Լոռու մարզի աղմկահարույց միջադեպի հետքերով. ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Տեսանյութ «Ղումարբազությունը» Նիկոլ Փաշինյանի օրոք. Տեսանյութ Տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում
29
Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Թավշյա» հաշվեկշիռ «Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն»․Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. Տեսանյութ ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հետ սահման. Զաս «ՀԱՊԿ-ը փլուզելու փորձեր միշտ արվել են». Դմիտրի Պեսկով Ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի (ինչպիսի՞ վարքագիծ կդրսևորի «Քաղաքացիական պայմանագիրը») Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. նաև անչափահաս է տուժել. մանրամասներ. Տեսանյութ Իսկ ի՞նչ էր ուզում Փաշինյանը՝ ուզում էր ներքաշել ՀԱՊԿ-ն կոնֆլիկտի մե՞ջ Պատերազմ Արցախում
Լոռու մարզի աղմկահարույց միջադեպի հետքերով. ի՞նչ է տեղի ունեցել իրականում. Տեսանյութ Լոռու մարզի աղմկահարույց միջադեպի մասնակից պարեկները հրաժարվում են մեկնաբանություն տալ. Տեսանյութ Հրատապ կարգով միլիոնավոր դրամներ՝ ԱԺ բուֆետի վերազինման համար ԲԴԽ-ն միլիոնների գնում է արել Սամվել Ալեքսանյանի «Վեգայից»․ 70 միլիոն դրամ՝ տարբեր գնումների համար «Ղումարբազությունը» Նիկոլ Փաշինյանի օրոք. Տեսանյութ Պեմզաշենի սպանությունների մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանի նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն է նշանակվել Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում որոշվել է ստեղծել կենսաբանական անվտանգության գծով համակարգող խորհուրդ. Զաս ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Ավինյանը պատրաստվում է լուծարել իմ հաստիքը Այնքան են լույս լցրել, որ ասեն աննախադեպ լուսավորություն է, նախկինների օրոք նման բան չի եղել. Արսեն Ջուլֆալակյան Կառավարության շենքը զարդարում են լույսերով 8 հանդիպումների հաղորդագրություններում «ԼՂ» եզրույթն օգտագործվել է 1 անգամ․ Աշոտյանը՝ Մարուքյանին Բացառիկ դասընթացներ՝ գործող և ապագա լրագրողների համար. Տեսանյութ Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ 10 մլն 216 հազար դրամ` ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառման հաղթողին Ալեն Սիմոնյանը մեկնում է Կատար, որ մարզադաշտից հետևի ֆուտբոլի առաջնությանը Քրդերն այրեցին Թուրքիայի դրոշը ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Տեսանյութ Ադրբեջանից և ՀՀ-ից պահանջվում է զսպվածություն և քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու համար «Թավշյա» հաշվեկշիռ Էրդողանն ուզում է ոչնչացնել քրդերին, իբր մենք տեռորիստ ենք․ աշխարհի ամենաուժեղ տեռորիստն իրենք են. Տեսանյութ Վերջում մի քանի հարց Նիկոլին. Գտա՞ր նախագահ Քոչարյանի միլիարդները ՀՀ իշխանությունները Հայաստան և հայ ժողովուրդ չեն, հետևաբար հայրենիքից հիասթափվել պետք չէ. Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ Մարսելում. Տեսանյութ Նիկոլը գերիների հետ ոնց ուզում, վարվում ա․ իր կոչով մեկնել են պատերազմ, հիմա հետ բերել չի ուզում. Էդգար Ղազարյան. Տեսանյութ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիկերին Տեղը չե՞ք բերում, շոուի էլեմենտներով ախպո՞րս եք բերման ենթարկում ՀՀ-ն ու Հնդկաստանը մեծ աշխատանք են տանում պաշտպանական ոլորտում. ՀՀ ԱԳՆ «Բոյով, ջանով 3-4 տղամարդ ծեծում էին երեխուն»․Պարեկները ծեծել են մի քանի քաղաքացու՝ Փաշինյանի ճանապարհը բացելիս. Տեսանյութ ՌԴ բանակը մի քանի շաբաթվա ընթացքում ամբողջովին «կանջատի» Ուկրանիայի էլեկտրաէներգիան. Ավստրիայի ՊՆ Աննա Հակոբյանը կարծում է, որ հայ ժողովուրդը զոհերին հիշում է «երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղի»

Շնորհավո՜ր տոնդ, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ. Դավիթ Սարգսյան

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում ուղերձ է հղել՝ նվիրված քաղաքի օրվան։

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր նշում ենք Ստեփանակերտի օրը: Արցախի մայրաքաղաքն իր հերոսական անցյալով միանշանակ արժանի է տոնական՝ գունագեղ հանդերձանքի, հետաքրքիր միջոցառումների, ինչին արդեն սովոր էին Ստեփանակերտը, ստեփանակերտցիներն ու հյուրերը: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը նաև այս առումով անխուսափելի փոփոխություններ պարտադրեց: Տոնական միջոցառումներից ձեռնպահ մնալով հանդերձ` այսօր պարտավոր ենք կրկնակի ու եռակի ջանքեր ուղղել հերոսների կյանքի գնով պաշտպանված մեր հայրենիքի այս փոքրիկ պատառիկը շենացնելուն, ամրացնելուն։

Պարտավոր ենք հանուն մեր նահատակների հիշատակի, պարտավոր ենք հանուն գալիք սերունդների։ Այդ խորդուբորդ, բայց և պատվաբեր ուղին ենք ընտրել 1990-ականներից ի վեր։ Անցնող ամեն օրը նշանավորվում է մայրաքաղաքի դիմագծում ևս մեկ երանգ ավելացնելով՝ ևս մեկ շենք կառուցելով, ևս մեկ փողոց բարեկարգելով, քաղաքային միջավայրը ևս մեկ նոր հնարավորությամբ համալրելով։ Պատերազմից հետո Ստեփանակերտի բնակչության կտրուկ աճ ունեցանք։ Արցախի օկուպացված բնակավայրերից տեղահանված մեր հազարավոր հայրենակիցները Ստեփանակերտում են ապաստան գտել։

Մենք բոլորին ընդունել ենք գրկաբաց։ Վստահ ենք՝ կգա օրը և կկատարվի նրանց երազանքը. յուրաքանչյուրն իր հարազատ օջախը վերադառնալու հնարավորություն կունենա: Իսկ մինչ այդ կանենք ամեն ինչ, որ քաղաքի ենթակառուցվածքները արդիականացնենք, հզորացնենք` չնախատեսված ծանրաբեռնվածությունը հաղթահարելու, մայրաքաղաքի բնականոն կյանքը չխաթարելու համար։ Օգտվելով պատեհ առիթից՝ ուզում եմ երախտագիտությունս հայտնել մեր համայնքային ընկերություններին ու գործընկեր բազմաթիվ կազմակերպություններին քաղաքի կենսագործունեությունն ապահովելու համար… Խունկ ու խոնարհում մեր հերոսների հիշատակին, որոնք գիտակցաբար իրենց կյանքը զոհասեղանին դրեցին նաև հանուն Ստեփանակերտի …

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր մշակույթների ու դարաշրջանների խաչմերուկ քաղաքը դեռ կտոնի իր օրը խինդուծիծաղով, երգուպարով: Յուրաքանչյուրս՝ մեր տեղում և ամենայն պատասխանատվությամբ, պարզապես պետք է հնարավորն անենք այդ օրը մոտեցնելու համար…

Շնորհավո՜ր տոնդ, Արցախի քաղաքամայր, մեր սրտի քաղաք Ստեփանակե՛րտ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan