Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել Ինչո՞ւ են թուրքերը պահանջում փակել Արցախի հանքավայրերը Զինծառայող է վիրավորվել
4
Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է Ի՞նչ ցույց տվեց «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված առաջարկի տապալումը Ցավում եմ, որ Հայաստանի խորհրդարանն անպատասխան է թողնում Միլի մեջլիսի հայտարարությունը․ Թևանյան. Տեսանյութ Ղարաբաղից ձերբազատվելու քաղաքականությունն այս անգամ ավելի լուրջ հարվածներ կբերի. Անդրանիկ Թևանյանի ելույթը ԱԺ ամբիոնից. Տեսանյութ Արտահերթ նիստ Ազգային ժողովում՝ ընդդիմության առաջարկով՝ ուղիղ Պետք է պատասխանել Ադրբեջանին, թե չէ կստացվի, որ մեր լռությունը համաձայնության կամ վախի նշան է․ Թևանյան. Տեսանյութ ՀՀ ԱԺ-ն պետք է պատասխանի Ադրբեջանի խորհրդարանին. Ընդդիմությունը նախագիծ է բերել. Ուղիղ Հայաստանում գավառական բռնապետություն է. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՌԴ-ն ուզում էր ԼՂ հարցը թողնել ապագային, սակայն Փաշինյանը Պրահայից բերեց այլ փաստաթուղթ. Լավրով․ Տեսանյութ Ադրբեջանը լեգիտիմ հիմք է փորձում նախապատրաստել Լաչինի միջանցքը ռուսների հետ «համատեղ» վերահսկելու համար Պատերազմ Արցախում
Ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությունը Ադրբեջանական կողմը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակելու իր տարբերակն է ներկայացրել Ինչո՞ւ են թուրքերը պահանջում փակել Արցախի հանքավայրերը Զինծառայող է վիրավորվել Մետրոն դեկտեմբերի 6-ին եւ 7-ին՝ ժամը 11-ից 18:00-ն չի գործի 76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով «Զարդարված, բայց անդառնալիորեն ճաքած Երեւանը․․․»․ Նազենի Հովհաննիսյան Ինչի՞ դիմաց են համաձայնել բացել ճանապարհը․ Ալվինա Աղաբաբյան 21-ամյա կինը «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերելուց հետո մահացել է Ստեփանակերտ-Գորիս մայրուղին բացելու համար խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում Իսպանացի պատգամավորը Սոթքից միջազգային հանրությանը հորդորում է ստիպել Ադրբեջանին հեռանալ ՀՀ տարածքից Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. Չեմ բացառում, որ սա լայնամասշտաբ սադրանքի նախերգանքն է «Բակո Սահակյանին Արցախի մարզպետ ասեց, ու դուք ծափահարում էիք». Նարեկ Մանթաշյան Ովքեր լիցենզիա ստացան, ցուցադրում են այս իշխանություններին հաճո լուրեր. Բագրատ Եսայան Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ Հայաստանն Արցախին կապող ճանապարհն ադրբեջանցիները փակել են Թուրքերին էստի համեցեք անողները հաղթում են , մեր կարգախոսը էլ ակտուլ չէ , Երկիրը էլ իսկապես երկիր չէ Սրանց զարդարանքի կեսը վանդալիզմ է հիշեցնում, կեսն էլ՝ արգելված սպիտակ ֆոսֆորի «տեղատարափ». Տեսանյութ Քաղաքում տոնական լույսերի թեմայով հերթական անգամ հաջող կերպով շեղեցին բոլորիս ուշադրությունը և իրական բողոքը երկու կարևորագույն թեմայից ԱԺ նիստը նայելուց տեսա, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ»․ այժմ տեսնում եմ նաև, թե ինչ է «ԴԵՂԻՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ» Եթե անգամ պարզվի Վրույր Բարսեղյանի անմեղսունակությունը, նա պատժից չի ազատվի. Պեմզաշենի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Հիվանդանոցից դատապարտյալը դիմել է փախուստի․ շարունակվում են նրա որոնողական աշխատանքները ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 32-ամյա տղայի դի․ հայտնաբերվել են երկտողներ Էրդողանը կոչ է արել Շոլցին «չեզոք դիրքորոշում պահպանել» Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ հարաբերություններում Ինչո՞ւ են ցանկանում Արցախի կարգավիճակի հարցը հանել օրակարգից Չնչին ավելացումները հենց հունվարին կչեզոքացվեն, աղքատության մակարդակն աճելու է․ տնտեսագետ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում միջադեպեր չեն գրանցվել Գորիսում և Ծաղկահովիտում ձյուն է տեղում.Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյանում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Սույն պարոնի վիդեոն լսեցի, այդպես էլ չիմացա, թե իր պատկերացրած այդ «խաղաղ ապագայում» հայերի ներկայություն Հարավային Կովկասում ենթադրվում է, թե ոչ Հրդեհ՝ Շահումյան գյուղի տներից մեկում․ հայտնաբերվել է ծխահարված դի

Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները․ Վեհափառի ուղերձը

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈւՂԵՐՁԸ

Սիրելի ժողովուրդ հայոց,

Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր քայլերը։ Ակնհայտ է՝ թշնամին չի փոխվել, չեն փոխվել նաև նրա նկրտումներն ու մտադրությունները։ 2020 թվականի պատերազմը, վայրագ գործողությունները Արցախի մեր ժողովրդի և ոտնձգությունները Հայաստանի սահմանների նկատմամբ, որ համարժեք միջազգային գնահատականի այդպես էլ չարժանացան, համարձակություն ներշնչեցին թշնամուն շարունակական ռազմական գործողություններով փորձելու հասնել ցանկալի զիջումների։ Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ։

Սիրելի զավակներ մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, վստահ ենք, մեր ժողովրդի ոգին ամուր է, հայրենիքի սահմանները պահող զինվորները՝ անվեհեր։ Թիկունքում հայրենի սրբազան հողն է, մեր ընտանիքները, հայրենի դրոշը ծածանող մեր նահատակ հերոսների շիրիմները և առ Աստված ձայնող տաճարները։ Առկա իրադրության մեջ թույլ չպետք է տանք, որ անմիաբանությունն ու ներհասարակական բևեռացումները մեզ առաջնորդեն նոր պարտությունների, պարտադրված խաղաղությունը՝ նոր զիջումների։ Մեր միասնականությամբ և հայրենիքի հանդեպ հավատարմությամբ պետք է դիմակայենք նաև այս փորձությանը։ Արդ, մեր կարողություններն ու հնարավորությունները, ազգային ողջ ներուժը համախմբենք և սատար լինենք Հայոց Բանակին և հայրենիքի կարիքներին։ Չերկմտենք և գործենք առ հայրենին սիրով և պատասխանատվությամբ։ Ամենայն հանձնառությամբ յուրաքանչյուրս մեր պատասխանատվության ոլորտում անենք կարելին՝ հանուն անկախ պետականության անսասանության, հանուն մեր ազգի հարատևության։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը և հատկապես մեր բարեկամ երկրներին՝ ազդու քայլեր ձեռնարկել կասեցնելու Ադրբեջանի հերթական ագրեսիան և նկրտումները Հայոց աշխարհի նկատմամբ։

Եղբայրական մեր դիմումն է Քույր Եկեղեցիների հովվապետերին աղոթելու առաջին քրիստոնյա պետության, նրա հավատավոր ժողովրդի ապահովության համար և կարելի նպաստ բերելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը։

Մեր հայցն է առ Միածին Որդին՝ մեր Տերը Հիսուս Քրիստոս՝ վերստին այցի գալու իր փոքր հոտին, որին դարեր առաջ ընտրեց ի վկայություն իր հավատի։ Աղոթում ենք զոհված մեր զավակների հոգիների խաղաղության, նրանց հարազատների ու ընտանիքների մխիթարության համար։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում բոլոր վիրավորներին։ Թող Տերը ամուր ու տոկուն պահի և Իր Ամենախնամ Սուրբ Աջով պահպանի հայոց զինվորին։

Աստված պահապան Հայոց բանակին և մեր հայրենիքին։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan