Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Արցախի անկախության ճանաչման շանս կար, խաբեություն չի եղել, Ալիևն է դա խոստովանել․ Արա Այվազյան

Արցախի անկախության ճանաչման շանս եղել է, ի՞նչ ինքնախաբեության մասին է խոսքը։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ մեկնաբանելով այն, որ իշխանությունները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հայտարարությունն են ակտիվ շրջանառում, թե Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել և պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել: Այվազյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք սա նշանակում է, որ հանրությանն այդ թվում արտգործնախարարներն են այսքան ժամանակ խաբել, մոլորեցրել՝ ասելով, որ այդ ուղղությամբ շանսեր կան։

«Գիտեք, որ բանակցային գործընթացը գնում էր հետևյալ սկզբունքներով ՝ ուժի սպառնալիքի չկիրառման, ինչպես նաև տարածքային ամբողջականության և ինքնքորշման իրավունքի շրջանակներում։ Այսինքն, ամբողջ գործընթացը միված էր նրան, որ, ի վերջո, ճանաչվեր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Դրա համար հայկական կողմը միշտ այդ բանակցությունների մեջ էր։ Մեր նպատակը այն էր, որ Ադրբեջանը ճանաչեր ինքնորոշման իրավունքը, եթե Ադրբեջանն ընդունել էր Մադրիդյան սկզբունքները, նշանակում է որոշ չափով ընդունել էր դրանք,-ասաց նա։

ԱԳ նախկին նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահը ինքն է խոստովանել, որ փակ դռների հետևում իրեն ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը.
«Այնպես որ այստեղ խաբեության, ինքնախաբեության մասին որևէ խոսք չի կարող լինել։ Հայաստանը հետևողականորեն արել է ամեն ինչ, որպեսզի բանակցային գործընթացը չտապալվի, Ադրբեջանն է տապալել բանակցային գործընթացը և գնացել ուժի կիրառման ճանապարհով։ Եթե հայկական դիվանագիտության ընթացքում նույն Ադրբեջանը, միջազգային հանրությունն ընդունեցին, որ բանակցային սկզբունքների շրջանակում կա նաև ինքնորշման իրավունքի ճանաչման խնդիրը, ուրեմն մենք բավական առաջ էինք գնացել: Դրա հնարավրությունը կար ու նորից ցանկանում եմ հիշեցնել՝ Ադրբեջանի նախագահն ասում էր ՝ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Սրանից ավելի վառ ապացույց, որ խաբեություն չի եղել, կա՞»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է հարցին, որ Հայաստանն ինքն էլ պետք է ընդուներ Արցախի անկախությունը, Արա Այվազյանն ասաց, որ այդ դեպքում կարող էին բանակցությունները տապալվել.
«Եթե հիշում եք, պատերազմի ժամանակ մի շարք երկրների խորհրդարանում սկսվեց ճանաչման գործընթաց։ Կրկնում եմ ՝ անկախության ճանաչման շանս կա»։

Արա Այվազյանից փորձեցինք հետաքրքվել նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին։ Նա ընդգծեց, որ բովանդակությունը չկա, պետք է դիտարկել, որտեղ է հայկական կողմի շահերը։

Աղբյուրը՝ MediaHub.am

 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan