Արման Եղոյանը Շառլ Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին հիշատակում չլինելու հանգամանքը պայմանավորում է նրանով, որ այդ հարցը չափից շատ է քննարկվել եռակողմ հանդիպման ժամանակ. Տեսանյութ

Դիտել նաև
Թշնամին համառորեն փորձում է երկրորդ ճակատը բացել Ռուսաստանի դեմ․ ՌԴ Պետդումայի պատգամավոր
Այս պահին իրավիճակը շփման գծում կայուն է. Վիտալի Բալասանյան
Ոստիկանությանը կոչ եմ անում Համբարձում Մաթևոսյանի անձնական տվյալները փոխանցել Պն-ին. Մանգասարյան
Արդյո՞ք ԶՈՒ հետախուզության վարչության պետի թափուր հաստիքը և ԳՇ պետ չլինելու հանգամանքը չի նպաստում գործակալական ցանցի հետագա զարգացման գործընթացին
Զավեշտալին նաեւ այն է , որ մեկ տարուց ավել խոսում է բանակի արդիականացման եւ այսպես կոչված պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, եւ վերջում պարզվում է , որ նույնիսկ պահեստի պահակի փող չկա...
ԱԺ իշխանական պատգամավոր Արման Եղոյանը` ով հանդիսանում է նաեւ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հայտարարել է , որ եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ Արցախի մասին հիշատակում չլինելու հանգամանքը պայմանավորված է նրանով, որ այդ հարցը չափից շատ է քննարկվել Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ։
Այս նույն տրամաբանության մեջ ( եթե իհարկե այստեղ որեւէ տրամաբանություն կա), ցանկանում եմ հետեւյալ հարցադրումը անել.
Ի՞նչ կաներ ընդդիմադիր պատգամավոր Ն.Փաշինյանը եւ միջազգային հարաբերությունների նրբություններին տիրապետող իր մյուս թիմակիցները, եթե նախկինում ` ԵԱՀԿ ՄԽ հանդիպման շրջանակներում, այդ ժամանակվա գործող իշխանությունը գար եւ հայտարարեր, որ ՄԽ համանախագահների հետ հանդիպման ժամանակ այնքան շատ է ինքնորոշման իրավունքի սկզբունքը քննարկվել, որ կարիք չկա դրա մասին հրապարակային հայտարարություններ հնչեն։
Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան էջից