Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան
«ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի հրատապ ասուլիսը՝ Արսեն Գևորգյանի մահվան և ընդդիմադիրների նկատմամբ հալածանքների հարցերով ԱԺ արտահերթ նիստում ՔՊ-ականները, իրենք՝ իրենցով «քննարկում են» ԹՐԻՓՓ ծրագիրն առաջ մղելու համար նախատեսած փաթեթը Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պատերազմ Արցախում
Աշխատավարձերի բարձրացման նախագիծը բունտ է առաջացրել պետական համակարգում․ Փաշինյանը ստիպված է եղել հետ կանգնել որոշումից․ «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստանում» թեժ քննարկումներ են. նոյեմբերի 17-ին կորոշեն՝ շարունակե՞լ աշխատանքը ԱԺ-ում, թե՞ բոյկոտել, հեռանալ․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Ստեփանավանցիները վրդովված են «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը կհամալրի՞ ընդդիմության շարքերը Լեւոն Քոչարյանի օգնականը հայց է ներկայացրել ԱԺ աշխատակազմի դեմ․ «Հրապարակ» Անվտանգային համակարգը փոխում ես թեյի բաժակով. Ռուբեն Մելքոնյան Հարձակում 2–րդ համարի տրոլեյբուսի վարորդի վրա. «Շևրոլե»–ի վարորդը թքել է նրա վրա, քաշքոց է սկսվել (վիդեո) Երևանում բացվեց «Ձայներ մոռացության դեմ. զանգվածային հանցագործությունների զոհերը անպատժելիության դարաշրջանում» համաժողովը ՀՀ-ՌԴ հարաբերությունների վատթարացումը կտրուկ արագություն է հավաքում. Աբրահամյան Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Կիպրոսին 1։1, իսկ Արցախը չի մոռացվել Թիվ 22 ավտոբուսի վարորդը վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է, ապա վթարի ենթարկվել «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է Իրանը սպառնալիք կհամարի ցանկացած տարածք, որտեղից օդ են բարձրանում ամերիկյան ինքնաթիռները. Ռեզաի Զախարովան «հորինվածք» է անվանել Հայաստանի հարցումներին ի պատասխան ՀԱՊԿ-ի լռության մասին Սիմոնյանի խոսքերը Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Ընդդիմության գլխավոր սխալը կլինի Փաշինյանի առաջարկին սպասելը և հետո միայն որոշելը, թե ինչպես արձագանքել դրան ՀԱՊԿ-ից դուրս մնալը ճանապարհ է դեպի շատ արյունալի պատերազմ. Բենիամին Մաթևոսյան Ընդդիմադիրները պատմական առաքելություն ունեն. Քրիստինե Վարդանյան Խոսել եմ Ադրբեջանի կողմից ՀՀ–ին պարտադրվող նոր սահմանադրության, արցախցիների խնդիրների մասին. Լևոն Քոչարյանը՝ ՄԱԿ–ում Սրբուհի Գալյանը և Աննա Վարդապետյանը բացարձակ անպատասխանատու ու ցինիկ վերաբերմունք են դրսևորում. Աննա Կոստանյան Գանգատից մինչև շտապօգնության գալը մի ժամ է անցել. դա ինֆարկտի համար մեծ ժամանակ է. Լարիսա Ալավերդյան Այս իշխանազավթը քրեակատարողական հիմնարկը սարքել է մահապատժի վայր. Աննա Մկրտչյան Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պետք է սահմանափակել ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերի հասանելիությունը ՀՀ-ին. Բելառուսի ԱԳ նախարար Համբարձում Մաթևոսյանը պետբյուջեի հաշվին Նյու Յորքի հյուրանոցում 12,5 հազար դոլարով համար է վարձել Ատելության խոսք տարածող Փաշինյանին, կաթողիկոսի գլուխը ջարդել սպառնացողին բան չեն անում. Բարխուդարյան Դեպի Եվրոպա ձգտող Հայաստանը Աֆրիկյան երկրների ստանդարտներից շատ քիչ է տարբերվում. Երվանդ Բոզոյան ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են, փորձում են Ղարաբաղի պատասխանատվությունը բարդել Ռուսաստանի վրա. Վալենտինա Մատվիենկո

Հայաստանի ու Վրաստանի հակասող հայտարարությունները Agile Spirit-ի վերաբերյալ. ԻՔՄ

Վրաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի Agile Spirit 2017 զորավարժությանը Հայաստանի մասնակցության ու մասնակցությունից հրաժարվելու շուրջ ստեղծված իրավիճակն արդեն երկու օր է հանդիսանում է հայկական մամուլի ամենաքննարկելի թեմաներից մեկը:

Իրավիճակի ժամանակագրության ուսումնասիրությունը, սակայն, առաջացնում է որոշակի նոր հարցեր, մասնավորապես այն մասին, թե արդյո՞ք Հայաստանը զորավարժություններին մասնակցելուց հրաժարվել է վերջին պահին:

Այսպես, Agile Spirit 2017-ում Հայաստանի մասնակցության մասին առաջին անգամ խոսվում է դեռևս հուլիսին: Մասնավորապես, այդ մասին հուլիսի 13-ին հղումով վրացական apsny.ge-ին հայտնում է Tert.am-ը, ինչպես նաև հայկական այլ ԶԼՄ-ներ:

Սեպտեմբերի 3-ի երեկոյան, սակայն, Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Գիորգի Կաչարավան Tert.am-ին հայտնում է, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: Կարաչավան, սակայն, միևնույն ժամանակ նշում է, որ հայկական կողմը մինչ այդ պատշաճ ժամանակում տեղեկացրել է Agile Spirit-ին մասնակցելու մասին, բայց վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից:

Հաջորդը օրն արդեն վրացահայկական aliq.ge-ն մատնանշում է, որ նախքան սեպտեմբերի 3-ը՝ սեպտեմբերի 2-ին տարածված հաղորդագրության մեջ զորավարժությունների լոգոյի վրա ՀՀ դրոշը արդեն փոխարինված էր ադրբեջանականով, այնինչ օգոստոսի 29-ի հաղորդագրության վրա եղել է Հայաստանի դրոշը:

Ըստ այդմ, Կարաչավայի պնդումը, որ Հայաստանը վերջին պահին է հայտնել զորավարժություններից հրաժարվելու մասին, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը՝ իհարկե հաշվի առնելով, որ «վերջին պահին» արտահայտությունը կարող է բավական առաձգական լինել:

Միևնույն ժամանակ, հայկական և վրացական կողմերի հայտարարությունների միջև նկատվում է մեկ անհամապատասխանություն ևս: Սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, ինչպես նաև ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարում են, որ Հայաստանն ընդհանրապես չի հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին: Ավելին, Հովհաննիսյանն ընդհանրապես հերքում է վրացական կողմի հայտարարությունը, թե հայկական կողմը չմասնակցելու որոշումը կայացրել է վերջին պահին:

Հայաստանում Agile Spirit-ին չմասնակցելու հնարավոր պատճառներից է նշվում նաև այդ զորավարժություններին Ադրբեջանի մասնակցությունը, այնինչ այս մասին մամուլի հրապարակումները խիստ սահմանափակ են և ոչ միանշանակ:

Ադրբեջանական ԶԼՄ-ները չեն գրում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Ադրբեջանի մասնակցության մասին, մասնավորապես, չկան հստակ հրապարակումներ, թե ինչ ձևաչափով է մասնակցությունը, արդյո՞ք Վրաստան են մեկնել ադրբեջանցի զինծառայողներ և այլն:

Սեպտեմբերի 3-ին Интерфакс-ի ադրբեջանական ծառայությունը հրապարակում է լուր, որ Վրաստանում զորավարժություններին, ի թիվս այլ երկրների մասնակցում է նաև Ադրբեջանը: Minval.az-ը, իր հերթին, նույնպես հանդես է գալիս նույնաբովանդակ լուրով՝ որևէ շեշտ չկատարելով Ադրբեջանի մասնակցության մանրամասնությունների մասին: Բացի սա, ամսի 4-ին Кавкавзский Узел գրում է զորավարժությունների մասին ու մասնակիցների ցանկում նշում Ադրբեջանը:

Ներկայացված իրավիճակում ստացվում է, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու Հայաստանի որոշման խորքային պատճառներին զուգահեռ, լուրջ տարաձայնություններ են նկատվում ՀՀ և Վրաստանի գերատեսչությունների միջև, ինչի արդյունքում սույն թեմայի շուրջ խառնաշփոթը շարունակվում է:

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>