Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին

Որոշակի հաշվետվություն է Նիկոլ Փաշինյանի «կառուցողական» ընկերոջը՝ Ալիևին. Սեյրան Օհանյանը՝ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի մասին

Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Արցախից Երևան գալու ճանապարհին ձերբակալվել է ՊԲ նախկին հրամանատար, Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարույթային գործողությունների արդյունքում պարզվել է, որ կոչումով գեներալ-լեյտենանտ Մ.Ա.-ն, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում, հայտարարված ռազմական դրության պայմաններում՝ 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում, Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, այդ գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ. հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, յուրային ստորաբաժանումներում եղել են զոհեր և վիրավորներ։

Ի դեպ, նյութը պատրաստելիս մամուլում տեղեկություն տարածվեց, որ Միքայել Արզումանյանն ազատ է արձակվել: Այսօր կեսօրին ընդհանուր իրավասության դատարանում պետք է լսվեր Արզումանյանի խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Սակայն,  ինչպես լրատվամիջոցներից մեկին փոխանցել էր նրա փաստաբանը, «առավոտյան ժամը 12:10-ի սահմաններում նիստը սկսվել է և տևել է մոտ 20 րոպե, և այդ ընթացքում Միքայել Արզումանյանը գտնվել է անազատության մեջ, և դա այն դեպքում, որ նա պետք է 11:45-ին ազատ արձակված լիներ, այսինքն՝ նրան ապօրինի պահել են անազատության մեջ»: Դատական նիստն ընդմիջվեց մինչև 19:00-ն: Այդ դատական նիստում քննվելու է նախաքննության մարմնի միջնորդությունը Միքայել Արզումանյանին կալանավորելու վերաբերյալ:

Իսկ մինչ այդ 168.am-ը զրուցել էր Արցախի հերոս, Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

 

Մեր հարցերին ի պատասխան՝ նա նախ ասաց, որ այստեղ բազմաթիվ միտումներ է  տեսնում, մասնավորապես, հաշվի առնելով այն գործողությունները, որոնք իրականացվում են «մասկի-շոուների», թատերականացված բեմադրությունների ձևով։

«Կարծում եմ՝ ցանկացած բանիմաց քաղաքացի, նաև ցանկացած զինվորական, եթե պատշաճ ծանուցվի, ապա կներկայանա քննչական մարմիններին և կմասնակցի համապատասխան գործողությունների։ Այս ամենն իրականացվում է պատերազմի հիմնական պատասխանատուներին պահելու, հիմնական պատասխանատվությունը գցելու զինվորականների ու ներքևի օղակի, մանավանդ՝ մարտավարական օղակի զինվորականների վրա՝ փակ պահելով հիմնական պատասխանատուներին։

Ըստ իս, սա նաև հասարակությանը շեղելու, մոլորեցնելու համար է, նաև որոշակի հաշվետվություն է, կարելի է ասել՝ զեկույց է Նիկոլ Փաշինյանի «կառուցողական» ընկերոջը՝ Ալիևին, ում հետ նա այսօր Բրյուսելում հանդիպել է։ Պետք է ուշադրություն դարձնել երկու բանի վրա կոնկրետ Միքայել Արզումանյանի վերաբերյալ՝ նա մարտավարական հրամանատարական պաշտոններում իրեն դրսևորել է որպես քաջ ու բանիմաց հրամանատար։ Երկրորդը՝ նա նշանակվել է ՊԲ հրամանատար, կարծեմ 10-12 օր է ծառայել այդ մարտական գործողությունների ժամանակ, այն դեպքում, երբ բանը բանից անցել է, ադրբեջանցիներն օդից դեսանտով իջա՞ն Շուշի։ Չէ՞ որ մենք Շուշիի մարտական գործողությունները պետք է տեսնենք 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունների համատեքստում ձևավորված այն ճանապարհին, որտեղ ադրբեջանցիները կարողացել են մխրճվել ու գալ հասնել Շուշի։ Գոնե մի քանի ռազմավարական կետերում նրանց կարող էին կանգնեցնել՝ Հորադիզ, Ֆիզուլի, Ջրական, Հադրութ, Կարմիր Շուկայի հատվածում, նաև Շուշիի մատույցներում»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, իր համար կարևոր է ոչ թե այն, թե Շուշիում ինչ է կատարվել, այլ՝ թե ինչպես է ադրբեջանցին հայտնվել Շուշիում։ Հետևաբար, Սեյրան Օհանյանի խոսքով՝ այս հարցերին պատասխանելու համար պետք է նախ պատասխանեն իր և նաև հանրության լայն շրջանակներում պտտվող մի քանի հարցադրումի։

«Ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի Հանրապետության բանակցային գործընթացն ամբողջությամբ տապալվեց, ինչպե՞ս քայքայեցին բանակցային ամբողջ ներուժը։ Ինչպե՞ս ստացվեց, որ հայտարարեցին, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց այսօր իրենց գործողություններով ապացուցում են և ասում, որ Արցախն Ադրբեջան է, և վերջ՝ Արցախի ժողովրդին գցելով այս աղետալի վիճակի մեջ։ Ինչպե՞ս է ստացվում, որ հուլիսյան գործողություններում Տավուշում իրենք հրահրեցին ուղղակի մարտական գործողություններ, և ինչպես իրենք երկիրը մտցրեցին պատերազմական իրավիճակի մեջ։

Ի՞նչ արեցին պատերազմի ժամանակ պատշաճ կառավարումն իրականացնելու համար, հատկապես՝ երկիրը պատերազմական ռելսերի վրա տեղափոխելու, մարդկային ամբողջ ռեսուրսը  հավաքագրելու, մոբիլիզացնելու բանակին թիկունք կանգնելու համար։ Ի՞նչ արեցին մարդկային հասարակ մոբիլիզացիա իրականացնելու համար, փակելու այն ճեղքերը, որոնք առաջացան պատերազմի ժամանակ։ ՊԲ 283 կմ պաշտպանական գոտում միայն 20 կիլոմետրում է սկզբնական շրջանում մխրճվել հակառակորդը, մնացած հատվածներում զինվորներն ու հրամանատարները հերոսաբար կռվում էին։

Նրանք մեղավոր չէին, որ հակառակորդը հարավային ուղղությամբ է մխրճվել, այդ ուղղությամբ զինվորներն ու հրամանատարներն էլ մեղավոր չէին, որ հակառակորդը հաջողություն ունեցավ իրենց ուղղությամբ, որովհետև զորքերի հիմնական կուտակումը տեղի էր ունեցել այդ ուղղությամբ։ Ինչպե՞ս ստացվեց, որ չկարողացան ճիշտ գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը, կառավարություններում, Անվտանգության խորհուրդներում, և իրականացնեն զորքերի վերախմբավորում և փակեն այն ճեղքը, որն առաջացել է հարավային ուղղությունում և որը Հորադիզից բերեց-հասցրեց Շուշի։ Ինչո՞ւ երկրի տեղական ինքնակառավարման մարմիններն  ինժեներական, շինարարական ամբողջ ներուժը չօգտագործեցին այդ ճանապարհին պաշտպանական բնագծեր կառուցելու համար։

Ինչո՞ւ իրավական ամբողջ ներուժը, դատաիրավական համակարգը պատերազմի ժամանակ մատը մատին չխփեց պատերազմի թատերաբեմում և թիկունքում մարդկանց փախուստը կանխելու համար։ Ո՞վ է պատասխանատուն նրա համար, որ այդ պարտություններից հետո խրախուսվել են հերոսներ, և այլն։ Ո՞վ է պատասխանատու, որ պատերազմից հետո տարբեր ռազմավարական կետերում արագ պաշտպանություն չկազմակերպվեց, և թշնամին մխրճվեց այնտեղ։ Ո՞վ է պատասխանատու, որ արդեն 2 տարի է՝ ՀՀ իշխանությունը որոշումներ է ընդունում իրավիճակից կտրված, հաշվի չառնելով անվտանգության, արտաքին քաղաքականության, Արցախի, Շուշիի հռչակագրի, հայ-թուրքական հարաբերությունների «կարմիր գծերը»»,- հավելեց Սեյրան Օհանյանը։

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ այս ամենի մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են ԱԺ-ում, իրենց ունեցած գործիքակազմի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ են ձեռնարկել, որին ՔՊ-ի անիմաստ պատը դեմ է կանգնել և բոլորը մերժել է։ Ո՞վ է այս ամենի պատասխանատուն։

«Այս ամենի պատասխանատուն այսօրվա իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ուզի թե ոչ, իրեն իշխանությունից հեռացնելուց հետո, ինքը պատասխանատվություն է կրելու թե՛ բարոյական, թե՛ Աստծո առաջ, թե՛ իր խղճի առաջ, եթե այդ խիղճն ունի։ Պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, և այս «մասկի-շոուներն» անում են հիմնական պատասխանատուից մեր հասարակությանը շեղելու, մոլորեցնելու համար»,- եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan