Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան
2
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Պատերազմ Արցախում
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը որոշել է մնալ Արցախում Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով հակառուսական քայլեր են անում.Հրանտ Բագրատյան. Տեսանյու Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Գորիսն այս գիշեր ընդունեց Արցախից բռնի տեղահանված մեր վերջին հայրենակիցներին Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին

Նիկոլը 6-րդ անգամ է Շուշին «տուլիտ» անում պողոսների վրա. 7or.am

Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին քաղաքականության արդյունքում թուրք–ադրբեջանական զույգը հնարավորություն ստացավ պատերազմ սկսել։ Նիկոլը պատերազմ ու պարտություն բերեց։

Զարմանալին ու ամոթալին այն է, որ Նիկոլն այդքանից հետո դեռ շարունակում է ղեկավարել Հայաստանը։ Նման դեպքերում պետության ղեկավարները կա՛մ ինքնասպան են լինում, կա՛մ հրաժարական են տալիս, կա՛մ տեղի է ունենում ռազմական հեղաշրջում։ Հայաստանում այս երեք տարբերակներից որևէ մեկը տեղի չունեցավ։ Նիկոլը մնաց աթոռին՝ ի խայտառակություն մեր ժողովրդի և քաղաքական վերնախավի։

Նիկոլը, որը 2020–ի նոյեմբերի 9–ից հետո ծակն էր մտել ու օնիկների մոտ էր պաշտպանություն գտել, հիմա ինքն է դատում զինվորականներին։

Ճակատագրի հեգնանքն այն է, որ Նիկոլը դարձավ Արցախի պետականության կորստի, Շուշիի անկման թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, բայց այլոց է մեղադրում, օրինակ, Շուշին հանձնելու համար։

Շուշիի հանձնման մեղավորներն՝ ըստ Նիկոլի

Կախված ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակից՝ Նիկոլը Շուշիի հանձնման մեղավոր է հայտարարել։ Սկզբում դա Գագիկ Ծառուկյանն էր։ Նիկոլն ասում էր, որ Ծառուկյանը կամավորականներին չհասցրեց Շուշի, դրա համար էլ Շուշին գրավեցին։ Հիմա նա Ծառուկյանին չի մեղադրում, քանզի գործարքի մեջ է հետը։

Հետո Շուշիի անկման մեղավոր նշանակվեց Արթուր Վանեցյանը։ Նիկոլն ասում էր, թե Վանեցյանը փախել է իր ջոկատով։ Քաղաքական այդ մուտիլովկան հիմա չի կիրառվում։

Ներքաղաքական սրացման փուլում Շուշիի մեղավոր հռչակվեց Սեյրան Օհանյանը։ Բոլորի համար էլ պարզ էր, որ դա էժանագին քարոզ էր։

Մի պահ Շուշիի հանձնման համար մեղավոր ճանաչվեցին 10 տոկոսով պայթած «Իսկանդերի» հրթիռները։ Մոսկվան դրանից հետո Նիկոլի ականջը քաշեց։ Հիմա «Իսկանդերի» թեման փակվել է։

Այս ամբողջ ընթացքում Նիկոլն իր հաճախորդների ու քարոզչագործիքների միջոցով պարբերաբար տարածում է, թե բա՝ Շուշիի համար մեղավորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է։

Հիմա մեղավոր է նշանակված Արցախի ՊԲ նախկին հրամանատար, պատերազմի վերջին օրերին Արցախի բանակը ղեկավարած ու ներկայումս Արցախի Նիկոլի՝ Արայիկ Հարությունյանի խորհրդական Միքայել Արզումանյանը (Ալիևի հետ հանդիպմանն ընդառաջ)։ Նիկոլին կից քննչականն ասում է, թե բա՝ նա անփույթ է գործել՝ փաստացի նշելով, որ Շուշին նոյեմբերի 5–ին արդեն հանձնված էր (բա ինչո՞ւ էր Նիկոլը նոյեմբերի 9–ին խաբում, թե, իբր, Շուշիի համար մարտերը շարունակվում են)։

Եվ այսպես, կախված իրավիճակից՝ Նիկոլը պողոսների վրա Շուշիի մեղավոր է «սաղացնում»։ Շուշին արդեն 6–րդ անգամ է ծախվում։ Ու ամեն անգամ նոր դեմքով (չհաշված՝ «նախկիններն էին հանձնել Շուշին» դիշովիագույն ծղրտոցները)։

Երբ դուք չեք զբաղվում Նիկոլով

Շուշիի, Հադրութի ու մյուս տարածքների հանձնման թիվ մեկ մեղավոր ու պատասխանատու Նիկոլ Փաշինյանն այլոց է մեղավոր նշանակում, և դա կյանքի դաժան օրենքներից է։ Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, Միքայել Արզումանյանը և մյուսները պարտավոր էին ծառայել Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։ Եղավ հակառակը, և հիմա սույն պարոնները թող իրենք իրենց մեղադրեն։

Ցանկացած նորմալ երկրում Նիկոլի հարցերը հենց նոյեմբերի 9–ին բունկերում կլուծեին, այլ ոչ թե կթողնեին, որ նա այնտեղից դուրս գա ու մի բան էլ մեղավորներ նշանակի։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել էր, որ ինքն առաջարկել էր 2020–ի հոկտեմբերի 19–ին կանգնեցնել պատերազմը, և այդ դեպքում Շուշին կմնար Արցախի վերահսկողության տակ, սակայն, ի զարմանս իրեն, Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել։

Հետագայում Նիկոլը բերանից թռցրեց, որ այդ պատերազմը Շուշիի համար էր ու մինչև այն չհանձնվեր, պատերազմը չէր կանգնելու։ Եվ այդ ամենը պետք է տեղի ունենար Ադրբեջանի դրոշի օրը։

Իշխանափոխությունից հետո այս ամենին կտրվի քաղաքական ու իրավական գնահատական։ Շուշիի հանձնողները կկանգնեն պատմության ու այլ տիպի դատարանների առաջ։

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan