դուք. Պատասխանը շատ պարզ է. «կապտամազիկ» պատգամավորը կապ ունի վեպի հետ «Մեր հայրենիքը շատ մեծ վտանգի առաջ է կանգնած». Ռուբեն Վարդանյան Զինվորականները հաճախ ինձ տեղեկացնում են, որ իշխանությունները իրենց պարտադրում են որևէ կապ չունենալ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց հետ Ադրբեջանը դարձյալ փակել է Արցախի գազը Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերվել է հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին. Լուսանկար

Տապալման երեք արձանագրումներն՝ ըստ քաղաքագետի

«Փաստ» օրաթերթը գրում է․ «ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանը մի քանի թեզեր հնչեցրեց, որոնք վերաբերում էին ՀՀ-ին, Արցախի Հանրապետությանը: Ինչ վերաբերում է Արցախին, բարձրագույն ամբիոնից միայն «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը» երաշխավորելու մասին հնչեց, իսկ հիմնական շեշտադրումը ՀՀ 29800 քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականությունը ճանաչելու վրա էր, ինչի վերաբերյալ Փաշինյանը Ալիևին հարցադրումներ արեց, հետո էլ արձանագրեց, թե Ադրբեջանից «դրական արձագանք չկա»: Անդրադառնալով վերոնշյալին՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Փաստի» հետ զրույցում մի քանի արձանագրումներ է արել:

«Նախ արձանագրենք, որ ՀՀ ԶՈւ թիվ մեկ սահմանադրական պարտականությունը տարածքային ամբողջականության պահպանումն է: Բայց, ըստ էության, Փաշինյանը ֆիքսում էր, որ «մենք բանակ չունենք, ու մեր բանակը չի կարող ապահովել ՀՀ տարածքային ամբողջականությունը»: Մեծ հաշվով, ՄԱԿ-ում Փաշինյանն արձանագրեց, որ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, որ իշխանությունը տապալել է նաև դիվանագիտությունն ու բանակցային ամբողջ գործընթացը: Երրորդ արձանագրումն այն էր, որ իշխանության «խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր: Այս հիմնարար թեզերը կարելի է դնել Փաշինյանի այդ ելույթի հիմքում. ամեն ինչ հենց այդ երեք թեզի շուրջ է պտտվում»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է «խաղաղության դարաշրջանին», քաղաքագետն ընդգծեց. «Փորձը ցույց տվեց, որ խաղաղության օրակարգը կարող է իրականանալ բացառապես կողմերից մեկի վերջնական կապիտուլյացիայից հետո: Ադրբեջանին ինչ-որ բաներ տրվեցին, բայց ինչքան տաս, ավելի շատ են ուզելու, մանավանդ, երբ տեսնում են, որ տալու և հաձնելու պատրաստակամություն կա: Այնպես որ, կարծում եմ, «խաղաղության դարաշրջան», որպես այդպիսին, Ադրբեջանը մեզ հետ չի բացի, մինչդեռ այն չի կարող միակողմանի լինել: Չենք կարող ադրբեջանցիներից ուզել մի բան, որն իրենք չեն ուզում: Այս տեսանկյունից, եթե անգամ «խաղաղության համաձայնագիր» կամ «խաղաղության դարաշրջան» լինի, այն ցավոտ, միակողմանի զիջումների հաշվին է լինելու: Այն արդեն ոչ թե, օրինակ՝ «խաղաղության», այլ պարտադրված համաձայնագիր է լինելու՝ բացառապես Ադրբեջանի համար ընդունելի ձևակերպումներով»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, որն այս իշխանությունը ժամանակին ցանկանում էր «զրոյական կետից» սկսել, բայց, Սուրեն Սարգսյանի խոսքով, տապալել է այն, քաղաքագետը հավելեց. «Զրոյական կետից սկսել նշանակում էր վերացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք եղել են վերջին 30 տարվա ընթացքում: Բայց այստեղ մի կարևոր բան կա. եթե սկսում ես զրոյից, փոշիացնում ես ոչ միայն մեր, այլև 30 տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կատարած աշխատանքը: Սա իրականում նոնսենս է: Եվ այնպես չէ, որ մինչ այս հակահայկական դրույթների շուրջ էին բանակցել, ու պետք էր հրաժարվել դրանցից: Շատ ուղղություններով մենք լուրջ բանակցային ձեռքբերումներ էինք ունեցել՝ մանավանդ 2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո: Զրոյից սկսել նշանակում է բոլորի աշխատանքը զրոյացնել ու սկսել սեփական կետից: Սա, կարծում եմ, մեծ միամտություն էր, որն իր հետևանքն ունեցավ: Եթե մի բանի շուրջ բանակցում ես, պայմանավորվածություն ես ձեռք բերում ու հետո ասում՝ չեմ անելու, խնդիր ես ունենում ոչ միայն միջնորդների, այլև այն պետության հետ, որի հետ բանակցում ես: Տվյալ դեպքում Ադրբեջանն ասաց, որ, որպես բանակցող, քեզանից որևէ լուրջ ակնկալիք չի ուզում ունենալ: Սա լուրջ խնդիր էր»:

Սուրեն Սարգսյանի կարծիքով, այն հայտարարությունները և ձևակերպումները, որոնք Արցախի վերաբերյալ արվում են այս իշխանության կողմից, կարող են երկու հանգամանքի մասին վկայել՝ կա՛մ վախենում են իրերը կոչել իրենց անուններով, կա՛մ փորձում են ձեռքերը լվանալ Արցախից: Ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Փաշինյան-Էրդողան սպասվելիք հանդիպմանը, քաղաքագետը շեշտեց. «Հայ-թուրքական հարաբերությունների մասին խոսելիս պետք է հաշվի առնենք, որ ՀՀ նախկին իշխանություններին նույնպես չէր հաջողվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առանձնացնել ԼՂ խնդրից:

Այսինքն, ոչ թե մեզ չէր հաջողվում, այլ Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումն այս առումով հստակ էր: Թուրքիան ՀՀ նախկին իշխանությունների առաջ նախապայման էր դնում՝ ասելով. «Ղարաբաղը վերադարձրեք, հետո նոր մենք ձեզ հետ հարաբերություններ կհաստատենք»: Եվ այս իշխանության համար միամտություն էր կարծել, թե իրենք կարող են անել այն, ինչը չի հաջողվել նախկին երեք նախագահներին՝ վերջին 30 տարվա ընթացքում: Բնականաբար, պատմությունը ցույց է տալիս, որ գործող իշխանություններին էլ այն չհաջողվեց: Ավելին, Թուրքիան լրացուցիչ նախապայմաններ դրեց Հայաստանի առջև՝ տեսնելով, որ Հայաստանը պատրաստվում է կամ արդեն իսկ բավարարել է Թուրքիայի երկու նախապայմանները: Խոսքը Ադրբեջանին ԼՂՀ-ն տալու և Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու նախապայմանների մասին է: Երբ տեսան, որ այս նախապայմանները իշխանությունների կողմից բավարարված են, դրեցին երրորդ նախապայմանը՝ այն անվանակոչելով միջանցք, որը Հայաստանը պարտավոր է տալ Թուրքիային և Ադրբեջանին»:

Քաղաքագետը շեշտեց, որ այսօր ՀՀ արտաքին քաղաքականության մեջ հետևողականության և սկզբունքայնության բացակայություն է տեսնում. «Այն տպավորությունն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ձևավորվում է ոչ թե մի քանի, այլ մեկ քայլ առաջ պլանավորելու համատեքստում: Ես տպավորություն ունեմ, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում շատ կարևոր դերակատարություն ունի Բաքվի գործոնը, կարծում եմ՝ սա հիմնական և ամենամեծ խնդիրն է: Մենք պետք է պրագմատիկ արտաքին քաղաքականություն ունենանք՝ հասկանալու այն ամենը, ինչ տեղի է ունենում: Պրագմատիզմի հիման վրա պետք է մշակել մեր արտաքին քաղաքականության ուղենիշները: Քանի որ այն չկա, արտաքին քաղաքականությունը շարունակելու է լինել այսպիսի ոչ ադեկվատ վիճակում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan