Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան
1
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Ադրբեջшնական կողմը հայտարարել է, որ հայկական կողմի հետ հաջորդ բանակցությունները կանցկացվեն Ստեփանակերտում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարցը կքննարկվի Բաքվի հետ. Պեսկովը՝ Արցախում խաղաղապահների առաքելությունը երկարացնելու հնարավորության մասին «Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին Թուրքիան կշարունակի աջակցել Ադրբեջանին. Էրդողան Նիկոլ Փաշինյանը շարունակում է միտումնավոր թշնամացնել Հայաստանին Ռուսաստանի հետ. Հռոմի ստատուտի վավերացման վտանգավոր հետևանքները Հռոմի ստատուտի վավերացումը ծայրահեղ թշնամական քայլ կլինի ՀՀ-ի կողմից. Պեսկով Լուծարվել է Արցախի Հանրապետությունը. Պաշտոնական Պատերազմ Արցախում
Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Այս ընթացքում բուժառուներից մահացել են 14-ը, կան նաև ծայրահեղ ծանր հիվանդներ. Ավանեսյան Ամերիկայի Հայ դատի գրասենյակը Բայդենի վարչակազմին կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Ադրբեջանը քանդում է Արցախի մարտական դիրքերն ու հենակետերը. Տեսանյութ Ժամը 12:00-ի դրությամբ Արցախից Հայաստան են եկել 100․417 բռնի տեղահանված անձ Արցախում ծնված վերջին երեխայի անունը Արթուր է Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է` կապի դուրս չի եկել ՀԱՂՈՐԴՈՒՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այսօր, ժամը 17։00-ին, Ազգային կոմիտեն հանրահավաք է հրավիրում 44-օրյա պատերազմի մասնակից Սոսե Բալասանյանը որոշել է մնալ Արցախում Քոփի-փեսթ, հրահանգ-կատարում. Լուսանկար Բացառիկ մանրամասներ Լևոն Քոչարյանին կալանավորելու օպերացիայից Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Այսօր «հայ» սպաների հրամանով կծեծվեն, կխոշտանգվեն Հայաստանն առանց թուրքի պատկերացնող քաղաքացիները Վերջին տեղահանվածները լքեցին Արցախը. այլևս ավտոբուսներ չեն գնա Արցախ՝ բնակիչներին դուրս բերելու «Սուրենավանի գյուղապետը սպառնում է Արցախից բռնի տեղահանվածներին»․ Գագիկ Համբարյան Կարող եք օգնել՝ օգնեք, չէ՝ մի էլ հետևներից բամբասեք. Էտ մարդիկ լոդր չեն, չեն ուզում ձրիակեր դառնալ, սպասել օգնություններին, ուզում են աշխատանք գտնեն Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով հակառուսական քայլեր են անում.Հրանտ Բագրատյան. Տեսանյու Ադրբեջանցիներն ավերել են Հադրութի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը Անհրաժեշտության դեպքում կընդունենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին․ Կիպրոսի ԱԳՆ ԿԸՀ-ն հաստատել է «Հայաքվե»-ի ներկայացրած ստորագրությունների վավերականությունը Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք ՀՀ իշխանությունները ցանկանում են դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Եթե Հայաստանի օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ Արցախի սահմանից մարդիկ են գերեվարվում, կարող են լինել համաձայնություններ՝ ինչ-որ անձանց նաև Հայաստանից հանձնելու մասին․ Սեյրան Օհանյան Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը Արցախում ևս 2 աճյուն է հայտնաբերվել. ԱԻՊԾ Գորիսն այս գիշեր ընդունեց Արցախից բռնի տեղահանված մեր վերջին հայրենակիցներին Շրջանառվող լուրերը կեղծ են․ մենք ևս ողջ ներուժով լծված ենք արցախահայ մեր հայրենակիցների կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելու աշխատանքներին

Զոհված զինծառայողների ծնողները օգոստոսի 30-ին կլինեն Գլխավոր դատախազության մոտ

Զոհված զինծառայողների ծնողները օգոստոսի 30-ին կլինեն Գլխավոր դատախազության մոտ: Այս մասին ասվում է նրանց տարածած հայտարարությունում: Հայտարարությունում մասնվորապես ասվում է.

