Եռաբլուրից հանել են Արցախի դրոշը

Դիտել նաև
Փաշինյանին «Եռաբլուր»-ում «դիմավորեցին» «թուրք», «դավաճան», «հայասպան» վանկարկումներով. Տեսանյութ
Հունվարի 28-ին երթ դեպի Եռաբլուր. մանրամասներ
«Եռաբլուրում» արդեն տեղադրված շիրմաքարերի համար փոխհատուցում կտրվի
Զոհվածների ծնողների նկատմամբ ուժ գործադրած ոստիկանները ընդունեցին իրենց ոչ իրավաչափ քայլերը
Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիներ Ամանորը կդիմավորեն Եռաբլուրում
Սա երեկ եմ նկատել, բայց գուցե երկար ժամանակ ա ինչ այսպես ա։ Առնվազն մայիս ամսին Եռաբլուրում ծածանվում էին Արցախի ու Հայաստանի դրոշները (նկար 1)։ Երեկ նկատեցի, որ միայն Հայաստանինն են թողել, այսինքն Արցախինը փոխարինել են Հայաստանինով։ Էս ի՞նչ հաշիվ ա, տղերք։ Արդեն Եռաբլուրից էլ եք հանո՞ւմ Արցախի դրոշները։
Արցախի դրոշ չունե՞ք, որ կախեք, թե հրաման ունեք Արցախի թեմն ինչքան կարաք շուտ մոռացության տաք։ Թե նիկոլը որ գալիս ա, չի ուզո՞ւմ, որ ինչ բան ըտեղ իրան Արցախի մասին հիշեցնի։ Բա Արցախի համար ընկած տղերքի՞ն ինչ եք անելու։
Ու, որ Եռաբլուրի ղեկավարության մասին մի բան ես գրում, հայտնվում են մարդիկ, ովքեր ղեկավարների գովքն են անում, ու պատմում, թե ինչ հայրենասեր են նրանք։ Սե՞նց են արտահայտում էդ հայրենասիրությունը։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից