Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել
19
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների

Խաղաղության հասնում են ռազմաքաղաքական բալանսով. քաղաքագետը` Միրզոյանի հայտարարության մասին

Տարածաշրջանում` ի հեճուկս Ադրբեջանի ցանկության, հնարավոր է խաղաղության հասնել, եթե Հայաստանը Ռուսաստանի հետ ունենա կառուցողական, իսկ Իրանի հետ` իրական օրակարգ ձևավոր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը` անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի` Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը։

«Նման արդյունքի հնարավոր կլինի հասնել նաև այն ժամանակ, երբ Հայաստանի տնտեսությունն իսկապես բարեփոխվի, վերջապես իրականացվի ճիշտ բանակային ռեֆորմը, ռազմարդյունաբերությունն էլ զարգանա։ Խաղաղության հասնում են ոչ թե ցանկությամբ, այլ խաղաղություն պարտադրում են ռազմաքաղաքական բալանսով»,–նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով` օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը, ցավոք, ամբողջությամբ անցել է ադրբեջանական կողմի օրակարգով։ Քաղաքագետը նկատեց` նախկինում եղած հանդիպումներից հետո տարածված տեքստերում նշված էին «Լեռնային Ղարաբաղ» կամ «հայկական էթնոս» եզրույթները, իսկ վերջին հանդիպման ընթացքում անգամ նպանատիպ ձևակերպումներ տեղ չեն գտել։ Ըստ Մաթևոսյանի` ադրբեջանական օրակարգն այժմ գրեթե ամբողջությամբ համընկնում է Եվամիության կամ հավաքական Արևմուտքի մոտեցումների հետ։

«Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանը ներկայացրեց իր վեց կետը` ի պատասխան Ադրբեջանի կողմից առաջ քաշված հինգ սկզբունքի, բայց կողմերի մոտեցումներում տարբերություններն այնքան մեծ էին, որ ադրբեջանական կողմից հնչեցին նույնիսկ հեգնանքի մակարդակի գնահատականներ։ Այնպես չէ, որ միայն բրյուսելյան վերջին հանդիպումից հետո է հայկական կողմին պարզ դարձել, որ Ադրբեջանն առհասարակ արհամարհում է պաշտոնական Երևանի տեսակետները»,–ասաց Մաթևոսյանը։

Նրա կարծիքով, քանի որ բովանդակային առումով Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումներն ու շահերը խիստ հակասության մեջ են, և 44-օրյա պատերազմն այդ հակասություններն ընդհանրապես չի լուծել, այլ ավելի է սրել, տրամաբանական է, որ ամեն պահի հայտնվելու են ինչ–որ խնդիրներ, որոնք կողմերի միջև առաջացնելու են լարվածություն։ Ըստ նրա` ցանկացած հարցի առթիվ ադրբեջանական կողմը կարող է գնալ ռազմական սադրանքի կամ անել դիվանագիտական ապակառուցողական հայտարարություն։

Նշենք` ՀՀ արտգործնախարար Արարատ Միրոզյանը սեպտեմբերի 3-ին հայտարարել էր, որ հայկական կողմի տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծությանը։

Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan