«Սուրմալու»-ի մասնակի փլուզումից հետո երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկի վիճակը գնահտվում է բավարար

Դիտել նաև
«Սուրմալու»-ի գործունեությունը կասեցվեց․ հրդեհային անվտանգության պահանջները չէին պահպանվել
Ինչ փուլում է «Սուրմալուի» պայթյունի գործը
«Սուրմալուի» գործով հարցաքննվել է սեփականատերը․ պահեստապետին չեն կարողանում գտնել
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն տրամադրեց «Սուրմալուի» պայթյունից տուժած տնտեսվարողներին
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով կալանավորված 3 անձանցից 1-ն ազատ է արձակվել, հարցաքննվել է 130 անձ
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհի հետևանքով վնասված շինությունը մասնակի փլուզումից հետո երեք տուժածներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից, մեկի վիճակը գնահտվում է բավարար։
Հիշեցնենք, որ երեկ փլուզվել է կիսաքանդ շինության պատը (մոտ 40 քմ), ինչի հետևանքով վնասվածքներ էր ստացել երեք քաղաքացի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք տուժած (Կ․ Հ․, ծնված 1989 թ․, Տ․ Մ․, ծնված 1996 թ․ և Է․ (տվյալները չի հաջողվել պարզել)) տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Փլուզման հետևանքով վնասվել է «Mercedes-Benz E200» ավտոմեքենան։