Հրդեհ Գյումրի քաղաքի չշահագործվող գործարանի տարածքում. քաղաքացիները նշում են՝ «գմփոց». Տեսանյութ
Օգոստոսի 30-ին, ժամը 11։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում լսվել է պայթյունի ձայն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել տեքստիլի չշահագործվող գործարանի տարածքում. այրվում է խոտածածկ տարածք և աղբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:38-ին:
Տեսանյութերը տարածած ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Աղեկյանն էլ նշում է, որ ուժեղ պայթյունի ձայն է լսվել:
«Ասում են` Տեքստիլ գործարանի տարածքում ինչ-որ բան է պայթել,որի արդյունքում աղբ ու խոտ է վառվում։ Սուտ, երկու ընպիսի գըմփոց էր,ոնց որ մենք պայթեր», - գրել է նա մեկնաբանություններում: