Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Հայաստանն այսօր սեփական ուժերով ի զորու չէ պահպանության տակ առնել պետական սահմանը

Քաշաթաղցիներին առաջարկվել է սահմանամերձ գյուղերում տուն գնել կամ էլ կառուցապատել՝ 14 եւ 16 մլն դրամ վարկով

Քաշաթաղի բնակիչներին, որոնք արցախյան առաջին պատերազմից հետո տեղափոխվել են Արցախ, իսկ 44–օրյա պատերազմից հետո էլ տեղահանվել ու բնակություն են հաստատել Հայաստանում, Կառավարությունից նախօրեին տեղեկացրել են, որ առաջիկա երկու օրերին կզանգահարեն ու կպայմանավորվեն հանդիպման համար, սակայն, թե ում հետ կհանդիպեն քաշաթաղցիները՝ դեռ հայտնի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի նախկին բնակիչ Կարինե Մովսեսյանը։

Բայց մինչ Կառավարությունից որեւէ մեկի հետ հանդիպելը, քաշաթաղցիներին նախօրեին ընդունել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը եւ Կառավարության նոր առաջարկները ներկայացրել։

«Խոսքը Հայաստանի սահմանամերձ գյուղերում հիպոտեկային վարկով տուն գնելու նպատակով մինչեւ 14 մլն դրամ, իսկ սահմանամերձ գյուղերում հիպոտեկային վարկով կառուցապատման համար մինչեւ 16 մլն դրամ տրամադրվելիք գումարի մասին է։  Սահմանամերձ գյուղերում տուն գնելու կամ  կառուցապատելու դեպքում կանխավճարը 1 տոկոս է, ինչը համեմատ Կառավարության մյուս ծրագրերի, շատ լավ է։

Կարծում եմ հատուկ են այս առաջարկները արել, որ մարդիկ գնան սահմանամերձ գյուղերում ապրեն, եթե Երեւանում կամ մարզերում Կառավարության ծրագրով չեն կարողանում բնակարան ձեռքբերել։ Մարդիկ, իհարկե, կլինեն, որոնք կնախընտրեն այդ առաջարկները։ Օրինակ, եթե ես վստահ լինեի, որ սահմանամերձ գյուղերի սահմանները չեն փոխվի, հաճույքով կապրեի այնտեղ, բայց այդ վստահությունը չունեմ, հետո այնտեղ աշխատատեղերի խնդիր կա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաշաթաղցի Կարինե Մովսեսյանը, որը ներկա է եղել փոխնախարարի հետ հանդիպմանը։

Հայաստանից Արցախում վերաբնակեցվածների համար, Կառավարությունն ըստ Կարինե Մովսեսյանի, առաջարկում է Երեւանում բնակարան գնելու համար տրամադրել 8 մլն դրամ, իսկ մարզերի դեպքում՝ 10 մլն դրամ վարկ։ Քաշաթաղցիները պահանջում են վերանայել այս ծրագիրը, քանի որ շատերը չեն կարողանում օգտվել դրանից։

«Կան կանոններ, որոնք բանկը չի կարող խախտել։ Օրինակ, եթե անձն ուզում է տուն գնել, գնահատող է գալիս, որը կարող է տան գինը քիչ գնահատել։ Ես չեմ ասում, թե իրենք ոչ ռեալ են գնահատում, բայց իրենց գնահատածն ու վաճառքի գինը շատ ժամանակ չի համընկնում։ Գրեթե երկու տարվա մեջ շատ քիչ մարդկանց է հաջողվել տուն գնել։ Այս ծրագրից օգտվելու մեկ խոչընդոտ էլ կա. եթե մինչեւ պատերազմը  վերցրած վարկեր ունենք Արցախում, որը չենք մարել, ապա սերտիֆիկատով գործարքը չի բավարարվում։ Պետք է զրոյացվի այդ վարկը, որ բանկը գործարք կատարի։ Սերտիֆիկատներն էլ տրվել են ընդամենը 15 ընտանիքի։ Եթե ես ստանամ էլ այդ սերտիֆիկատը, ես 200 000 դրամ վարկ ունեմ, որը չեմ կարողանում մարել, Երեւանում վարձով եմ բնակվում։ 

Բայց անգամ եթե ես վարկ էլ չունենամ, բնակարան գնելը հեշտ չէ, որովհետեւ 8 կամ 10 միլիոն դրամով տուն գտնելը աբսուրդի ժանրից է, գնային այդ սահմանում միայն փլատակներ են վաճառվում։ Բացի այդ կանխավճարի չափն էլ քիչ չէ, մարզերում բնակարան գնելու համար հինգ տոկոս է, իսկ Երեւանում՝ տասը։ Եթե կանխավճարը չվճարվի, հիպոտեկային վարկը չի ձեւակերպվի։ Նույնիսկ մարդիկ  ասել են՝ կլինի՞ սերտիֆիկատի արժեքի մեջից հանեք էդ գինը, մերժել են, պահանջել են կանխավճար։

Մանրամասները՝ NEWS.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan