Իսկ ի՞նչ է ասելու հիմա Փաշինյանը, երբ փողոցում հանդիպի 30 տարվա ստաժ ունեցող իր ուսուցչին. Տեսանյութ Ծեծվածներն ու ծեծողները. Վանաձորում պարեկներն ասում են մետաղական ձող, քաղաքացիները՝ արցունքաբեր գազ. Տեսանյութ Թուրքիան ու Իսրայելը Ադրբեջանին կարող են դրդել նոր պատերազմի. Հարութ Արթին Առաքելյան
1
Ֆրանսիայի Ազգային Ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող բանաձևը ՔՊ-ն կտապալի՞ Արցախի վերաբերյալ ընդդիմության հերթական նախագիծը. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը. Տեսանյութ Պատերազմի սպառնալիք, ոչ դաշնակցային հարաբերություններ․ ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում․ նոր մանրամասներ Խաղաղապահ զորախումբն անդրադարձել է Շուշիի շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպին Ինչու՞ է կարևոր Հայաստանի ԱԺ-ի պատասխանը Ադրբեջանին ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին. Ռիքեր. Լուսանկար Եթե մենք նորմալ իշխանություն ունենայինք, նա կնախաձեռներ այդ պատասխանը․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀԱՊԿ-ն դեռևս 2020 թ. սեպտեմբերին Փաշինյանին զգուշացրել էր նախատեսվող պատերազմի մասին և առաջարկել զորավարժություն. Փաշինյանն անտեսել էր դա Մեկ ասում ենք՝ Սև լճի համար չենք կռվի, մեկ էլ ՀԱՊԿ-ին խնդրում ենք ադրբեջանցիներին հանել. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Թավշյա» հաշվեկշիռ Պատերազմ Արցախում
Ֆրանսիայի Ազգային Ժողովը միաձայն ընդունեց Հայաստանին աջակցող բանաձևը Բոլոր համակարգերի մաման լացացնում են, հետո տեղներից ելնում ու լկտիաբար հայտարարում. «Լավ չեք աշխատում, արա՛» ՔՊ-ն կտապալի՞ Արցախի վերաբերյալ ընդդիմության հերթական նախագիծը. մեկնաբանում է Անդրանիկ Թևանյանը. Տեսանյութ Իսկ ի՞նչ է ասելու հիմա Փաշինյանը, երբ փողոցում հանդիպի 30 տարվա ստաժ ունեցող իր ուսուցչին. Տեսանյութ Հանրապետությունում մեկնարկել է խոշոր եղջերավոր կենդանիների համարակալումը Ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն ու խաղաղության համաձայնագիրը. Մայքլ Քարփենթեր Ինչքա՞ն գումար էր հավաքագրվում հեռուստամարաթոնի ժամանակ նախկինում և հիմա. թվեր Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ հետ ազատ առեւտրին Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալի վիճակը վատ է Աբսո՛ւրդ է, Ալեն Սիմոնյանը վախենում է ԱՀ ասել, բայց խոսում է՝ մենք ստորացրել ենք ԱՀ հանրաքվեի արժեքը. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Երեք օր է Ողջի գետն այս վիճակն է․ ահազանգ. Տեսանյութ ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին. Լուսանկար Ստեփան Գալստյանի խափանման միջոցը կարող է փոխվել. նրա առողջական վիճակն անբավարար է Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել Ameria PhonePOS. Նոր հավելված` սմարթֆոնով անկանխիկ վճարումներ ստանալու համար Ջերմուկում կարգի են բերվում և կահավորվում են ապաստարաններ. Լուսանկար Մեր գործընկերները կարող է համարում են, որ խորհրդարանում պայքարն այլևս անիմաստ է. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի դստեր նկատմամբ Երևանն ամանորյա տեսքի բերելու համար 650 հազար դոլար է ծախսվել Կալանքների դեմ պաշտպանների ներկայացրած 228 բողոքից բավարարվել է 13-ը Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի լսումները Պատերազմի սպառնալիք, ոչ դաշնակցային հարաբերություններ․ ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում․ նոր մանրամասներ Երեկ սորոսածին TV-ներից մեկով, սառնասրտորեն լսում էի ԱԺ ՔՊ-ական հանձնաժողովներից մեկի անթրաշ «նախագահի հարցազրույցը» «Մակրոնը կարող է լինել արդար միջնորդ»․ Ուորլիքը կարևորում է կարգավիճակի շուրջ քննարկում ծավալելը Սահմանին լարված է, իսկ իշխանությունը կուսակցության փոխնախագահներ է որոշում, մանր մունր հարցեր է արծարծում․ Գեղամ Մանուկյան Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը և լուր տարածել, թե իբր ՊԲ-ն է կրակել իրենց ուղղությամբ Մեղրիի, Հրազդանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Գորիսում՝ անձրեւ. Տավուշում մառախուղ է Ծեծվածներն ու ծեծողները. Վանաձորում պարեկներն ասում են մետաղական ձող, քաղաքացիները՝ արցունքաբեր գազ. Տեսանյութ Արարատ Միրզոյանը մեկնում է Լոձ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊԲ

«Կարճ ասած»․ Իշխանական և ընդդիմադիր պատգամավորներ․ ո՞վ, ի՞նչ էր անում. Տեսանյութ

Այսօր Ազգային ժողովը վերադարձավ արձակուրդից և նիստ էր անում՝ ընդդիմության բոյկոտի պայմաններում։ Իհարկե՝ իշխանականներն էլ էին կիսատ-պռատ եկել։ Շեշտենք, թե ինչ պայմաններում է Ազգային ժողովը նիստ անում․ Հայաստանի տարածքի երկու ծայրերից ուղիղ գծով ավելի քան 45 կիլոմետր օկուպացված է թշնամու կողմից։ Ունենք գերիներ թշնամու բանտերում, ունենք թույլ ու չկահավորված սահմաններ, ունենք պաշտոնապես 30, ոչ պաշտոնապես՝ դրա կրկնակի տոկոսով աղքատություն, ունենք երկնիշ գնաճ, ունենք պարտքերի ու խնդիրների տակ կքած ժողովուրդ։ Դրան զուգահեռ՝ ունենք թշնամի, որը ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի ու արդեն արգելել է 50 տարեկանից ցածր տղամարդկանց լքել երկիրը։ Պարզ է չէ՞, որ հաջորդ քայլն է մոբիլիզացիա հայտարարելը, պարզ է չէ՞, որ պատերազմ է պատրաստվում սկսել։ 

Ու ի՞նչ է քննարկում այս պայմաններում Ազգային ժողովի իշխանական խմբակցությունը։

Հայաստանի արտաքին պարտքի մեծացում ևս 26,5 մլն եվրոյով։ Վարչական իրավախախտումների մասին օրենքում փոփոխություն են անում՝ «էթիկա» բառը փոխելով «վարքագիծ» բառով, «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ, գովազդի օրենքում փոփոխություն, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ և այլն։ Ի՞նչ խնդիրեր ունենք ու ինչ են քննարկում։ Արդյո՞ք որևէ օրենք կապված էր մեր այս վիճակի թեթևացման հետ։ Բացարձակ։

Ընթացքում Ալեն Սիմոնյանն է գնում լրատվամիջոցների հետ հանդիպելու ու սկսում, թե որ ընդդիմությունը խորհրդարան չի գալիս, սենց չի լինի, ինչու՞ են փող ստանում, մանդատը սխալ են օգտագործում, եթե սենց շարունակվի կզրկենք մանդատներից և այլն։

Իսկ ինչո՞վ էր զբաղված ԱԺ ընդդիմությունը։ Ժողով էր անում «Հայաստանի իրական օրակարգը» թեմայով ու քննարկում էր էն անվտանգային լուրջ խնդիրները, որ ունենք։ Էսօր մեր ժողովրդին հուզող թիվ մեկ հարցը անվտանգությունն է ու բնականաբար՝ այլ հարցերը պարզապես պետք է ստորադասվեն անվտանգությանը։ Ընդդիմադիր պատգամավորներն էին, վերլուծաբաններ, փորձագետներ, արտախորհրդական քաղաքական գործիչներ ու բոլորը քննարկում էին, ելույթ էին ունենում այսօրվա ամենահրատապ թեմաների շուրջ։

Բան չեմ ասում, ընդամենը խոսք էր, բոլորը խոսում քննարկում են, ահազանգ են հնչեցնում, փորձում են ելքեր գտնել։ Բայց դե մյուս կողմից էլ, քաղաքական դեմքերի գործն էլ խոսքն է, հակառակ իշխանության, որը պետք է գործով զբաղված լինի։

Կարող եք տրամաբանել, թե որ կողմն է մանդատը սխալ օգտագոծում, նրանք, ովքեր այս ծանր պահին փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչպես դուրս գալ էս իրավիճակի՞ց, թե՞ նրանք են, ովքեր էս նեղ-մաջալին դրել ու «էթիկա» բառը փոխում են «վարքագիծ» բառով։ Տրամաբանությունը հուշում է, որ վերջիններս, սակայն սելը տեղից չի շարժվում, ամեն բան գալիս է նույն տեղը մնում, որովհետև ով հասկանում է ինչն է առաջնայինը, իշխանություն չունի, իսկ ով չի հասկանում կամ միտումնավոր այլ գործերով է իրեն զբաղեցնում, թարսի պես ինքն է իշխանություն, գործ ու գործողություն պետք է անի, ժամավաճառությամբ է զբաղված։ Ահա այդպես։

Իշխանականները իրենց գործն են համարում ամենուր բողոքելը, թե ինչու ԱԺ չի գալիս ընդդիմությունը։ Բայց, եկեք ձեր վրա վերցրեք․ գա ի՞նչ անի․ ընդդիմությունը բերում է օրենսդրական փոփոխությունների նախագծեր, մերժում եք, ինչ է թե ընդդիմությունն է հեղինակը։ Ժողովրդի համար կարևոր նախագծեր են իրականում՝ աշխատավարձի, նպաստի, թոշակի բարձրացում և այլն։ Օրինակ, ինձ համար շատ ողջունելի նախագիծ էին բերել, էն որ պետական պաշտոնյան եթե սուտ է ասում, թող որ քրեական պատասխանատվության ենթարկվի․ ասին՝ էս ի՞նչ եք ասում, բա մենք ո՞նց աշխատենք, մեր խոսքի ազատությունը կսահմանափակվի։ Այսինքն եթե պետական այր ես, ներկայացնում ես պետությունս, դրա համար վարձատրվում ես, պարտականություն չե՞ս ուզում ունենաս, ինչ ասում ես՝ ճշտված տեղեկություն բարձրաձայնես․ ուզում ես ափռ-ցփռ խոսես ու պատասխանատու չլինե՞ս ասածիդ համար։ Ի՞սկ ինչու՞, որովհետև չես էլ ուզում ճիշտն ասես, գիտես, որ հիմնականում ստելու ես, այ դրա համար էլ մերժում եք այդտեսակ նախագծերը։

Ընդդիմադիր պատգամավորները ելույթներ են ունենում, հարձակվում եք, դուք քիչ եք, մենք շատ տրամաբանությամբ, որը կրում է ոհմակային ձևաչափ անունը, կազմակերպում է քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների մասով, տապալում եք, Շուշիի հռչակագրի մասով՝ տապալում եք, Հայաստանի տարածքային ամբողջականության մասով՝ տապալում եք ու ասում եք՝ ինչի՞ չեք գալիս խորհրդարան։ Գան ի՞նչ անեն, ձեր հավայի թեմաներով կոճակ սեղմե՞ն։ Չգիտեմ ով ոնց, ես որ իրենց դրա համար չեմ ձայնս տվել։

Ու մի հատ էլ սպառնում են, թե՝ եկեք ԱԺ, թե չէ՝ աշխատավարձից կզրկենք, անիմաստ փող են ստանում և այլն։ Նախ դուք ո՞վ եք, որ որոշեք, թե ով ինչով պետք է զբաղվի կամ արդար է ստացած աշխատավարձը, թե ոչ։ Կարող է՞ ձեր գրպանից եք վճարում, նրանք էլ ձեր աշխատողներն են, վրաները խաբար չկա։ Մարդիկ ընտրվել են պատգամավոր ժողովրդի քվեով և սահմանադրության համապատասխան աշխատում են ու վարձատրվում, մեր վճարած հարկերի հաշվին։ Ի՞սկ ով ասաց, որ ես համաձայն եմ որ Ալենը, Վահագը կամ Հրաչը պիտի իմ հարկերից փող ստանան․ ավելին, ես դեմ եմ, բայց իմ ճաշակը չեմ փաթաթում, ձեզ ձայն տված ու փոշմանածների վզին, ընտրել են՝ թող վայելեն։ Կրկնում եմ՝ նրանց աշխատավարձը դուք չեք վճարում, որ ասեք՝ արդար ա, թե չէ, որ փող են ստանում։ Մենք ենք իրենց բերել խորհրդարան, մենք էլ մեր հարկերից վարձատրում ենք։ Իսկ ձեզ ընտրածները, որ ձեզ վճարում են իրենց հարկերից, գոհ ե՞ն ձեր աշխատանքից։ Առավոտից իրիկուն մարդիկ ասում են, որ փոշմանել են։ Բայց ինձ հետաքրքրում ա, Դո՞ւք ով եք, որ բացի ձեր չարածը արդարացնելուց, հլը մի բան էլ մուննաթ եք գալիս, թե էս մեկը լավ չի աշխատում։ Բա դո՞ւք եք լավ աշխատում, ի՞նչ եք աշխատում, ու՞մ համար։ Դո՞ւք ում շահերն եք սպասարկում։ Էն, որ դուք իշխանություն եք, չի նշանակում, թե դուք եք որոշում, թե ընդդիմադիր խմբակցություններն ինչ պետք է անեն։ Կարծում եմ, էս տղաները ամբողջը խառնել են, պետականը անձնականի տեղ են դրել ու խճճվել։

ԱԺ-ն նիստ է անում, ու ամբողջ լրահոսում միայն ԱԺ նախագահի ճեպազրույցն է, որտեղ ընդդիմությանն է քննադատում, նեղանում, սպառնում, իսկ մնացած 8 ժամ նիստից, ժողովուրդը տեղյակ չէ, որովհետև հետաքրքրված չէ։ Հետաքրքրությունը, եթե դեռ առհասարակ կա, ընդդիմության քննարկածի մասով կարող է լինել, որովհետև դրանք են որ առաջնային են հետաքրքրում հասարակությանը։

Լրատվամիջոցների աշխատանքինել եք միջամտում, ձեր ճաշակին հարմարեցնում, որը երբեք, երբևէ չի եղել։ Մտնում են ԱԺ աշխատելու, ասում եք՝ մեզ մի մոտեցեք, ես ձեր հարցերին չեմ պատասխանում, մեր դռներին մի մոտեցեք, սահման եք քաշում, թե այս գծից մի անցեք, ով սուր հարց է տալիս, պատժամիջոց եք կիրառում, սպառնում եք բեյջից զրկել, հետո ասում են՝ լրատվամիջոցները հետաքրքրված չեն, չեն լուսաբանում։ Ձեր ի՞նչը լուսաբանենք, եթե ամեն թթու հարցից փախնում եք։ Այո, ու դրա համար էլ լրատվամիջոցները ևս ավելի շատ կենտրոնացած են ընդդիմության գործողությունների վրա։ Ու այո, ԱԺ շենքից դուրս, որովհետև իրական օրակարգերը դրսում են քննարկվում, ոչ թե ներսում, ու էլի ձեր թեթև ձեռքով։ Ու, այո, ես չեմ հասկանում ինչու՞ դուք ձեր 71 հոգով պետք է անիմաստ փող ստանաք, պարգևավճար ստանաք, պադավատներով երթևեկեք, սենյակներ զբաղեցնեք, ինչո՞ւ։ Ձեր ո՞ր աշխատանքով է մեր մատից փուշը դուրս եկել։

Իսկ ի՞նչ է անում ժողովուրդը։ Ժողովուրդը խիստ հիասթափված է, առաջին հերթին ու գլխավորապես՝ իշխանությունից։ Բողոքում են առևտրականները, գյուղացիները, տաքսու վարորդները, աշխատողները, բոլորը․ բոլորը բողոքում են, հայտարարում են, որ սխալվել են, որ ձայն են տվել Նիկոլին ու պահանջում են հրաժարական։ Ժողովուրդը այսօր նաև խիստ անհանգստացած է։ Այս իշխանությունը երկրորդ անգամ հաղթելէ ընտրություններում խաղաղության կարգախոսով ու «Ապագա կա»-ի կարգախոսով։ Այսօր տեսնում է, որ իշխանությունը խաղաղության համար ոչինչ չի անում, բանակը չի զինում, սահմանները չի կահավորում, երկու տարվա ընթացքում հայտնի չէ, առհասարակ, զենք առե՞լ է։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, մեզ մոտ հայտարարում են, թե փողով կարող եք ազատվել բանակից։ Խոստացել են խաղաղության դարաշրջան, բայց ԱԺ նախագահն ասում է՝ ամեն պահի կարող են հարձակվել, ու տեսնում է քաղաքացին, որ իրեն պարզապես խաբել են։ Իրեն ասել են՝ գնում-բանակցում ենք, լավ է, բայց հիմա էլ ասում են՝ ամեն պահի թշնամին կարող է հարձակվել։ Ժողովուրդը շատ լավ է հասկանում ինչ է կատարվում ու հայտարարում է, որ երկիրը գնում է սխալ ուղով։

Կարճ ասած՝ պետական կառույցները վաղուց դադարել են ներկայացնել ժողովրդին, դա փաստ է։ Ու քանի պետական կառույցներին ամեն իշխանավոր վերաբերվի ինչպես իր անձնականի, այդ միտումը դեռ խորանալու է և արդյունքը լինելու է անպտուղ, ոչ առաջնային, անիմաստ։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan