Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Օրենքի նախագիծը ծանր հարված է «Ազգ-բանակ» գաղափարին. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

Այս օրերին, երբ Հայաստանի Հանրապետությունն  ու  Արցախի Հանրապետությունը անվտանգային լրջագույն մարտահրավերների են դիմագրավում, երբ աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանային լարվածությունն ամեն պահի լի են նոր, անկանխատեսելի սպառնալիքներով, երկրի անվտանգությունն ամրապնդելու, ՀՀ Զինված ուժերը վերակազմավորելու, համակարգային բարեփոխումներ իրականացնելու, Հայոց բանակի և հայ ժողովրդի մարտական ոգին վերականգնելու փոխարեն, Հայաստանի իշխանությունները շարունակում են հերթական նախաձեռնությամբ փոշիացնել եղած ներուժը։

Իշխանությունների կողմից հանրային քննարկման ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հեռուն գնացող ծանր հարված է երկրի անվտանգային միասնական համակարգին, հանրային համերաշխությանը, Հայրենիքի նկատմամբ համաժողովրդական նվիրվածությանն ու մեզ համար կենսական «Ազգ-բանակ» գաղափարին։

Իրականում սա մեր մեծագույն ձեռքբերումներից մեկի՝ Արցախյան Ազատամարով, հազարավոր հայ նվիրյալների կյանքի և համազգային նվիրումի գնով կյանքի կոչված՝ համաժողովրդական Բանակի գաղափարի մերժումն է,  մեր պետականության հեռանկարը կասկածի դնող քայլ։

Ըստ էության, խոշոր գումարի դիմաց վերացվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պարտադիր զինվորական ծառայության համակարգը, է՛լ ավելի թուլացնելով 44-օրյա պատերազմին հաջորդած հանրային և պետական դիմադրողականությունը։ Մեր ազգային և պետական շահերին հակասող սույն հակասահմանադրական նախագծով իշխանությունները խորացնելու են ներազգային պառակտումն ու սոցիալական բևեռվածությունը, երկրում ձևավորելով ոչ հավասար իրավունքներով և պարտականություններով հանրային շերտեր։

Արձանարգելով, որ փաստարկված ներկայացրել ենք եւ շարունակելու են բարձրաձայնել այս նախաձեռնության վտանգավորությունը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը վերահաստատում  է իր աներկբա վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր երաշխավոր ՀՀ զինված ուժերի համաժողովրդական,  բոլորի համար պարտադիր զինապարտությամբ համակարգի պահպանման հարցում։

Կոչ ենք անում հանրային լայն շրջանակներին, մեր ողջ հասարակությանը ընդդիմանալ երկիրը հետևողականորեն կազմաքանդման տանող այս իշխանություններին, նրանց ապազգային նախաձեռնություններին, թույլ չտալ երկիրը զրկել պաշտպանության, իսկ նրա քաղաքացիներին սեփական Հայրենիքում արժանապատիվ, անվտանգ և խաղաղ ապրելու հեռանկարից։

Միասին կարո՛ղ ենք։

 

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

26․08․2022 թ. 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan