Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ
3
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պատերազմ Արցախում
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է

Հանրությանը նախապատրաստում են ցավագին ու զգալի զիջումների՝ օդում կախելով պատերազմի վտանգը

«Փաստ»-ը գրում է․

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, Արցախյան խնդրի և հայթուրքական հարաբերությունների ձևավորման շուրջ առկա գործընթացները բավականին սուր աշխարհաքաղաքական մրցակցության ֆոնի վրա են: Աշխարհաքաղաքական բավականին թեժ հակամարտության այդ ֆոնը նաև իր խաղի կանոններն է թելադրում:

«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: «Հիմա Ռուսաստանը և հավաքական Արևմուտքը՝ ի դեմս բրյուսել յան ֆորմատի, մրցակցում են իրար հետ: Քննարկվող հարցերի նախապատվությունները, սակայն, Ռուսաստանի և Արևմուտքի դեպքում տարբեր են: Ռուսաստանն առանձնապես դեմ չէ, որ նաև բրյուսել յան ֆորմատում հարցերը քննարկվեն, բայց մի պայմանով, այն է՝ հարցերի քննարկումը պետք է տեղի ունենա այն նույն տրամաբանության մեջ, որի հիմքում 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է, դրանից հետո ՌԴ-ի մասնակցությամբ ստորագրված մյուս եռակողմ փաստաթղթերն ու համաձայնությունները: Ռուսաստանը դեմ չէ բրյուսել յան ֆորմատում քննարկմանը, եթե շարունակում են ընդունել ՌԴ-ի՝ գլխավոր միջնորդի դերակատարությունը: Բայց ամենակարևոր տարբերությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև այն է, որ ՌԴ-ն ասում է՝ ցանկացած պայմանավորվածություն կարող եք ձեռք բերել, ընդհուպ մինչև, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի նախապատրաստում, բացի Արցախի կարգավիճակի հստակեցումից, որի վրա պնդումներ է անում կոլեկտիվ Արևմուտքը: Կոլեկտիվ Արևմուտքը, ըստ էության, շտապեցնում է, որպեսզի համապարփակ ձևով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում լինի, ընդհուպ մինչև «խաղաղության պայմանագիր» ու հստակեցումներ Արցախի կարգավիճակի շուրջ»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ երբ թե՛ Ադրբեջանը, թե՛ Արևմուտքը խոսում են «խաղաղության պայմանագրի» շուտափույթ լուծման մասին, դա ենթադրում է, որ Ադրբեջանը դնում է նաև հետևյալ պայմանը. «Այն է՝ Հայաստանը պետք է ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի կազմում գոյություն ունեցող միավոր: Սա ընդգրկված է նաև Հայաստանին ներկայացված 5 սզբունքների մեջ, որին ՀՀ իշխանությունները համաձայնություն են տվել: Մեծ հաշվով, Ռուսաստանը դեմ է, որ արագացվի Արցախի կարգավիճակի հստակեցման գործընթացը, քանի որ հասկանում է՝ երբ թե՛ հայադրբեջանական, թե՛ Արցախի կարգավիճակի շուրջ բոլոր հարցերը լուծված լինեն, այդ ժամանակ Ռուսաստանի դերակատարումը տարածաշրջանում զգալիորեն նվազելու է, ինչն արտացոլվելու է Արցախից խաղաղապահ ուժերի հեռացմամբ: Արևմուտքը, փորձելով այդ բոլոր հարցերը շուտափույթ լուծել, փորձում է արագացնել ռուսների ազդեցության նվազեցման գործընթացը և նրա փոխարինումը Թուրքիայով»:

Քաղտեխնոլոգի խոսքով, վերոնշյալն է այն քաղաքականությունը, որով առաջնորդվում են: «Իսկ մնացածը՝ սահմանային կրակոցները, Նիկոլ Փաշինյանի կամ Ալիևի այս կամ այն սրությամբ արված հայտարարություններն ընդամենը այս քաղաքական գործընթացը կյանքի կոչելու գործիքակազմ են: Այսինքն, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ կրակելու է սահմաններում, սրելու է իրավիճակը, որպեսզի հնարավոր պատերազմի շանտաժը միշտ օդում կախված լինի: Առավել ևս, որ այդ «պասը» բավականին ակտիվ վերցնում է նաև ՀՀ իշխանությունը. անընդհատ թմբկահարելով հնարավոր պատերազմի մասին՝ փորձում են հանրությանը հրամցնել այն գաղափարը, որ եթե մենք զիջումների չենք համաձայնում, ապա այլընտրանքը պատերազմն է:

Փորձում են նաև տպավորություն ստեղծել, թե Հայաստանը պատրաստ չէ պատերազմի, ու նոր զոհեր են լինելու: Այսինքն, հանրությանը նախապատրաստում են ցավագին ու զգալի զիջումների՝ օդում կախելով պատերազմի վտանգը: Այս ամենը տեղավորվում է վերոնշյալ գործիքակազմի մեջ և պետք է սպասարկի այն նպատակները, որոնք ուրվագծված են բանակցային այսօրվա իրողություններում ու վերոնշյալ գործընթացներում»,-շեշտեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է նշվածից բխող վտանգներին, նա հավելեց. «Ընդհանուր առմամբ, եթե գնում ես «խաղաղության պայմանագիր» ստորագրելու այն դեպքում, երբ Ադրբեջանը հստակ ասում է, թե ինչ է դրա տակ հասկանում, այսինքն, որ Հայաստանն Արցախը պետք է ճանաչի որպես Ադրբեջանի անքակտելի մաս, պարզ է, որ սա այսօր ամենագլխավոր վտանգն է:

Բայց, հաշվի առնելով, որ Ռուսաստանին, կարծես թե, ձեռք չի տալիս Արցախի հարցի լուծման շուրջ այն շտապողականությունը, որը ցուցաբերում են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները, պարզ է դառնում, որ, բարեբախտաբար, կարծես, Արցախի կարգավիճակի հստակեցման շուրջ ամեն ինչ չէ, որ կախված է ՀՀ իշխանությունից: Կարծում եմ, ելնելով այս կամ այն կողմերի շահագրգռվածություններից՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցը որոշ ժամանակով սառեցնելու շանս կա»:

Անդրադառնալով ներքաղաքական հնարավոր զարգացումներին ու այս տարի ևս «թեժ աշնան» մասին խոսակցություններին՝ Վիգեն Հակոբյանը նշեց. «Ընդհանրապես կարծում եմ, որ քաղաքականությունը սեզոնայնություն չի ենթադրում: «Թեժ աշուն», «շոգ ամառ», «ցուրտ ձմեռ» տերմիններն ընդհանրապես դուրս են քաղաքական տրամաբանությունից, որովհետև, եթե այդպես լիներ, ապա Արցախյան շարժումը պետք է սկսվեր ոչ թե ձմռանը, այլ գարնանը: Իրականում իրավիճակը, եղած հնարավորություններն ու ռեսուրսներն են թելադրում՝ երբ սկսել: «Թեժ աշուն», «շոգ ամառ», «ցուրտ ձմեռ» տերմինները քաղաքական գործընթացների շուրջ զուտ որոշակի կլիշեներ են: Ես չէի ասի, որ սպասվում է թեժ աշուն կամ թեժ ձմեռ: Գործընթաց է, որը ակտիվանում, նվազում կամ ընդհանրապես վերաձևավորվում է՝ կախված հնարավորություններից ու ռեսուրսներից, նաև արտաքին քաղաքական իմպուլսներից: Տարբերակներից մեկն էլ այն է, որ եթե առկա քաղաքական ուժերը չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրները լուծել, նոր ուժեր են գալիս հարթակ»:

Անդրադառնալով այսօր առկա հնարավորություններին՝ քաղտեխնոլոգը շեշտեց. «Ընդդիմությունը ցույց տվեց, որ այսօր որոշակի փողոցային ռեսուրսներ ունի, որոնք միավորվում են ազգային և անվտանգային, Արցախյան թեմատիկայի շուրջ: Այդ ռեսուրսը շատ է, թե քիչ, կախված է նրանից, թե ինչ խնդիր է դրվում: Ամեն դեպքում, արձանագրվեց, որ ընդամենը այդքան քանակ կա փողոցում: Որպեսզի փողոցում այլ քանակ ունենաս, մանավանդ, երբ հույսդ դնում ես փողոցի վրա, ուրեմն պետք է կարողանաս ազգային, Արցախին առնչվող հարցերով չհետաքրքրվող զանգվածին հասկանալի ու հետաքրքրող թեմաներով հանդես գալ: Տարբեր խավերին տարբեր թեմաներ են հետաքրքրում, դրա համար քաղաքական ուժերը պետք է ձեռքը պուլսի վրա պահեն՝ հասկանալու, թե ընդհանրապես ի՞նչ է հետաքրքրում հանրությանը: Յուրաքանչյուր թեմայի շուրջ հնարավոր է տասնյակ հազարավոր մարդկանց միավորել:

Ընդդիմությունը, կարծում եմ, իր այդ ռեսուրսը չի օգտագործում, եթե կարողանա՝ ավելի ընդլայնված զանգվածներ կունենա փողոցում: Բացի այդ, նաև պետք է հասկանա, թե ինչ է հետո լինելու, երբ մարդիկ, օրինակ՝ 10 հազարի փոխարեն արդեն 100 հազար լինեն: Ընդհանուր վարչապետի թեկնածու ունենալը ևս լավ թեմա է, բայց, կարծում եմ, իսկական լիդերը բնական գործընթացում է իհայտ գալիս»:

Անդրադառնալով ռուսական դաշտի՝ քաղաքական ու ոչ քաղաքական ֆիգուրների հնարավոր ու արդեն իրողություն դարձած ակտիվացմանը Հայաստանում՝ քաղտեխնոլոգը նշեց. «Կարծում եմ՝ այս ամենը պատահական չէ: Ըստ իս, արտաքին աշխարհում ձևավորվել է այն կարծիքը, որ այս իշխանության՝ պատերազմից հետո ունեցած արտաքին քաղաքական միսիան ավարտին է մոտենում, որովհետև թե՛ Արևմուտքը, թե՛ Ռուսաստանն իրենց բավարարված չեն զգում: Իրենք հասկանում են, որ այսօրվա հայաստանյան իշխանությունը փորձում է մանևրել երկու բևեռների միջև՝ խոստանալով երկուսի ուզածն էլ բավարարել: Բայց քանի որ գոյություն ունեն իրար բացառող պահանջներ, հնարավոր չէ բավարարել մեկին՝ առանց վնասելու մյուսի շահերը: Հաշվի առնելով, որ այս դեպքում որևէ կողմ բավարարված չէ, ապա եթե Հայաստանի ներսում այնպիսի ընդդիմադիր քաղաքական ռեսուրս, ուժ երևա, որը կարող է փոխարինել այսօրվա իշխանություններին, առանձնապես որևէ մեկը դեմ չի լինելու: 2020-ի պատերազմից հետո Փաշինյանի շուրջ կոնսենսուս կար, բայց այն առանձնապես այլևս կա՛մ չկա, կա՛մ շատ թույլ է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan