Լուգանսկի, Դոնեցկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանին միանալու վերաբերյալ հանրաքվեները կանցկացվեն սեպտեմբերի 23-ից 27-ը

Դիտել նաև
Ռուսաստանից եկել են, իսկ Հայաստանից կրկին շարունակել են հեռանալ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը դեմ է արտահայտվել Ռուսաստանի դուրս մղմանը
Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են. ՌԴ ՊՆ
Դատապարտել Ադրբեջանին՝ ՀՀ տարածքի մի մասի օկուպացիայի և պատերազմական ոճրագործությունների համար․ Ֆրանսիայի կուսակցությունների առաջնորդները դիմել են նախագահին
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի սրումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները. ՌԴ ԱԳՆ
ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները՝ Ռուսաստանի կազմ մտնելու մասին հանրաքվեն տեղի կունենա սեպտեմբերի 23-27-ը, հաղորդում է РИА Новости-ն։
Նշենք՝ տեղական իշխանությունները դիմել են ՌԴ-ին՝ հանրաքվեներ անցկացնելու անհրաժեշտության պահանջով։
Նշենք նաև, որ ՌԴ անվտանգության Խորհրդի փոխնախագահ, Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը իր տելեգրամյան ալիքում անդրադարձել է ինքնահռչակ ԴԺՀ-ում, ԼԺՀ-ում և այլ ազատագրված տարածքներում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվեի անցկացման թեմային:
Մեդվեդևը համապատասխան ռեֆերենդումների անցկացման անհրաժեշտությունը հիմնավորել է այդ տարածքների «բնակիչների կանոնավոր պաշտպանությամբ» և «պատմական արդարության» վերականգնմամբ:
«Ռուսաստանի տարածքում ոտնձգությունը հանցագործություն է, որի առկայությունը թույլ է տալիս օգտագործել ինքնապաշտպանության բոլոր ուժերը: Բայց հավասարապես կարևոր է, որ մեր երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո Ռուսաստանի ոչ մի ապագա ղեկավար, ոչ մի պաշտոնյա չկարողանա փոխել այդ որոշումները:
Ահա, թե ինչու են Կիևում և Արևմուտքում վախենում այդ հանրաքվեներից: Ու հենց այդ պատճառով է, որ անհրաժեշտ է անցկացնել այդ ռեֆերենդումները»,-նշել է Մեդվեդևը:
Zham.am