Հայաստանը կես տարում 20 մլն դոլարի ոսկի է արտահանել դեպի Թուրքիա «Ինքը գնացել էր փրկելու». լանջառցի Շավարշի մարմինը Բաքվից ուղարկեցին. Տեսանյութ Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից
28
Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Մոսկվան պատրաստվում է Ուկրաինայում միջուկային զենք՞ կիրառել Հինգ նախագահները և Վեհափառը պարտավոր են հիշել 100 տարի առաջվա մեր պատմության դասերը «ՀՀ նախկին նախագահը կապիտուլյացիայի մեջ վատ բան չի տեսնում». Տեր-Պետրոսյանը «սեփականաշնորհել» է ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերը Ուղիղ երկու տարի առաջ` ժամը 7։10-ին Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի դեմ. սկսվեց 44-օրյա պատերազմը Իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք գտնում են, որ Փաշինյանը պետք է հեռանա. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից․ Փաշինյանն ասել է Մակրոնի հետ հանդիպումից հետո Խաղաղության համար ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է ստորագրեն Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը. Չավուշօղլու Ռուս-վրացական սահմանն այսօր դարձել է ներկայիս Ռուսաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի ցուցիչներից մեկը. Տեսանյութ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան` այսօր Հայաստանում չկա ո՜չ իշխանություն, ո՜չ ընդդիմություն Պատերազմ Արցախում
Կապիտուլյացիայով հրճվողները, որ Գերմանիան ու Ճապոնիան որպես օրինակ են բերում, չգիտեն կամ չեն ուզում հիշատակել, որ... Սպիտակ Տանը Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը Հայաստանը կես տարում 20 մլն դոլարի ոսկի է արտահանել դեպի Թուրքիա «Ինքը գնացել էր փրկելու». լանջառցի Շավարշի մարմինը Բաքվից ուղարկեցին. Տեսանյութ Մարդիկ չեն կարող գնալ սահման. ՊՆ-ն հակադարձում է Փաշինյանին Զոհաբերել Հայաստանը մինչև վերջին հայը Թուրքը մի բան կարող է շաղ տալ մեր գլխին՝ արկեր ու ռումբեր Պատերազմից երկու տարի անց ամեն բան ավելի տեսանելի է դառնում Բաքվի բռնապետսկան վարչախմբի հետ ինչ-որ թուղթ ստորագրելով «փրկվելը» կեղծ և վտանգավոր օրակարգ է Հերթը ԿԸՀ-ինն է. այդ կառույցը նոր նախագահ կունենա․ ով է հավանական թեկնածուն Մարտերը պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց դիրքերը․ Ֆրանսիայի ՊՆ Արթուր Դավթյանի որոշ հավատարիմ կադրեր ապշեցրել են իրենց պահվածքով Զոհրաբ Մնացականյանը նոր աշխատանք ունի Ինչու 1994-ին Բաքուն չստորագրեց ամփոփիչ արձանագրությունը Կարեն Անդրեասյանին ամեն գնով ցանկանում են ԲԴԽ նախագահ նշանակել Ժամը 22:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Մահացել է Բորիս Մոիսեևը Գերմանիայի խորհրդարանի փոխխոսնակն Էրդողանին անվանել է «կոյուղու առնետ» Գազ չի լինի Վերին Լարսի անցակետում զորակոչի ենթակա բոլոր ռուսաստանցիներին առձեռն կհանձնվեն զինվորական ծանուցագրեր Կարճ խորհուրդ եմ տալիս՝ դադարել օգտագործել Mail.ru-ն հնարավորինս շուտ Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում Ռուբեն Հակոբյանի բաց նամակը Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել Ինչու Զասն ու Փաշինյանը չեն հանդիպել․ պարզաբանում՝ ՀