Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը Իրանի դեսպանը վիրավորում է ստացել Լիբանանում Պուտինն ու Օվերչուկը հաստատեցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կենդանի» է, իսկ Արցախի թեման փակված չէ
18
Դոնբասյան օրագիր․«Մայր Հայաստանի» աննախադեպ այցը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Россия 1» հեռուստաալիքի հերթական անդրադարձը «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից. Արշակ Սրբազան Ես սատանիստ եմ․ ՔՊ-ական պատգամավոր Թող մտահոգվեն նրանք, ովքեր Աստծո առջև չեն խոնարհվում ու ծունկի գալիս. Նաթան սրբազանը՝ իշխանության հետ կապի խզման մասին Մայր տաճարի որմնանկարների գույները մոտեցել են հենց Հովնաթանյանների վրձնած գույներին Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ Պատերազմ Արցախում
Դոնբասյան օրագիր․«Մայր Հայաստանի» աննախադեպ այցը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Россия 1» հեռուստաալիքի հերթական անդրադարձը «Մայր Հայաստանի» դոնբասյան այցին (տեսանյութ) Եթե դու չունենաս անվտանգ միջավայր, ավելորդ է խոսել ժողովրդավարությունից, իրավականությունից. Արշակ Սրբազան Ես սատանիստ եմ․ ՔՊ-ական պատգամավոր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ուխտերթ է կազմակերպվելու դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին «Դրա համար պիտի դրանց ռադ անենք, արդեն զզվեցրեցին էդ համբալները». «Սևան» ՔԿՀ պետի տեղակալը՝ արցախցիների մասին․ 168.am Բարձրագույն սերիալային կրթությամբ վերնախավերը Գլխավոր բառը «հեռանալն» է․ թե ո՛ր տարբերակով, որոշողը դու ես․ «Կարճ ասած» Թող մտահոգվեն նրանք, ովքեր Աստծո առջև չեն խոնարհվում ու ծունկի գալիս. Նաթան սրբազանը՝ իշխանության հետ կապի խզման մասին 61 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով Անհրաժեշտ է Հայաստան-Ադրբեջան վերջնական խաղաղության հասնել. Թուրքիայի հետախուզական ծառայության պետ Կենտրոնական բանկն զգուշացնում է Փոխե՛ք «Temu»–ի գաղտնաբառը. տվյալների արտահոսք է եղել, այդ թվում` ՀՀ–ից Իրանի դեսպանը վիրավորում է ստացել Լիբանանում Մայր տաճարի որմնանկարների գույները մոտեցել են հենց Հովնաթանյանների վրձնած գույներին Ադրբեջանը չի պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրն այնպես, ինչպես առաջարկում է Նիկոլ Փաշինյանը. Ադրբեջանի ԱԳՆ ՔՊ-ի Իրական Հայաստանը Պուտինն ու Օվերչուկը հաստատեցին՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը «կենդանի» է, իսկ Արցախի թեման փակված չէ Սուտն ու գողությունը դարձել է նորմա. Միհրդատ Մադաթյան Մակրոնի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու բանաձևը հաստատվել է «ՔՊ-ի Իրական Հայաստանը»․ Ստեփան Դանիելյան Ի՞նչ նպատակներ էին հետապնդում «Մայր Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների այցերը իրաքյան Քուրդիստան և Դոնբաս Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չհասկացավ, թե ինչ է ուզում «Աշխարհն» իրենից Պուտինը զանգահարել է Քոչարյանին և շնորհավորել 70-ամյակի կապակցությամբ. 2-րդ նախագահի գրասենյակը հաստատեց Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան Ալեն Սիմոնյանի աները մատչելի գնով բնակարան է փորձում ձեռք բերել Հանրությանը հուզող կարևոր հարցեր, որոնց պատասխանը չի տա քննիչ հանձնաժողովի «զեկույցը». «Կարճ ասած» «Օգնության մասին լուրեր լսելիս, նախ իմացեք, թե ով է օգնում ու ինչի համար»․ Նաիրի Հոխիկյանն՝ արցախցիներին ԴԺՀ խորհրդարանի պաշտոնական ալիքը՝ «Մայր Հայաստան» դաշինքի այցի մասին (տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը չկայացավ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Կոնգրեսին կոչ է արել հետաքննել Բայդենի կողմից Արցախին օժանդակության չտրամադրելու հարցը

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակով դիմել է ԱՄՆ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ կոչ անելով հետաքննություն անցկացնել Բայդենի վարչակազմի կողմից Արցախի ժողովրդին մարդասիրական օգնություն չտրամադրելու վերաբերյալ, քանի որ վերջինս ենթարկվում է ագրեսիայի եւ էթնիկ զտումների, ինչպես նաեւ ունի սննդի, ջրի, վառելիքի ու կենսապահովման համար անհրաժեշտ այլ ռեսուրսների պակասություն։ Այս մասին տեղեկանում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

«Հղում անելով «Արցախի հայերին սովամահ տեսնելու Ադրբեջանի կառավարության մտադրությունը»՝ Համբարյանն ընդգծել է՝ «ամերիկյան վարչակազմը Արցախում ապրող հայ ընտանիքներին մարդասիրական օգնություն գրեթե չի ուղարկել»։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահը նաեւ նկատել է՝ «Ամերիկան չպետք է մեղսակից լինի Ադրբեջանի կողմից Արցախի հայ բնակչության էթնիկ զտմանը»։

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գրությամբ՝ ամերիկյան օրենսդիրներից պահանջվում է, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի միջոցով, Բայդենի վարչակազմից ստանալ հետեւյալ չորս հարցերի պատասխանները․

Ի՞նչ կոնկրետ գործողություններ է ձեռնարկել Բայդենի վարչակազմը Լեռնային Ղարաբաղում ապրող եւ վտանգի տակ գտնվող հայերին օգնելու համար (ծրագրերի տրամադրում, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ եւ համապատասխան այլ  տեղեկատվություն)։

Ի՞նչ կոնկրետ ծրագրեր ունի Բայդենի վարչակազմը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղում ապրող եւ վտանգի տակ գտնվող հայերին (ծրագրեր, գործընկերների տվյալներ, բյուջե, ապրանքներ եւ համապատասխան այլ տեղեկատվություն)։

Արդյո՞ք Բայդենի վարչակազմն իրականացրել է հումանիտար ճգնաժամում գտնվող Արցախի հայ բնակչության կարիքների գնահատում։

Բայդենի վարչակազմը բյուջեի ի՞նչ ծավալ է համարում բավարար եւ նպատակահարմար Արցախի հայ բնակչության առջեւ ծառացած հումանիտար ճգնաժամը լուծելու համար:

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի համակիրները, օգտագործելով հանձնախմբի ինտերնետային կայքի հնարավորությունները, տասնյակ հազարավոր նամակներ են ուղարկել իրենց շրջանների օրենսդիրներին՝ պահանջելով ամերիկյան օժանդակություն տրամադրել Արցախին։

Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանի նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետեւյալ հղմամբ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan