Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվի. Պարզաբանում է ԿԸՀ նախագահը

Սեպտեմբերի 25-ին Տավուշի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի մի շարք բնակավայրերում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Թեպետ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը ՀՀ սահմանի ողջ երկայնքով սկսեց լայնածավալ ռազմական գործողություններ, մասնավորապես՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի ուղղությամբ, և այսօր էլ հարձակվելու վտանգ կա, դրա մասին հայտարարեցին, թե Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում Գլխավոր ասաբլեայի 77-րդ նստաշրջանում, թե դրանից առաջ կրկին ՄԱԿ-ում Անվտանգության խորհրդի հրատապ հրավիրված նիստում՝ ՀՀ ներկայացուցիչը: Չնայած այս ամենին, իշխանությունները ՏԻՄ ընտրությունները հետաձգելու մտադրություն չունեն։

168.am-ի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ասաց, որ ՏԻՄ ընտրությունները չեն հետաձգվելու։

«Խնդիրը հետևյալն է՝ ընտրական գործընթացի հետ կապված, դրա դադարեցման կամ կասեցման հետ կապված գործում են Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումները։ Ընտրական օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն՝ ընտրական գործընթացը կարող է կասեցվել, եթե հայտարարվում է ռազմական կամ արտակարգ դրության ռեժիմ։ Նման դեպքերում ըստ էության ընտրական հանձնաժողովներին որևէ գործառույթ անգամ վերապահված չէ օրենսդրությամբ կասեցնելու ընտրական գործընթացը։ Այսինքն՝ եթե սահմանվում են նման իրավական ռեժիմներ, դրանք արդեն ավտոմատ կերպով հիմք են, որպեսզի գործընթացը կասեցվի, ա՛յլ որևէ հիմք օրենքով նախատեսված չէ»,- նշեց ԿԸՀ նախագահը։

Հարցին՝ այս պահին Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի մի շարք բնակավայրերից բնակիչների մի մասն այլ վայր է տեղափոխվել՝ անվտանգությունից ելնելով, եթե նրանք չեն կարողանալու մասնակցել ընտրություններին, արդյո՞ք չի խախտվում նրանց ընտրելու իրավունքը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ընտրական իրավունքը չի խախտվում, որովհետև ըստ էության նրանք ընդգրկված են ընտրողների ցուցակում, նրանց անուններն այդ ցուցակում կան։ Օրվա ընթացքում եթե նրանք ցանկանում են իրացնել իրենց ընտրելու իրավունքը, ապա որևէ խնդիր չկա իրացնելու այդ իրավունքը»։

Հաջորդ հարցին՝ կոնկրետ այս մարդկանց հիմա առաջին հերթին հետաքրքրում են անվտանգային խնդիրները, եթե նման պայմաններում գնում են ՏԻՄ ընտրությունների, արդյո՞ք իրատեսական է սպասել, որ մարդիկ կմասնակցեն այդ ընտրություններին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ բարձրացված բոլոր հարցերն ըստ էության կանխատեսումներով են։ «Ընտրական գործընթացը մեկնարկում է քվեարկության օրը առավոտյան ժամը 08։00-ին, մեկ ժամ անց կտրվի ԿԸՀ-ի կողմից հաղորդագրություն ընտրությունների ընթացքի մասին, այնուհետև 3-ժամյա պարբերականությամբ կնշվի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ։ Թե ինչպիսին կլինի մասնակցությունը, դա, բնական է, արդեն ընտրության օրը, ընտրական գործընթացի ավարտից հետո հնարավոր կլինի դրա մասին դատողություններ անել կամ տեղեկություններ ստանալ»,- եզրափակեց Տիգրան Մուկուչյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Նշենք նաև, որ սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են 36 բնակավայրեր, այդ թվում՝ Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 անասնագոմ: Վնասվել է 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա: Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն «Արմենպրես»-ին փոխանցել էր, որ Վարդենիս համայնքի սահմանամերձ բնակավայրերից տարհանվել է 539 ընտանիք՝ 2121 շնչով։

Թշնամու ձեռնարկած հրթիռահրետանային հարձակման հետևանքով, նախնական տվյալներով, վնասվել է 73 բնակարան, որից 7-ը՝ Սոթք գյուղում, պիտանի չէ հետագա բնակության համար։ Վնասվել են նաև Սոթքի դպրոցի և բուժկետի շենքերը, ինչպես նաև ենթակառուցվածքներ Կութում, Ազատում, Տրետուքում։ Տարհանված բնակչությանն իրենց մշտական բնակավայրեր վերադարձնելու ուղղությամբ այժմ կատարվում է կարիքների գնահատում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan