Թե՛ վարչապետ Փաշինյանը, և թե՛ նախագահ Ալիևը պատրաստ են խաղաղության․ ԱՄՆ պետքարտուղար

Դիտել նաև
Բլինքենի՝ Բաքու հեռախոսազանգի իրական կողմը
Ամերիկյան կողմն անհանգստացած է
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էնթոնի Բլինքենի հետ
Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար. Բլինքեն
Ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է անվանել ԱՄՆ իշխանությունների կողմից տարածված հայտարարությունը՝ Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցի վերաբերյալ
Թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իմ վերջին զանգերի ժամանակ երկու առաջնորդներն էլ ինձ ասացին, որ պատրաստ են խաղաղության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ուժեղ, կայուն դիվանագիտական ներգրավվածությունը լավագույն ճանապարհն է բոլորի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները ռազմական լուծում չունեն։ Բայց, կարծում եմ, կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով: Միացյալ Նահանգները այդ ջանքերին աջակցելու համար պատրաստ է անել ամեն ինչ: Եվ ես երախտապարտ եմ իմ երկու գործընկերներին, որ այսօր այստեղ են՝ շարունակելու այս զրույցը»,-ասաց նա։