«Դանիելը նորից պարտվեց». Արսեն Բաբայան

Դիտել նաև
«Մեր պատմության ամենաճակատագրական ժամանակաշրջանում ենք». Դավիթ Բաբայան
Մեր երեխաների համար ավելի մեծ վտանգ են այն «հայերը», որոնք փորձում են Արցախը «խոթել» Ադրբեջանի մեջ. Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայանը նոր պաշտոն է ստացել
«Խաղաղություն Ադրբեջանի հետ չի կարող լինել մեկ պարզ պատճառով»․ Արսեն Ջուլֆալակյան
Արցախում մի ողջ ժողովուրդ սովամահ է լինում, մեր երեխաները հաց չունեն ուտելու, սոված են. Դավիթ Բաբայան
Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Արսեն Բաբայանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջի մասին գործով միջանկյալ որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանում Դանիելը նորից պարտվեց:
Սա իմ դեմ հարուցված 2-րդ հայցով Դանիելի երկրորդ պարտությունն է:
Հատկանշական է, որ միջանկյալ ակտի բողոքարկման վարույթին այս փուլում ես չեմ մասնակցում: Նա պարտվում է նույնիսկ առանց իմ մասնակցության:
Դե պատկերացրեք ինչ կկատարվի, երբ ես մասնակցեմ դատաքննությանը:
Հ.Գ. Դանիելն ինձանից փոքր է 4 տարով: Ես ուրախ եմ, որ նա ինձ երիտասարդ է համարում»:

Աղբյուրը` Արսեն Բաբայան