«Սիրելի հայեր, եկեք փրկենք ի վերջո մեր հայրենիքը, մեր պետականությունն ու անկախությունը: Չկա մի օր, որ չբերի մեզ նոր զոհեր, հայրենի տարածքների նոր կորուստներ, աղետներ ու արհավիրքներ: Մեր աչքի առջև , առանց որևէ կրակոցի, թշնամի երկրին են հանձնվում մեր գյուղերն ու հողերը իրենց հարուստ ջրային պաշարներներով, հանքերով, պատմամշակութային արժեքներով, տասնյակ տարիների ընթացքում մեր հայրենակիցների քրտինքով կառուցած իրենց բնակելի տներով ու պտղատու այգիներով: Այլևս անհնար է հանդուրժել այս ազգային նվաստացումը: Ահա արդեն թշնամին խրախճանք է կազմակերպում Բերձորում և Աղավնոյում, ընդհուպ մոտեցել է Ջերմուկին, Տավուշի գյուղերին, վաղուց արդեն 41 կիլոմետր քառակուսի ներխուժել է Սոդք Խոզնավար հատվածում, զբաղեցրել Սև լիճը, առաջնահերթ վտանգված է Սիսիանը, Վարդենիսը, Տիգրանաշենը: Սա այն դեպքում, երբ մեր զավակներն իրենց կյանքը չեն խնայել այս սուրբ հողի մեկ միլիմետրը պաշտպանելու համար: Այդ սուրբ հողում՝ Արցախում, մեր երեխաների թափված արյունն է, շատերիս զավակների դեռևս չգտնված աճյուններն ու մասունքներն են: Մենք չպետք է թույլ տանք Արցախի հանձնումը Ադրբեջանին, դրանով իսկ Ալիևին ոտքի ճանապարհ բացելով մինչև Երևան, որն անխուսափելի կլինի այդ պարագայում: Դեռ կա հնարավորություն այդ աղետը կանխելու: Օգոստոսի 31 –ին Բրյուսելում կայանալու է եռակողմ հանդիպում, որտեղ բացի աղետալի և նվաստալի նոր զիջումներից, ոչ մի լավ բան հայ ազգի ու հայկական պետության համար չի կարող սպասվել: Դա է ապացուցում վերջին 4 տարուց ավելի ժամանակահատվածում այս իշխանության օրոք հայ ազգի գլխին թափած դժբախտություւները, ներառյալ պատերազմի արդյունքում ունեցած մեր սարսափելի կորուստները՝ թե՛ մարդկային, և թե՛ նյութական: Եկե՛ք կանխենք հերթական դավաճանական որոշումներն ու պայմանավորվածություննրը: Մենք, հերոսածին ծնողներս, ովքեր արդեն կորցրել ենք մեր ամենաթանկը, կոչ ենք անում օգոստոսի 30-ին ժամը 16:00-ին հավաքվել ՀՀ Գլխավոր դատախազության մուտքի մոտ՝ պահանջելու ՀՀ Գլխավոր դատախազից՝ Արթուր Դավթյանից, որպեսզի նա ի վերջո կատարի իր աշխատանքային պարտականությունը և ձերբակալի ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցրած, իսկ 44 օրյա պատերազմի ընթացքում իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմ հրահրելու, դավաճանական գործողությունների և անգործությունների արդյունքում պատերազմը տանուլ տալու, հազարավոր մարդկային զոհեր ունենալու և միլիարդավոր դոլարների հասնող տարածքային, նյութական, այդ թվում ռազմական սպառազինության կորուստներ պատճառելու, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ից հետո առ այսօր թշնամուն նոր տարածքներ, ճանապարհներ, ջրային և հանքային ռեսուրսներ զիջելու համար:

Մեղադրանք առաջադրելու համար հիմքերը ավելին քան շատ են, ներառյալ ապրիլի 13-ին իր արած հանցագործության ինքնախոստովանությունը ԱԺ ամբիոնից, որ կարող էր կանխել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, իհարկե առանց զոհերի:

Կոչ ենք անում նախևառաջ բոլոր նրանց, ովքեր իրենց հայ են համարում, բոլոր քաղաքական ուժերին (առանց բացառության), հասարակական կազմակերպություններին, ազգային ազատագրական, անկախության շարժումներին, հերոսածին մեր մյուս ծնողներին և հարազատներին միանալ այս պահանջին՝ ձերբակալելու և մեղադրանք առաջադրելու Նիկոլ Փաշինյանին, որպես պետական դավաճանի, հնարավորություն տալու համար երկիրը կործանումից փրկելու:

Կհանդիպենք ժամը 30.08.2022թ. 16:00-ին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan