Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է
22
ՇՏԱՊ. Անդրանիկ Թեւանյանը դուրս եկավ Քննչական կոմիտեից. Տեսանյութ, թարմացվող Անդրանիկ Թևանյանի կոչը ձերբակալությունից հետո. «Չշեղվել բուն օրակարգից և այսօր՝ ժամը 10։00-ին լինել Կառավարության շենքի դիմաց». Տեսանյութ Հայ ժողովուրդը Փաշինյանին չի ընտրել: Շատերը գիտեին, թե ով է իրականում այս Հուդան. Մարգարիտա Սիմոնյան. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին տարել են քաղմաս. Տեսանյութ, թարմացվում է Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. Տեսանյութ Փաշինյանը տեղյակ է եղել Ադրբեջանի «հակաահաբեկչական» գործողության մասին. Էրդողան Վաղը առավոտյան 7:30-ից սկսում ենք գործողությունները. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Փակում ենք Նալբանդյան փողոցը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ընդդիմության հանրահավաքը Հանրապետության հրապարակում. Ուղիղ Անցնում ենք գործողությունների՝ 24/7 ռեժիմով, սկսում ենք ժամը 18։00֊ից․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում կայացվեց հետաձգել Մյուռոնօրհնեքը. Գերագույն հոգևոր խորհուրդ «Օտարերկրյա ագենտուրան» զավթել է ՀՀ-ի իշխանությունը և գործում է ընդդեմ մեր պետականության․ Օհանյան Չենք աշխատելու այնքան ժամանակ, քանի արցախյան մեր եղբայրները ապահովության մեջ չլինեն. Նարեկածին Ժոզեպ Բորելը և Հաքան Ֆիդանը Նյու Յորքում քննարկել են Արցախում ստեղծված վիճակը Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքը. Տեսանյութ Լեզուդ չէր պտտվո՞ւմ համարձակ խոսեիր ՄԱԿ-ում Արցախի մասին, ջհանդամը, թե չեք ճանաչել Ադրբեջանի տարածքը. Տեսանյութ Այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր, որտեղ վերջին մի քանի օրերի ընթացքում շուրջ 3 տասնյակ մարդ է տարվել ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել ընդդեմ Ադրբեջանի Ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում. ԱՀ տեղեկատվական շտաբ Իրավունք» ԻՀԿ-ն ՝ ընդհանուր ճակատով հանդես գալու նախաձեռնությամբ է հանդես գալիս Ձեր առաջ թուրքը չի կանգնած, հայերն են. Քաղաքացին՝ ոստիկաններին. Տեսանյութ Անհնազանդություն իրավապահ համակարգում Հայաստանի պահանջով Բաքվից տեղափոխվել է բռնցքամարտի Եվրոպայի Մ22 տարեկանների առաջնությունը Ցեղասպանությունը մեկ-երկու օրից կմտնի Հայաստան, Արցախում հայի արյունն է հոսում, այստեղ ՆՈՐ-ի մասին են խոսում Փաստաբանի խորհուրդները ուսանողներին. որևէ մեկը բուհից չի կարող ձեզ հեռացնել Մտավորականը դատապարտում է Թևանյանին բերման ենթարկելը. Տեսանյութ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոսական և ուսանողական կազմ, խոսքս ուղղում եմ Ձեզ՝ լինելով ՀՌՀ-ի շրջանավարտ Թուրքի դրոշի տակ չենք ապրելու, եկեք հրապարակ. ցուցարարները Սարյան փողոցը աղբամաններով փակեցին. Տեսանյութ Լեռնային Ղարաբաղում կա ակնհայտ էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ․ ահազանգում են թուրք մտավորականները Բերետները քաշքշում են լրագրողներին ու օպերատորներին. «անցել են գործի». Տեսանյութ Ո՞ր հաստատություններն են միացել դասադուլի կոչին․ ցանկ ԵՊՀ «Սև շենքի» լսարաններն ամբողջությամբ դատարկ են. Տեսանյութ HAYAT restaurant & music hall-ը և Hayat Project-ը միանում են գործադուլին Ադրբեջանը համաներում է նախատեսում ղարաբաղցի մարտիկների համար, որոնք վայր կդնեն իրենց զենքը. Հաջիև Դատավոր Կարեն Ֆարխոյանը կալանավորեց արցախցի 18-ամյա տղային Կարևոր քայլեր, որոնք պետք է արվեն այսօր. Վահե Հովհաննիսյան Դերասան Հայկ Պետրոսյանը` Վարդան Պետրոսյանի որդին ևս հրապարակում է Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից: Շտապ օգնության բրիգադը Լ. Քոչարյանին հոսպիտալացնում է Մեքենայի մեջ հարվածներ են հասցնում Լևոն Քոչորյանին Էն կո՜ղմ տար ձեռքդ, բացե՜ք ճանապարհը. ոստիկանները տեղի տվեցին պատգամավորների պահանջներին. Տեսանյութ

Միջադեպ Starmus-ում․ ռուսաստանցի լրագրողը Փաշինյանի անվտանգությանը մեղադրել է ուժի կիրառման մեջ․ Սպուտնիկ Արմենիա

Սպուտնիկ Արմենիան գրում է․ Տհաճ միջադեպ է գրանցվել Starmus միջազգային փառատոնի բացման օրը։ Ռուսաստանի ամենախոշոր գիտական լրատվամիջոցի՝ Naked Science-ի թղթակից Ռուսլան Մարտիրոսյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն իր նկատմամբ ֆիզիկական ուժ են կիրառել, ապա դուրս հրավիրել Մարզահամերգային համալիրի տարածքից։ Միջադեպի մասին գրել է Naked Science-ը։ Սպուտնիկ Արմենիան կապ է հաստատել Ռուսլանի հետ՝ կատարվածի մասին մանրամասներ իմանալու համար։ Ռուսլանի խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն իրենց կոպիտ են պահել հենց առաջին րոպեներից, թույլ չեն տվել ներս մտնել՝ նշելով, որ լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են համալիր մուտք գործել միայն ժամը 4-ից հետո, այլ ոչ թե մինչեւ 4-ը։ 

«Ցույց տվեցի բեյջս, ասացի, որ դրսում ասել են՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչները մինչեւ 4-ը կարող են մտնել, ինձ շատ վատ տոնով ասացին՝ «չէ», ես էլ շարունակեցի՝ էնտեղ ասում են մինչեւ 4-ը, դուք ասում եք՝ 4-ից հետո, որտե՞ղ է ճիշտը։ Կրկին կոպիտ պատասխան եղավ՝ «Քեզ ասում ենք 4-ից հետո, գնա ստեղից, 4-ից հետո կգաս»։ Ասացի՝ լավ, արդեն շոկի մեջ էի»,- պատմում է Ռուսլանը։ 

Դրանից հետո նա փորձում է ներս մտնել համալիրի մեկ այլ մուտքից, որտեղից արդեն առանց խնդիրների ներս են թողնում։ Ասում է՝ այս աշխատակիցների հագուստից արդեն հասկանալի էր, որ գործ ունի փառատոնի անվտանգության ծառայողների հետ։ Ներս մտնելուց հետո մոտենում է այն անվտանգության աշխատակիցներին, որոնք րոպեներ առաջ իրեն ներս չէին թողել։

«Անկեղծ եմ ասում, ամենալավ մտքերով եմ մոտեցել, ասացի՝ «բա ասում էիք մինչեւ ժամը 4-ը չի կարելի է ներս մտնել, բա ես ո՞նց մտա»։ Ասացի՝ «կներեք, բայց ինչու՞ եք նման մեծ փառատոնի մուտքի հարցերն այսպես վատ կազմակերպել եւ այսպես վատ եք խոսում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ»։ Սա սրտացավորեն եմ ասել, որովհետեւ առաջին անգամը չէր, երբ ես մեծ փառատոնի էի մասնակցում, չեմ ուզում, որ լրագրողները գնան ու ասեն, թե իրենց Հայաստանում ինչպես են վերաբերվել»,- նշում է Ռուսլանը։

Նրա խոսքով՝ մի կողմից այս մարդկանց դուր չեկավ, որ իրեն հաջողվել է մինչեւ ժամը 4-ը ներս մտնել, մյուս կողմից էլ՝ դիտողությունը չընդունեցին։

«Եթե դուք էդ վիդեոն տեսնեք, միանգամից ինձ վրա են հարձակվում՝ «դու ո՞վ ես, որ մեզ ասես՝ վատ ենք կազմակերպել, հլը արի ստեղ»։ Եթե տեսանյութը լիներ, կտեսնեիք, թե ինչ խայտառակություն էր։ Միանգամից մոտեցան եւս մի քանի հոգի, մեկը, որ ավելի հաղթանդամ էր, եկավ ու չորս մատով փորիս խփեց, թե՝ «արի ստեղ»»։

Ռուսլանի խոսքով՝ դրանից հետո իրեն հրելով փորձում են մտցնել մի սենյակ։ Ասում է՝ այդ պահին իրական վտանգ զգաց եւ սկսեց բարձր ձայնով բղավել՝ ակնկալելով, որ մարդիկ ուշադրություն կդարձնեն։

«Դրանից հետո ինձ մտցրեցին մի անկյուն, մոտեցավ ծառայողներից մեկը, ես ասացի՝ «սա այն Հայաստանը չէ, որի համար մենք պայքարել ենք»։ Նշեցի՝ անպայման հանրայնացնելու եմ այս միջադեպը, հետո փորձեցի մտնել դահլիճ, մեկը սկսեց բղավել վրաս՝ «հլը արի ստեղ, դու չես մտնելու ներս, հելար ստեղից»։ Վերնաշապիկիցս քաշելով եւ հրելով՝ ինձ դուրս հանեցին»։

Այսպիսով՝ փառատոնին նախապես հավատարմագրված լինելով՝ Ռուսլանը չի կարողացել մասնակցել եւ լուսաբանել այն։

Հարցին, թե ինչու է վստահ, որ վարչապետի անվտանգության աշխատակիցներն էին իր նկատմամբ նման վերաբերմունք դրսեւորած անձինք, ասում է՝ հագուստից արդեն հասկանալի էր։

«Բացի այդ, ըստ արարողակարգի՝ անվտանգության աշխատակիցները պետք է այդտեղ լինեին, որովհետեւ վարչապետը ներկա էր լինելու փառատոնի բացմանը»,- ասում է Ռուսլանը։

Նրա խոսքով՝ միջադեպի երեկոյան իր հետ կապ է հաստատել «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Գոռ Ծառուկյանը՝ հասկանալու համար, թե ինչ է եղել։

Sputnik Արմենիան կապ է հաստատել նաեւ ՊՈԱԿ-ի հետ։ Գոռ Ծառուկյանի խոսքով՝ անմիջապես, երբ տեղեկացվել է միջադեպի մասին, խոսել է ոչ միայն թղթակցի, այլեւ համալիրի անվտանգության աշխատակիցների հետ։ Ասում է՝ «տեսակետները մի քիչ տարբերվում են», ըստ աշխատակիցների՝ ֆիզիկական ուժ լրագրողի նկատմամբ չի գործադրվել։

«Քանի որ տեսագրություն չկա, ես մի քիչ կդժվարանամ տեսակետ հայտնել»,- նշել է Ծառուկյանը։

Պատասխանելով այն հարցին՝ միջադեպի մասնակիցները համալիրի անվտանգության ծառայողներն են, թե վարչապետի՝ Ծառուկյանը նշեց, որ չգիտի, քանի որ միջադեպին ներկա չի եղել, տեսագրություն էլ, ինչպես իրեն հայտնի է, չկա։ Ասում է՝ իր միջամտությունը պայմանավորված է նրանով, որ ՊՈԱԿ-ը փառատոնի կազմակերպման աշխատանքային խմբում է ընդգրկված, առավել եւս, երբ դեպքը վերաբերում է լրատվամիջոցին։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan