Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
«Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են հիվանդանոց Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Փաշինյան-Ալիև զույգից մեկը ստում է». Տարասով

Ադրբեջանը վերջին տասնօրյակի ընթացքում հետևողականորեն սրում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում և Արցախի ուղղությամբ:

Վերջին օրերի ընթացքում ՀՀ ՊՆ-ն զբաղված է ադրբեջանական հաղորդագրությունները հերքելով իբրև թե հայկական սադրանքների մասին: Իսկ այսօր Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ այսօր առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում, Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե:

Ըստ Ստեփանյանի, քաղաքացիական բնակչության շրջանում վնասների վերաբերյալ փաստերի հավաքագրման աշխատանքները շարունակվում են: Նա Ադրբեջանի գործողությունները համարել է Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական ապացույց։

Թուրք-ադրբեջանական կայքերի համաձայն՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակին հրամայել է մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական զինված ուժերի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը։ Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, բոլոր զինատեսակների, ինչպես նաև 44-օրյա պատերազմի ընթացքում գրավված շրջաններում տեղակայված զորամասերի հրամանատարները։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ խորհրդակցության ընթացքում մասնակիցները «մանրամասնորեն վերլուծել են հայ-ադրբեջանական պետական սահմանին և Ղարաբաղում տիրող օպերատիվ իրավիճակն ու տիրող կացությունը»։

Այս հռետորաբանությանը զուգահեռ՝ վերջին շրջանում Թուրքիան ու Ադրբեջանը կրկին ակտիվացրել են զորավարժությունների քաղաքականությունը: Գյանջայում օրերս մեկնարկել էր Ադրբեջանի և Թուրքիայի օդային ուժերի համատեղ զորավարժությունը՝ «TurAz Kartalı-2022», իսկ այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանի հատուկջոկատայինները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին, թեև այս զորավարժությանը մասնակցում են զինվորականներ այլ երկրներից ևս:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ այստեղ բազմաթիվ տարօրինակություններ կան։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այս լարվածությունը տեղի է ունենում բրյուսելյան բանակցություններից հետո: Ըստ նրա, Բրյուսելում եղել է քննարկման թեմա, երկար բանակցություններ են ընթացել, ինչը նշանակում է, որ կողմերը քննարկելու բան ունեն, այլապես չէին հանդիպի:

«Նրանք հանդիպել են, հետո հնչել են դրական հայտարարություններ: Ավելին՝ ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն էր Հայաստանում, մյուս կողմից էլ՝ տեսնում ենք երկու բանակցային պլացդարմ՝ Մոսկվա և Բրյուսել: Իսկ թե ում է ձեռնտու լարվածությունը՝ քննարկման թեմա է:

Հիմա ամենահետաքրքիր թեման այն է, թե ինչո՞ւ ունենք երկու գործընթաց՝ բրյուսելյան և մոսկովյան։ Մոսկվայում սահմանազատման, ապաշրջափակման մասին է խոսքը, իսկ ի՞նչ են քննարկում Բրյուսելում․․․ հասկանալի է, որ զուգահեռաբար այս երկու գործընթացները ոչնչի չեն հանգեցնելու:

Այսինքն՝ կա երկու կենտրոն, և անհասկանալի է՝ ո՞վ է առաջնորդում գործընթացը՝ Բրյուսե՞լը, թե՞ Մոսկվան: Եթե Բրյուսելը և Մոսկվան պայմանավորված լինեին՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ՝ կլիներ հասկանալի, բայց մենք գիտենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ն տապալվել է ամբողջովին:

Պարզ է, որ արևմտյան համանախագահներnվ ասում են, թե նոյեմբերի 9-ից հետո Մոսկվայի միջնորդությամբ փաստաթղթերը ժամանակավոր են, կրում են շրջանակային բնույթ, և հարկավոր է նոր փաստաթուղթ, կա նաև ԼՂ կարգավիճակի հարցը, հակամարտությունը լուծված չէ:

Լավ, ուրեմն առաջարկեք նոր փաստաթղթի պրոյեկտ: Այստեղ նաև անհասկանալի է, թե ինչու է Ալիևը գնում Բրյուսել:

Հայաստանը, հասկանալի է, գուցե Ղարաբաղյան անկլավի թեման է, այստեղ տրամաբանություն կարելի է գտնել, բայց դա հակասում է Փաշինյան-Ալիև շփումներին, ինչ-որ բլեֆ կա այս ամենում: Կողմերից մեկը ստում է, կա՛մ Ալիևը համաձայն է Ղարաբաղի հայերին ինչ-որ հատուկ կարգավիճակ տրամադրել միջազգային վերահսկողության ներքո, կա՛մ Փաշինյանը հանձնում է ողջ Ղարաբաղն Ադրբեջանին, այս դեպքում Ալիևը նրա հետ պայմանավորվում է: Քանի դեռ չկա պարզաբանում այս ամենի կապակցությամբ, թվում է, որ ռազմական բախումներ կարող են լինել, քանի որ Ալիևը գործում է ուժի դիրքից, նա իրականացնում է դեմարկացիան իր սցենարով»,-նման կարծիք հայտնեց Տարասովը:

Ռուս քաղաքագետը չի գտնում, թե հարցը միջանցքն է: «Եթե միջանցքին ուղղված լինի այս ամենը՝ դա նոյեմբերի 9-ի փաստաթղթի խախտում է, չեմ կարծում, թե Ալիևը փորձի վատթարացնել իր հարաբերությունները Մոսկվայի հետ, դա նրան ձեռնտու չէ: Ներկայումս այլ փուլ է՝ բացվում է ուղիղ միջանցք Մոսկվա-Բաքու-Թեհրան, երկաթուղային հաղորդակցություն, ներկայումս Փաշինյանն ու Ալիևը հրավիրվել են Ուզբեկստան, այստեղ այլ մակարդակի խաղեր են՝ ավելի գլոբալ, և Ղարաբաղյան հակամարտությունն այլևս ակտուալ չէ և կրում է մասնավոր բնույթ:

Ալիևը տվյալ իրավիճակում լուծում է իր տակտիկական խնդիրները և ճնշում է բանեցնում Փաշինյանի նկատմամբ»,-ասաց Տարասովը:

Նրա խոսքով, խնդիրն այն է, որ շատ են պարադոքսները, և ամենակարևորը, որ կողմերը գաղտնի բանակցություններ են վարում:

Տարասովի կարծիքով՝ Բաքու-Թեհրան-Երևան, Բաքու-Մոսկվա-Երևան, Բաքու-Բրյուսել-Երևան, Բաքու-Երևան-Անկարա եռանկյունիներում հարցականներ կան, և այս իրավիճակում նույնիսկ կանխատեսումներ անելը բարդ է:

«Գուցե կա մի հանգույց, որի մասին մենք չգիտենք: Ալիևը ցանկանում է իր սցենարով: Գուցե կա մասնավոր խնդիր, որի մասին չգիտենք, ու Ալիևը սրանով դա է լուծում: Մոսկվային այս ամենը ձեռնտու չէ, պետք չէ պատերազմ, քանի որ Ռուսաստանն ունի պատերազմ Ուկրաինայում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին՝ Տարասովն ասաց, որ տեսականորեն հնարավոր են շփումներ Փաշինյանի մասնակցությամբ: «Պարզապես պետք է հասկանալ՝ արդյո՞ք Պուտինը տրամադրված է լինելու, քանի որ ՇՀԿ-ում նա գլոբալ հարցեր է քննարկելու, իսկ Կովկասի եռանկյունին այս ամենի մեջ կորցնում է իր կարևորությունը: Արդյոք Պուտինը դրան ուշադրություն կհատկացնի՞ և կխաղարկի՞ այդ քարտը, բարդ է ասել»,-նկատեց Տարասովը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan