Նիկոլ Փաշինյանի հետ նրա քաղաքական հակառակորդները կարող են հանդիպել միայն մեկ օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման դետալների քննարկում Հայաստանին «զենք չեն վաճառում». մեղավոր են «նշանակվում» դաշնակիցները. Տեսանյութ ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի են
30
Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն միանում են ՌԴ-ին․ Ուղիղ Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է իր փախուստը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով Եռակողմ հանձնաժողովը արտատարածքային միջանցքի հարց չի քննարկում. Օվերչուկ ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին հայտարարությանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը և Զապորոժիեն միանում են ՌԴ-ին․ Ուղիղ Մերկելը կոչ է արել ՌԴ մասնակցությամբ ստեղծել անվտանգության համաեվրոպական ճարտարապետություն Որևէ ակնարկ փնտրել պետք չէ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ ԶՈւ ԳՇ պետի տեղակալի հայտարարության մասին ԴԱՀԿ-ն պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին` ներողություն խնդրել ՀՅԴ-ից Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է անցկացնում Եռաբլուրում կարմիր բերետավորների գործողությունների առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան տուժողներ, մեղադրյալներ՝ ոչ Պետք է դադար առնենք և սպասենք նախագահների հնարավոր երկրորդ հանդիպմանը. Աղվան Վարդանյան. Տեսանյութ Ուկրաինայի հարվածները նոր տարածքների վրա կընկալվեն որպես ՌԴ-ի դեմ ագրեսիայի դրսևորում. Պեսկով Նիկոլ Փաշինյանը նախապատրաստում է իր փախուստը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի հետ նրա քաղաքական հակառակորդները կարող են հանդիպել միայն մեկ օրակարգով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման դետալների քննարկում Հայաստանում միջանցքի մասին խոսակցությունները մթագնեցին Արցախի շուրջ իշխանությունների ու միջազգային հանրության լռությունը Ջերմուկի պաշտպանությունը և Ամուլսարի «պահպանակները» ԱՄՆ-ի Սենատն ընդունել է օրինագիծ, որը ներառում է 12 մլրդ դոլարի չափով օգնություն Ուկրաինային «Թշնամին նստած է 4 կմ հեռավորության վրա՝ ուղիղ նրա նշանառության տակ ենք». Կախակն գյուղի վարչական ղեկավար Հակառակորդին մոլորեցրել են և դուրս եկել շրջափակումից․ ՊՆ-ն նոր հերոսական դրվագներ է ներկայացնում Փաշինյանը արդարադատության փոխնախարարին 4 օրով գործուղում է ԱՄՆ. Ծախսերը կանի հրավիրող կողմը Փաշինյանի որոշմամբ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ազատվեց պաշտոնից Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Այս իշխանությանը բերել են 3 խնդիր լուծելու համար, մինչև չլուծեն կամավոր չեն հեռանալու․ Արմեն Բադալյան. Տեսանյութ Աբովյանում ավտոմեքենա է այրվել Տարոն Մհերի Գալոյանը ճշգրիտ ուղղորդելով հրետանու կրակը՝ կասեցրել է թշնամու առաջխաղացումը Իտալացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը Բադալյան եղբայրների նախաձեռնությամբ կվերականգնվի Թալինի սուրբ Կաթողիկե եկեղեցին Արարատի մարզի մի շարք բնակավայրերի, Սպիտակ քաղաքի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Արևմուտքի նպատակն է էլ ավելի մասնատել հետխորհրդային տարածությունը, գժտեցնել ժողովուրդներին. Լավրով Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը. Լավրով Հայաստանի առողջարանային քաղաքը՝ թշնամու թիրախում և առանց զբոսաշրջիկների. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը դարձել է՝ արդեն գիտակցաբար, զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան․ Րաֆֆի Հովհաննիսյան ԴԵ-ՖԱԿՏՈ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՆ ԲԵՐՈՒՄ Իրանի և Ռուսաստանի կարծիքը հարցրե՞լ եք․ Շարմազանովը՝ սահմանին միջազգային դիտորդներ տեղակայելու մասին

Ջերմուկ. ինչպես է փոխվել կյանքը առողջարանային քաղաքում՝ ադրբեջանական հարձակումից հետո. լուսանկար, տեսնայութ

Ջերմուկի բնակիչ Արարատ Սարգսյանն անցած տարի անտառում փոքրիկ տուն էր կառուցել՝ հույսով, որ այն որպես հյուրատուն կաշխատացնի։ Մեկ տարի անց, սակայն, սեպտեմբերի 14–ին, Սարգսյանների ընտանիքը զրկվեց եկամտի միակ աղբյուրից. ադրբեջանական զինուժի հրթիռակոծման ժամանակ արկն ընկավ նրանց նորակառույց տան վրա։ Բարեբախտաբար, տանը մարդ չի եղել, արկակոծության հետևանքով ավերվել է տան ներսն ամբողջությամբ, շենքից քիչ հեռու գտնվող հանգստի սենյակը, նույնիսկ այգու մեծ եղևնին է տապալվել (ֆոտոռեպորտաժ

«Այնքան հզոր զենք է եղել, որ անցել է մինչև ներս, ներսը նույն ավերակ վիճակն է»,–պատմում է Արարատ Սարգսյանը, որը տուն է վերադարձել՝ լրագրողներին ավերածությունները ցույց տալու համար։

Հյուրասենյակի սեղանին կտրատած միրգն է, բաժակներ ու ափսեներ, Սարգսյաններն ամսի 12–ի երեկոյան նստել են սուրճ խմելու, սկսվել է հրետակոծությունն, ու ընտանիքը, սեղանն այդպես թողնելով, արագ դուրս է եկել տնից։ Սեպտեմբերի 14–ին օրվա երկրորդ կեսին Արարատը վերադարձել է տուն և տեսել՝ տունն ավերված է։ Կնոջն ու որդուն Ջերմուկից հանել է, իսկ ինքը՝ մնացել։

Սարգսյանները միակ ընտանիքը չեն, որ ստիպված են եղել արագ լքել տները։ Հայաստանում զբոսաշրջային ամենագրավիչ քաղաքներից մեկը՝ Ջերմուկը, արդեն 1 շաբաթից ավելի փակ է տուրիստների համար, քաղաքում մարդկանց շարժը քիչ է. կամ տարհանվել են, կամ ապաստարաններում են։ Սեպտեմբերի 12–ի լույս 13–ի գիշերը Երևանից 173 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաքի բնակիչներն ու հարյուրավոր զբոսաշրջիկները ստիպված էին արագ հեռանալ Ջերմուկից՝ շատերը նույնիսկ հյուրանոցներում թողնելով իրերը, քանի որ Ադրբեջանը հրետակոծում էր ինչպես դիրքերը, այնպես էլ քաղաքը։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարի վրա, ադրբեջանցիները խփել են նաև գյուղի գերեզմանոցին։

Կեչուտ համայնքի բնակիչները մինչև այս պահը զրկված են ոռոգման ջրից, ջրագիծն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանի խոսքով, բնակիչներն անելանելի վիճակում են, քանի որ գյուղում ամեն տարի 10 հա տարածքում կարտոֆիլ են ցանում, որը չգիտեն, թե ինչպես են ոռոգելու։ Սեպտեմբերի 20–ից գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Բացի այդ, պայթյուններից գյուղի վերևի հատվածում անասուններ են սատկել, նաև վիրավորվել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմերը նույնպես վնասվել են։

Քաղաքացիական ենթակառուցվածքներից առաջինը հարվածել են Ջերմուկի ճոպանուղուն։ NEWS.am–ի հետ զրույցում համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը պատմել է, որ առաջին հարվածը եղել է ճոպանուղին փակելուց րոպեներ անց, աշխատողը հրաշքով է փրկվել. «Քաղաքի վրա առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո եղել է զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները: Էլի հարվածներ են եղել ճոպանուղուն դադարներով: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Հաստատ ճոպանուղուն թիրախային են հարվածել: Երևի մտածել են, որ սա ռազմավարական, վտանգավոր կառույց է, որովհետև ճոպանուղու գագաթից երևում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին»։

2008թ.–ի հունվարի 1–ից գործող ճոպանուղին տարեկան միջինը 25-35 հազար այցելու է ունենում: Նախնական հաշվարկներով, միայն առաջին ենթակայանի մալուխներն ու հենասյուները վերանորոգելու համար անհրաժեշտ է ավելի քան 200 հազար դոլար։ Նշենք, որ Ջերմուկ այցելողների համար պարտադիր այցելելու վայրերն են ճոպանուղին, ջրվեժը և հայտնի ըմպելասրահը: Ընդհանուր առմամբ, քաղաքի տարածքում կան 40 տաք, բազմաթիվ միկրոէլեմենտներով հարուստ աղբյուրներ, որոնց ջուրը բուժում է ամենատարբեր հիվանդություններ: Սա է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից քաղաքն ընդունում է բազմաթիվ հյուրերի, որոնք բուժվում են տաք և սառը ջրերով։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դեպի Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու. «Կորցրել ենք բավական շատ հողակտորներ, որոնց մեծ մասն ունեին գյուղատնտեսական մեծ նշանակություն։ Վնասվել են խոտհարքներ։ Խոտհարքներն անասնապահության համար այս պահին դարձել են թիվ մեկ խնդիրը։ Միաժամանակ, այդտեղ անշարժ գույքն է էժանանալու։ Այստեղ է գտնվում նաև Ամուլսարի հանքը, որտեղ մոտ 350 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Ամերիկյան և կանադական ներդրում կատարողները և հայկական կողմը պետք է դիմեն բոլոր միջազգային ատյաններին փոխհատուցման պահանջով, եթե ռազմական գործողությունները հետևանք ունենան նաև Ամուլսարի համար»։

Նշենք, որ ադրբեջանական հրետակոծությունից նաև հրդեհվել էին Ջերմուկի անտառները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհին` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը և ապրող կենդանիները՝ հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն, գրանցված են Կարմիր գրքում: Ջերմուկն ունի նաև հարուստ էկոհամակարգ՝ կաղնիներ, գիհիներ, սոճիներ, որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակներին:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայի հետևանքով հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Նրա խոսքով` Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա, հակառակորդի որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են հայկական ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։ Նշենք, որ մինչև այս ռազմական գործողությունը Ջերմուկը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։

52375029257_a17c47fb60_b

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan