Իրանը պատրաստ է ՀՀ-ի հետ խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերությունները. Իբրահիմ Ռաիսի

Դիտել նաև
ՀՀ ՊՆ-ն հերքում է՝ Հայաստանն ու Իրանը չեն պատրաստում հարձակում Ադրբեջանի դեմ
Իրանը հայտնել է, թե ովքեր են կանգնած Սպահանում ռազմական օբյեկտի վրա հարձակման հետևում
Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա կանխել է Իրանը. «մեր ուժերը չեն բավականացնի» պատերազմի համար. Տեսանյութ
Այժմ շիայական շարժումը Բաքվի բռնապետի իշխանության ամենաազդեցիկ և զորեղ ընդդիմությունն է
Սեպտեմբերին Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր պատրաստում․ Իրանը օգնեց կանխել․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին առանձին շնորհավորական ուղերձներ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։ Ուղերձը տարածել է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Այս ուղերձներում Իրանի նախագահը նշել է, որ Իրանը իր հարևանների հետ քաղաքականության շրջանակներում առանձնակի կարևորում է հարաբերությունները կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ բարեկամ Հայաստանի հետ, և պատրաստ է խորացնել փոխադարձ շահերի վրա հիմնված համապարփակ հարաբերություններն՝ օգտագործելով ընդհանուր պատմական, մշակութային ընդհանրությունները։