Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում և ինչի՞ հիման վրա. Վահե Հովհաննիսյան

Քանի դեռ Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Իրանը, բոլորը գիտեն, թե ինչ են ուզում, իսկ մենք ՝ոչ,  ռազմական պարբերական բախումները՝ մեծաթիվ զոհերով, շատ հավանական են։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ու մենք ամեն դեպքից հետո զարմացած հարցնելու ենք` ինչո՞ւ այսպես եղավ, որտե՞ղ սխալվեցինք, ո՞վ հրահրեց, ո՞վ կանգնեցրեց։

Վերջը մենք ի՞նչ ենք ուզում. նոր ստեղծված իրականության մեջ ո՞րն է մեր պետական միտքը։

Գործող վարչապետը ընդունում է, որ հարցի կարգավորման իր  կոնցեպտը, ըստ էության, տապալվել է։ Պետությունը չի պատկերացնում իր հետո-ն։

Ոչ իշխանական համակարգը չունի մշակված այլընտրանքային կոնցեպտ, որով կներկայանա ժողովրդին և միջազգային հանրությանը։ Գուցե` ինֆորմացիայի պակասի պատճառով, բայց իրականությունը դրանից քիչ է փոխվում։ Իսկ քանի սա չկա, մնացածը պետական մակարդակով բամբասանք է։

Առանց խորանալու խնդրի մեջ` երկիրը բաժանվել է ճամբարների.

Թուղթ ստորագրելու կողմնակիցներ և որևէ թուղթ չստորագրելու կողմնակիցներ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ թուղթ, ի՞նչ բովանդակության։ Ստորագրում ենք՝ ի՞նչը, չենք ստորագրում՝ ի՞նչը։

Միջանցք տալու կողմնակիցներ, և հակամիջանցքայիններ։ Շարունակություն չկա՝ ի՞նչ է միջանցքը, ի՞նչ տարբերակներ կան, իսկ դրանք հաստատ կան,  կա՞ն արդյոք փոխզիջումային հետաքրքիր լուծումներ, իսկ այդպիսիք  կան։ Վերջապես, եթե չենք տալիս միջանցք, ի՞նչ ենք ունենում, եթե գալիս ենք համաձայնության՝ ի՞նչ համաձայնության։

Առանձին շերտ են «ալարմիստները»` թուրքական 100 -200  հազարանոց բանակ է կուտակվում, պատրաստվեք պատերազմի։ Շարունակություն էլի չկա։ Եթե թուրքական 100 -200  հազարանոց բանակը հարձակվի, կա՞ արդյոք դիմադրելու ռազմական պոտենցիալ։ Կարծում եմ` պատասխանը ռացիոնալ մարդու համար պարզ է։ Լավագույն դեպքում դառնալու ենք Սիրիա։

Ձևավորվել է տոտալ խառնաշփոթ, բովանդակային քաոս։ Սա շատ վտանգավոր է, որովհետև նման դեպքերում հակառակորդն է քեզ համար ընտրում քո բովանդակությունը։ Հակառակո'րդն է ձևավորվում նոր իրականություն։

Ու այս պայմաններում Հայաստանում չի դառնում դոմինանտ հնարավոր պատերազմից քաղաքական լուծումներով խուսափելու պետական գաղափարը։ «Քաղաքական լուծումը» բազմաշերտ գաղափար է և ամենևին չի նշանակում միակողմանի հանձնում։ Ամեն ինչի մասին խոսում ենք, ավելի ճիշտ` բամբասում, բացի սրանից։

«Նիկոլը ստորագրեց թուղթը, հորս արև տեսել եմ, իջեք փողոց»՝ մի կողմից, «ոչ մի թուղթ չեմ ստորագրել և չեմ ստորագրելու»՝ մյուս կողմից։ Բա հետո՞։ Ի՞նչ թուղթ է, ինչի՞ մասին, ի՞նչ ձևակերպումներով, ու՞մ միջնորդությամբ։

Ակնհայտ է, որ ժամանակ քիչ ունենք,  և անհրաժեշտ են գործելաոճի փոփոխություններ։

Ըստ իս, հիմա' է հենց ժամանակը, որ խորհրդարանական ընդդիմությունը գնա ԱԺ իր օրակարգով։ Բազմաչարչար «սեփական օրակարգի» պահն է։ Պետք է անցկացնել փակ նիստ, հրավիրել գործող վարչապետին, արտգործնախարարին, ՊՆ-ին և խոսել։ Խոսել հանգիստ և առարկայական՝ առանց վիրավորելով  իրար։

Վ. Օսկանյանի հարցադրումը պետք է ստանա օրակարգային որակ։ Հարցադրումը հստակ է. Պուտինի ներկայությամբ, բանավոր եղանակով, միջանցք և այլ բաներ խոստացե՞լ ես։

Գոնե մեկ դահլիճի սահմաններում սա պետք է պարզվի։ Սա շատ կարևոր է նաև ՔՊ-ի համար։ Ըստ Օսկանյանի` եթե չի խոստացել, ապա պետք է հայտարարվի դրա մասին, եթե խոստացել է՝ ապա արդեն լրիվ ուրիշ վիճակ է։

Ինչո՞ւ է կարևոր հիմա' ընդդիմության և իշխանության աշխատանքային կոնտակտը. Սա թույլ կտա` հասկանալ, արդյո՞ք ռացիոնալ հատիկ կա վերը նշված երեք անտագոնիստ մոտեցումների` թուղթ ստորագրել-չստորագրելու, միջանցք տալու-չտալու և  «ալարմիստների» պատկերացումների միջև, հնարավո՞ր են արդյոք ռացիոնալ որոշումներ, կա՞ն տարբերակներ, որոնք չեն հանգեցնի պատերազմի, բայց և չեն բերի ազգային շահերի անվերադարձ կորստի։ Գուցե կան, գուցե՝ չկան։ Բայց դա կիմացվի միայն բանակցային  ինֆորմացիայի տիրապետման և խորքային վերլուծության արդյունքում։ Մնացածը դարձյալ բամբասանք է։

Ու նաև ա'յդ իմաստով է շատ կարևոր, որ ՔՊ-ն և ընդդիմությունը միասին, նույն դահլիճում, առանց տեսախցիկների, լսեն պարզաբանումները, որի առանցքում Վ. Օսկանյանի հարցադրումն է։

Դրանից հետո պետք  է խոսել ժողովրդի հետ։ Փաստարկված և առարկայական ուղերձները թույլ կտան` ժողովրդին հանել փելոսիական էյֆորիայից, միտումնավոր ուղղորդվող  հակառուսական տրամադրություններից և անտարբեր զոհի կարգավիճակից։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan