Կարծում եմ՝ Ադրբեջանն առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել Սյունիքի ուղղությամբ
Դիտել նաև
«Թուրքերն արդեն Բաղանիսի վերևում են»․ Հոխիկյան
«Ադրբեջանը թիրախավորելու է Երասխը, Վարդենիսը, Ջերմուկը»․ Նաիրի Հոխիկյան
«Արցախցիների չափ հենց տավուշցիները գիտեն, թե ինչ թշնամի է Ադրբեջանը»․ Նաիրի Հոխիկյան
«Խայտառակություն է, որ Հայաստանի հայերի ընդամենը 30%-ն է եղել Արցախում». Նաիրի Հոխիկյան
«Խոպան գնացած մեր հայրենակիցներից հարկ ուզելու լուրը հաստատվեց»․ Նաիրի Հոխիկյան
«Ադրբեջանը հետևողականորեն սրում է առաջնագծի լարվածությունը Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի հատվածում։ Մյուս կողմից սեպտեմբերի 12-ի առավոտյան կրակել է Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։
Այս ընթացքում Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը զորքին հրահանգել է պատրաստ լինել մարտական գործողությունների։ Հետևելով թշնամու քաղաքական ու ռազմական գործողությունների տրամաբանությանը՝ կարծում եմ, Ադրբեջանը առաջիկայում կարող է անակնկալ հարձակում գործել ոչ թե Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի կամ Արցախի ուղղությամբ, այլ Սյունիքի։ Հիմա տեղի է ունենում մարտավարական խաբկանք՝ զորքերի հրամանատարության ուշադրությունը հիմնական ուղղություններից շեղելու համար»։
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից