Թե՛ վարչապետ Փաշինյանը, և թե՛ նախագահ Ալիևը պատրաստ են խաղաղության․ ԱՄՆ պետքարտուղար

Դիտել նաև
Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել
Ի՞նչ գրառում է արել Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո
Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել
Մյունխենում տեղի կունենա Փաշինյան-Ալիեւ-Բլիքեն եռակողմ հանդիպում
Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը
Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ուժեղ, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-ասաց նա։