Հայաստանին «զենք չեն վաճառում». մեղավոր են «նշանակվում» դաշնակիցները. Տեսանյութ ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի են ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան
30
ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին հայտարարությանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞ Հայաստանը՝ հիմարության ու արկածախնդրության ճիրաններում Քոչարյանը պայթեցրեց Փաշինյանի հերթական փուչիկը Կառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. Եվս մեկ հարց գաղտնի է. Տեսանյութ Միլիարդները ծախսել են, իսկ արդյունքը զրո է. ինչո՞ւ որոշեցին դադարեցնել վարկերի սուբսիդավորումը Փաշինյան-Էրդողան հանդիպումն իրականություն կդառնա՞ Գլխակեր «խաղաղության դարաշրջանը» Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ․ ՊՆ Պատերազմ Արցախում
Պաշտպանության նախարարը, տեղակալները չեն խոսում, բայց չգիտես թե ինչու մեկ ԳՇ պետն է զարմանալի հայտարարություններ անում, մեկ իր տեղակալը Հարգելի ընդդիմադիրներ, Հայաստանը փրկելու համար հաշված օրեր, շաբաթներ են մնացել. Տիգրան Քոչարյան. Տեսանյութ Հայաստանին «զենք չեն վաճառում». մեղավոր են «նշանակվում» դաշնակիցները. Տեսանյութ Փաշինյանի հեռացումը կարող է բացառիկ համախմբման սկիզբ դառնալ. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Եռակողմ հանձնաժողովը արտատարածքային միջանցքի հարց չի քննարկում. Օվերչուկ Ներքին թշնամին «հարձակվել է» արդեն Տավուշի ուղղությամբ, բայց այս անգամ թիկունքից․ Մանուկյան Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՀՀ ՊՆ ՌԴ դեսպանն արձագանքում է Փաշինյանի՝ զենք ձեռք բերելու խնդիրների մասին հայտարարությանը Մարտի 1-ի գործով դատախազն ազատվեց աշխատանքից ՀՖՖ-ն ավելի մեղավոր է, քան Կապառոսը Լոռու մարզպետը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» 20 զինծառայողների ծնողներ ցուցմունք են տվել Ջալալ Հարությունյանի դեմ ՔՊ-ում «ոչմիթիզականները» 15-20 հոգի են ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը զարմացած է՝ Հայաստանին զենք վաճառելու նորությունից. Տեսանյութ Պետության առաջին դեմքի ներանձնային հարաբերություններից է կախված ամեն ինչ . Տեսանյութ Վերին Շորժայի դիրքերից մեկի բլրակում զոհերի մարմիններ կան․ ՊՆ-ն դեռ դուրս չի բերել դրանք․ ԳՇ պետի տեղակալ Նոր աշխարհի «թույլտվությունները» և մեր անելիքը. Վահե Հովհաննիսյան Ողբերգություն է, որ Անդրանիկ Քոչարյանը «հումանիտար միջանցքը» «Սյունիքի միջանցքից» չի տարբերում․ Անգեսա Խամոյան. Տեսանյութ ՌԴ-ն նախկինում լավ էլ զենք վաճառել է մեզ, մեծ հաճույքով, ոչ միայն վաճառել է, ձրի էլ է տվել. Մովսես Հակոբյան Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին «միջազգային դիտորդների» տեղակայմանը Արևմուտքը ԱՊՀ-ում հակամարտություններ հրահրելու սցենարներ է փորձում. Պուտին. Տեսանյութ Անդրանիկ Քոչարյանը ժողովրդին ոչխարի տե՞ղ է դնում. Տեսանյութ «Դու գնացիր վերեւ». ընկերները՝ Հայկոյին նվիրված երգ են ներկայացրել. Տեսանյութ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Երևանում է. նա հանդիպել է Փաշինյանին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվել ԱՄՆ ՊՆ-ն հրապարակել է զոհված 3 զինծառայողների անունները Հայաստանում հավատարմագրված երկրների դեսպանները Գեղարքունիքի մարզում են Դատախազության պաշտոնյան ազատման դիմում է գրել Զորքերի հետքաշումը ելման դիրքեր խնդիրները լուծելու միակ հուսալի հիմքն է. ՌԴ դեսպան Ո՞նց կարելի ա էս աստիճան տգետ լինել. Հումանիտար միջանցքն ու միջանցքը խառնել իրար. Տեսանյութ

Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարմիրբերետավոր ոստիկանները երեկ առավոտյան Եռաբլուրում քարշ տալով, բռնի ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին, որպեսզի ապահովեն Նիկոլ Փաշինյանի անարգել այցը զոհերի շիրիմներին։ Թե ինչպիսի բառապաշարով, ինչ անեծքներով էին մարդիկ արտահայտվում թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրան ենթակա ոստիկանության այդ զանգվածի հասցեին՝ հրապարակման ենթակա չէ։

Ոստիկանության երեկվա գործողությունների ֆոնին մենք հիշեցինք, թե ինչ սուր քննադատության էին ենթարկում նախորդ իշխանություններին՝ ցուցարարների նկատմամբ բռնի ուժ կիրառելու համար, դատապարտում էին ոստիկաններին եւ անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Բայց այն ժամանակ ոստիկանությունն այսքան վայրագ ու մարդատյաց չէր։ Ավելին, պատմում են, թե ինչպես են տարբեր ժամանակներում ցույցերի ժամանակ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառած ոստիկաններին պատժել՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելով։

Մենք կապ հաստատեցինք նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ, ով հաստատեց մեզ պատմածը՝ բացատրելով․ «Տեսեք՝ կա արդարացված հարկադրանքի կիրառում, կան дураки с инициативой, այսինքն՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք հաճույք են ստանում քաշքշելուց՝ չարդարացված քաշքշուկից։ Իհարկե, նման երեւույթները պետք է ի սկզբանե կանխել, որովհետեւ, եթե չես կանխում, հետո էդ երեւույթները դառնում են անկառավարելի։ Էնպես որ, բոլոր էն դեպքերը, երբ որ չարդարացված հարկադրանք են կիրառում, պետք է զսպել, զսպել տույժերով, մինչեւ անգամ՝ հեռացումներով, որպեսզի դա բնավորության գիծ չդառնա, որովհետեւ էդ ոստիկանները, որոնք ուղղակի շփման մեջ են քաղաքացիների հետ, նրանք են ստեղծում քաղաքացի-ոստիկանություն փոխհարաբերությունները։ Նրանք են կայունացնողը կամ քննադատողը, հասկանո՞ւմ ես»։

- Դուք, հավանաբար, կադրերը տեսել եք, թե ինչպես էին կարմիրբերետավոր ոստիկանները քաշքշում զոհված զինծառայողների ծնողներին։ Ի՞նչ կարծիքի եք այդ ամենի վերաբերյալ։

- Ես չեմ կարող գնահատական տալ էսօրվա այդ երեւույթներին։

- Բայց ցանկալի է Ձեր գնահատականը լսել։ Հիշում եք՝ ինչքան էին Ձեզ քննադատում այն ժամանակ, ինձնից սկսած՝ բոլորը, հիմա ուր ենք հասել։

- Դու պատասխանեցիր քո հարցին, Վահե ջան, որ քեզնից սկսած՝ քննադատում էին։ Հիմա ինքդ էլ գնահատական տուր, հոգի ջան։

- Կարծում եք՝ կպատժվե՞ն կամ պե՞տք է պատժվեն կոնկրետ այդ քաշքշող ոստիկանները։

- Ես չգիտեմ՝ հիմա ոնց է, դու մոռացե՞լ ես, որ արդեն հինգերորդ տարին է՝ ես ոստիկանությունում չեմ, գումարած դրան՝ ես հիմա չգիտեմ, թե էնտեղ ինչ մեթոդոլոգիա է։

- Իսկ այն ժամանակ Դուք անձա՞մբ էիք հրահանգում, որ ոստիկանները որոշակի գործողությունների դիմեն, ուժ կիրառեն, քաշքշեն, բերման ենթարկեն, թե՞ նրանք իրենց նախաձեռնությամբ էին այդպես վարվում։ Հիմա, ըստ Ձեզ, հրահանգն ո՞վ է իջեցնում՝ անձամբ Վահե Ղազարյանը կամ Նիկոլ Փաշինյա՞նը, որ քաշքշելով բերման ենթարկեն զոհվածների ծնողներին, թե՞ իրենք են այդպես որոշում։

- Ես չեմ կարող ասել, անկեղծ՝ չեմ կարող էդ հարցին պատասխանել։ Ես քիչ առաջ Ձեզ ասացի, որ կան дураки с инициативой՝ նախաձեռնություն ցուցաբերող հիմարներ, որոնք ինչ-ինչ նպատակներով, կոպիտ ասեմ՝ աչքի ընկնելով, կարող են հիմարություններ էլ անել։ Խոսքս դրան էր ուղղված, որ նման երեւույթներին պետք է պատժել, որովհետեւ էդտեղ է ստեղծվում հասարակություն-ոստիկանություն կապը։ Եթե էդտեղ անառողջ է, եթե նման երեւույթներ կան, բնական է՝ հասարակությունը վատ է գնահատելու ոստիկանությանը։

- Բայց Ձեր ասած այդ дурак-ների մի մասը Ձեր օրոք էլ է եղել, չէ՞, այսինքն՝ նախկինից են մնացել, այնպես չէ, որ նոր են։

- Ես շատ ուշադիր նայել եմ՝ նախկին իմ дурак-ներից ոչ մեկին չեմ տեսել այնտեղ։

- Նոր дурак-ներ են, փաստորեն, հայտնվել ոստիկանության շարքերում։

- Երեւի․․․ ես իրոք ուզում եմ, որ իմ ներվերը չքայքայեն, էլի, սրանք։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan