Նիկոլը կատարում է Ալիևի հերթական պահանջը․ Արցախն ուզում են հայաթափել

Դիտել նաև
Նիկոլ Փաշինյանը հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները ստորադասում է հայ-թուրքականին․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Փաշինյանը փորձում է փրկել իր կաշին և գողոնը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
Հակահայկական իշխանության «քիմիան»
Ինչու՞ են ռուսական ընկերությունները Հայաստանում ֆինանսավորում հակառուսական ուժերին ու ԶԼՄ-ներին․ Թևանյանը՝ ռուս փորձագետներին. Տեսանյութ
Չենք կարող թույլ տալ պետության վաճառք՝ սեփական կաշվի փրկության դիմաց․ Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ
Այն, որ բազմաթիվ գեներալներ սերժանտի էլ չեն ձգում, դա պարզ է։ Այն, որ Նիկոլ Փաշինյանն ինչ էլ անի, միևնույն է չի կարողանալու մաքրվել պատերազմի ու պարտության թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի կարգավիճակից, դա էլ է պարզ։ Բայց խնդիրն այլ է։
Զինվորականներին կալանավորելը, բանակը վարկաբեկելը շատ ավելի խորքային ու հակապետական նպատակ է հետապնդում։
Ինչպես հայտնի է, Ալիևը պահանջում է ապառազմականացնել Արցախը և չվերականգնել հայկական բանակը։ Երևանից օրերս նրան զեկուցեցին, որ ՀՀ զորամիավորումներ Արցախում այլևս չկան։ Հիմա եկել է Արցախի ՊԲ–ն ոչնչացնելու փուլը, ինչն արվում է բանակային վերնախավին «փչացնելու» և վերնախավում վախի մթնոլորտ տարածելու միջոցով։
Այն, որ ջալալները մանր դեմքեր են, դա փաստ է։ Այնքան մանր, որ նույնիսկ սեփական կաշին փրկելու խիզախություն չունեն։ Բայց նրանք այս մեծ գործընթացում փոքրիկ դետալներ են։ Նրանց կալանավորում են ոչ այնքան պարտության մեղքը Նիկոլից զինվորականների վրա գցելու, որքան բանակի ոչնչացումը սահուն իրականացնելու համար։ Ջալալներին ու միշկաներին մեղադրանք են առաջադրում, որպեսզի վարկաբեկեն բանակը և դրա կազմալուծման «հանրային պահանջ» ձևավորեն։
Խնդիր է դրված զինաթափել ու հայաթափել Արցախը, ինչի շուրջ ռազմավարական համաձայնության են եկել Փաշինյան Նիկոլն ու Ալիև Իլհամը։ Վերջինս արդեն բաց տեքստով հայտարարել է այդ մասին։
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից