Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ
3
Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Պատերազմ Արցախում
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ Հրազենային վնասվածքներով ու դանակահարված վիճակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել 4 քաղաքացի Երևանում հայտնվել են Ալիևի անվան այգիներ, ցայտաղբյուրներ․ Սամվել Մարտիրոսյան ՌԴ ՊՆ-ն հայտնել է, թե որքան զենք-զինամթերք է հանձնել Արցախի ՊԲ-ն Բաքուն Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում Փրկարարների խումբը կշարունակի դեռ Արցախում մնալ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է

«Ես իմ ձեռքով այրեցի Տանձուտի իմ դրախտավայրը»․ Շամո Մուսայելյան

Սեպտեմբերի 8-ը 44-օրյա պատերազմի հերոս, Քաշաթաղից տեղահանված Շամո Մուսայելյանի ծննդյան օրն է։

2020 թվականից հետո Շամոն այլևս չի նշում ծնունդը։ «Ի՞նչ ծնունդ, ինչ բան, մեր տանն այլևս տոն չկա։ Մեր տանը հիմա մի բան կա՝ վրեժ ու վերջ»,-ասում է նա։

Պատերազմը խլել է Շամոյի եղբոր ու ընկերների կյանքը, խլել է նրա հայրենի հողը, տունն ու երազանքները։ Հիմա ապրում է մի նպատակով՝ հետ բերել գոնե այն, ինչ հնարավոր է ու վրեժ լուծել թանկ արյան համար։

Շամոյի դրախտը Քաշաթաղում

Շամոն ծնվել է Չարենցավանում՝ 1978 թվականին։ Հայրն Արցախյան ազատամարտի ակտիվ մասակիցներից էր։ Ինքն ու եղբայրները ցրտի ու մթի տարիներին հոր շնորհիվ մեծանում էին հայրենասիրության ոգով։

«1994 թվականին, երբ զինադադար կոչվածը եղավ, և հայրս Արցախից վերադարձավ, լսում էինք հորս պատմություններն Արցախի, ազատագրված տարածքների մասին։ Հասկացա, որ խնդիր էր դրված վերաբնակեցնել ու ծաղկեցնել Քաշաթաղը։ Հայրս Չարենցավանում համախմբան և Քաշաթաղում վերաբնակվելու կոչ արեց։ Հենց ինքն էլ առաջիններից էր, որ գնաց, տուն վերցրեց Տանձուտ գյուղում»։

Մինչ ընտանիքը կմիանար հորը (նախ տղամարդիկ էին գնում, որոշ ժամանակ անց՝ կանայք ու երեխաները), 15-ամյա Շամոն, առանց տնեցիներին զգուշացնելու, վեր է կենում ու ճամփա ընկնում հոր մոտ՝ Տանձուտ։ Ճիշտ է՝ ծնողները մի լավ կշտամբում են որդուն այդ արարքի համար, բայց այդ օրվանից Շամոն սիրահարվում է Քաշաթաղին ու որոշում, որ այլևս այստեղից չի հեռանալու։

«Երբ ես գնացի գյուղ, այնտեղ ընդամենը 16 տղամարդ կար։ Սեպտեմբեր ամսին մեր ուժերով վերակառուցեցինք դպրոցը։ Կողքի գյուղերից էլ սկսեցին գալ մեր դպրոց, արդեն մոտ 50 աշակերտ կար։ Այդ տարի ընդամենը 7 տասներորդ դասարանցի էինք։ Կամաց-կամաց գյուղը սկսեց վերաբնակեցվել ու ծաղկել։ Հայրս՝ Մուսայելյան Բորիկը, գյուղի համայնքապետն էր։ 13 տարի, մինչև թոշակի գնալը գյուղը կառավարեց»։

1996-ին թվականին Շամոն զորակոչվում է բանակ, փայլուն ծառայում ու վերադառնում գյուղ, աշխատանքի է ընդունվում դպրոցում՝ որպես զինղեկ։ 1999-ին ամուսնանում է, առանձին տուն վերցնում և ինչպես ինքն է ասում, սկսում է կառուցել իր փոքրիկ դրախտը։ 3 երեխա է ունենում՝ մի տղա, երկու աղջիկ։

Շամոն, հայրն ու եղբայրները նաև գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ էին զբաղվում։ 26 տարվա ընթացքում ստեղծել էին իրենց անասնաֆերման՝ մոտ 70 գլուխ խոշոր և մանր եղջերավոր անասուններով։ Փոքր գյուղի համար դա մեծ ձեռքբերում էր։

«Շատ առաջարկներ կային, որ թողնեմ գյուղը, գնամ քաղաք։ Ասում էին՝ դու քաղաքի տղա ես, ո՞նց ես ընտրել գյուղի կյանքը։ Բայց այդ կյանքն ինձ դուր էր գալիս։ Ես վայելում էի լիարժեք ազատություն, ամեն ինչ իմ ուժերով, իմ ընտանիքի հալալ քրտիքով էի ստեղծում, ու դա ինձ համար աննկարագրելի երջանկություն էր»։

Պատերազմի նախերգանքն ու մեծ աղետը

2016 թվականի քառօրյան սկսվելուն պես Շամոն՝ որպես ակտիվիստ և որպես դպրոցի զինղեկ, կամավորական ջոկատ է ստեղծում և մեկնում առաջնագիծ՝ ղեկավարելով ջոկատը։

Ասում է՝ քառօրյա պատերազմով թշնամին ուզում էր ստուգել մեր զգոնությունը և հասկանալ մեր թույլ կողմերը։

«Այդ պատերազմում նա օգտագործեց նաև իր անօդաչուները։ Հիշում եմ՝ ունեինք գեներալներ, որ ծաղրում էին անօդաչուները, լուրջ չէին վերաբերում, բայց դա մեծ սխալ էր։ Քառօրյայի ժամանակ թշնամին հասկացավ, որ մեր բանակը մարտունակ է, չի կարողանում ճեղքել մեր պաշտպանությունը։ Բայց նաև հասկացավ, որ անօդաչուները կարևոր դեր ունեն ու հետագայում զարգացրեց և իր բանակը համալրեց անօդաչուներով»։

2020 թ․ սեպտեմբերի 27։ Առավոտյան ժամը 6-ն էր։ Շամոն համացանցից է տեղեկանում, որ պատերազմ է սկսվել։ Որդին այդ ժամանակ Ջրականում էր ծառայում և դիրքերում էր։ Արագ զանգում է, բայց արդեն կապ չկար։ Զանգում է ծանոթ հրամանատարներին։ Նրանց հետ էլ կապվել չի հաջողվում։ Ժամը 10։30-ի կողմերը գյուղի վրա անօդաչու է գալիս, որը Գորիսից խփում են։ Հասկանում է, որ ամեն ինչ լուրջ է։

Ծառայակից ընկերներով շտապ հավաքվում են, նորից ջոկատ կազմում, տղաների կողմից Շամոն նշանակվում է հրամանատար ու մեկնում են առաջնագիծ։

«Միջնեկ եղբայրս՝ Հայկն էլ միացավ մեզ, գնացինք, միացանք Հայոց բանակի մեր քաջերին»։

Մինչև հոկտեմբերի 2-ը Շամոն որդուց լուր չուներ։ Բայց երբ իմանում է, որ որդին ողջ է, ասես երկրորդ շնչառություն ստացած շարունակում է մարտը։ Ավելի ուշ նրանց ջոկատը համալրվում է բանակի զինծառայողներով։ Ասում է՝ 18-20 տարեկան տղաները ռազմի դաշտում հրաշքեր էին գործում։

«Մենք Արա լեռան վրա էինք, շատ հարմար դիրքում։ Ամեն տեսակի զենք-զինամթերք, տեխնիկա ունեինք։ Թուրքական «կալոնաներ էր», որ վառում էինք։ Հադրութ քաղաքը մեր հետևում էր։ Մի օր Ադրբեջանը երկու ռազմական ինքնաթիռ ուղարկեց։ Ինքնաթիռները մեր գլխավերևով գնացին, ռմբակոծեցին Հադրութն ու վերադարձան։ Զարմացանք, որ մեր կողմից հակաօդային պաշտպանություն չկար, որ խփեր։ Հաջորդ օրը, դրանից ոգևորված, 3 ինքնաթիռ ուղարկեցին։ Մեր տղաները տեղում երկուսը խփեցին»։

Հոկտեմբերի 4-ին ուժեղ մարտեր են սկսվում։ Հայկական զորքը մեծ զոհերով հետնահանջ է անում։ Շամոյի եղբայրն ու ևս 3 զինվոր իջնում են, որ հասկանան՝ ինչով կարող են օգնել, ինչ է տեղի ունենում։ Երբ արդեն լեռան ստորոտում էին, թուրքական բայրաքթարը նրանց խփում է։ 40-ամյա հետախույզ, հրետանավոր եղբայրը՝ 40-ամյա Հայկը, զոհվում է։ Նրա հետ զոհվում է ևս երկու 19-20 տարեկան զինվոր, մեկը՝ ծանր վիրավորվում։ Հարվածի ալիքից Շամոն նույնպես վնասվածք է ստանում, բայց ուժ է հավաքում, տղաների դիերը հասցնում Հադրութ, չնայած խոստովանում է, որ այդ պահին ավելի շատ կուզեր մնալ ու շարունակել մարտը, քանի որ ավելի մեծ վրեժով էր լցված։

3

«Էդպես սուգը բերեցի հասցրեցի մեր տուն։ Հայրս խնդրեց, որ Հայկին հուղարկավորենք իր ծննդավայրում՝ Չարենցավանում։ Եղբորս 7-ը չտված՝ ես նորից վերադարձա ռազմաճակատ։ Շտաբում փորձեցին ինձ հետ պահել, բայց համառեցի։ Այդ ժամանակ ինձ միացավ նաև փոքր եղբայրս՝ Գոռը։ Որոշեցինք մեր ջոկատով գնալ Ջրականի ուղղությամբ, բայց մեզ ասացին, որ Ջրականն այլևս չկա։ Դա հոկտեմբերի 8-ն էր։ Զենքերը ստացանք և անցանք Քաշաթաղի պաշտպանությանը»։

Շամոն ասում է, որ Քաշաթաղի պաշտպանությունը շատ ամուր էր, նույնիսկ բնակչության շրջանում խուճապ չկար։ Բայց մի օր թուրքական դիվերսիոն խումբ են վնասազերծում, որը հայկական պետհամարանիշներով մեքենայով փորձում էր մտնել Քաշաթաղի տարածք։ Դրանից հետո որոշում են խաղաղ բնակչությանը հանել։

Նոյեմբերի 5-ն էր։ Ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվում էին տեսանյութեր, թե իբր Շուշին ընկել է։ Այդ ապատեղեկատվությանը հակադարձելու նպատակով որոշում են մեծ քանակով եռագույններ հավաքել և տանել Շուշի՝ ամրացնելով բերդաքաղաքի ողջ երկայնքով, որպեսզի արտասահմանյան լրատվամիջոցներն էլ տեսնեն ու ասեն, որ Շուշին չի ընկել։

«Ամսի 6-ին մեր տղաները տանում են, որ դրոշները տեղադրեն, Լիսագորից թույլ չեն տալիս առաջ գնալ։ Ասում են՝ վտանգավոր է։ Տղերքը չեն հասկանում, թե ինչ է կատարում։ Հաջորդ օրը՝ ամսի 7-ին, արդեն Քաշաթաղը սկսեցին ռմբակոծել։ Ամբողջ Քաշաթաղի հոսանքն անջատվեց։ Մեր ներքին կապերով հարցուփորձ արեցինք, ասացին՝ Շուշին արդեն չկա։ Հետո լսեցինք, որ կապիտուլյանտը ստորագրել է։ Անհավատալի էր, որ նման բան կարող էր լինել։ Այդ ստորագրությամբ հանձնվում էին նաև մեր գյուղերը՝ առանց կռվի»։

Քաշաթաղի պաշտպանությունն իրականացնող ջոկատները, որ հիմնականում կազմված էին հենց Քաշաթաղի բնակիչներից, չեն հանձնվում։ Չնայած տեղի իշխանությունների հորդորին՝ չեն հանձնում նաև զենքերը։ Սկսում են լեռների վրա դիրքավորվել և կազմակերպել իրենց բնակավայրի պաշտպանությունը։ Ասում են՝ չենք հանձնելու մեր բնակավայրը։

«Բայց երբ Քարվաճառն էլ հանձնվեց, զգացինք, որ իրավիճակը լուրջ է։ Մեզ ժամանակ տվեցին մինչև նոյեմբերի 30-ը։ Պիտի հասցնեինք տեղափոխել ինչ հնարավոր էր, չնայած մեզ համար դա զրո արժեք ուներ։ Մեզ էլ էին ասում՝ տները չվառեք և այլն, բայց մենք որոշում կայացրեցինք, որ բոլորս մեր տները պիտի վառենք, ոչ մի տուն չպիտի թողնենք թուրքին։ Էդպես էլ արեցինք։ Ես իմ ձեռքով այրեցի Տանձուտի իմ դրախտավայրը»։

Շամոն վստահ է՝ Քաշաթաղը հնարավոր էր պահել։ Հենց քաշաթաղցին ինքն իր ուժերով կպահեր։

«Դա տեսել եմ և՛ 2016-ին, և՛ 2020-ին։ Մեզ ընդամենը պետք էր օդը պահել ու սնարյադ տալ։ Մնացածը մենք կանեինք։ Քաշաթաղը շատ ձիգ է եղել, ես նվնվացող տղա չեմ տեսել էնտեղ»։

Տանձուտում մնաց նաև դպրոցը, որին 1994-ին Շամոն ու գյուղի առաջին բնակիչները սեփական ձեռքերով էին կյանք պարգևել, իսկ երկար տարիների համառությունից հետո 2018-ին «Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով այն հիմնանորոգվել էր։

«Գույքը լրիվ նոր էր, երեխաները տասն օր էլ նորմալ չէին նստել աթոռներին, քանի որ հիմնանորոգումից հետո պանդեմեան էր սկսվել, հետո էլ պատերազմը, էդպես էլ երեխեքը չվայելեցին։ Գույքը մեր ուժերով տեղափոխեցինք Գորիսի գյուղերից մեկը, որ հետագայում տրամադրենք կարիքավոր որևէ դպրոցի»։

Դպրոցը քառօրյա պատերազմի հերոս Ադամ Սահակյանի անունն էր կրում․․․

Դրախտավայրից՝ դեպի անորոշ ապագա

Շամո Մուսայելյանն ընտանիքով տեղափոխվում է ծննդավայր՝ Չարենցավան։ 19-ամյա որդին, հերոսաբար անցնելով ողջ պատերազմը, 2021-ին զորացրվում է։

Շամոն խոստովանում է, որ Քաշաթաղից հետո նույնիսկ ծննդավայրն է իր համար խորթ, դեռ չի հարմարվել։ «Աշխատանք էլ չկա։ Ուր դիմում ես, ասում են՝ տարիքդ մեծ է, նույնիսկ պահակային ծառայության չեն ընդունում»։

Պետությունը աջակցության ծրագիր ուներ, որն արդեն դադարեցվել է։ Ասում է՝ պետությունն ու ազգը պիտի իր նվիրյալ տղերքին ոչ թե թևաթափ անի, այլ գոտեպնդի և նրանց կողքին կանգնի։ «Պատկերացրեք, եթե իմ տեսակը հանկարծ ստիպված լինի երկրից գնալ, այդ երկրի վիճակն ի՞նչ կլինի։ Էս պահին մեր ընտանիքում 13 հոգի ենք։ Մի տան մեջ՝ հինգ տղամարդ, հինգս էլ զենք ենք բռնել, կռվել, մեր եղբոր կյանքը տվել էս երկրին, իսկ էսօր նույնիսկ աշխատանք չեն առաջարկում։ Շատ ցավալի է։ Ազատամարտիկներին անտեսելը լավ նշան չի։ Չնայած ես իմ արածից երբեք չեմ փոշմանում»։

Մանրամասները՝ ankakh.com-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan