Աշխարհին միջուկային զենքով չենք սպառնում, Բայդենի ելույթն «անպարկեշտ» է. Զախարովա

Դիտել նաև
ԼՂՀ-ի ինքնալուծարման որոշման հրապարակումից հետո ՌԴ ԱԳՆ-ն ոչ մի դիմում չի ստացել
Վաշինգտոնը և Բրյուսելը համոզում են ՀՀ իշխանություններին դուրս գալ ՀԱՊԿ-ից, խաղաղ պայմանագիր կնքել Բաքվի հետ՝ հաշվի չառնելով Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը. Զախարովա
Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ
Սա դաս է բոլորի համար, ովքեր միջնորդության համար կթեքվեն դեպի Արևմուտք. Զախարովան՝ Արցախի մասին
ՌԴ ԱԳՆ կապի մեջ է Ադրբեջանի հետ. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «անպարկեշտ» է անվանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ելույթը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում:
Այդ մասին դիվանագետն այսօր ասել է «Սոլովյով Live»-ի ուղիղ եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահի ելույթին, ապա բացարձակ անպարկեշտ եմ համարում այն, թե ինչից սկսվեց և ինչն էլ դարձավ առաջնային, որովհետև նրա ելույթը կառուցվեց մեր երկրի շուրջ:
Փաստն այն է, որ նա ելույթն սկսել է ՌԴ նախագահի խոսքերն իբր մեջբերելուց: Նա Ռուսաստանի նախագահին վերագրում էր այն խոսքերը, թե մեր երկիրն իբր աշխարհին սպառնում է միջուկային զենքով»,- ասել է Զախարովան: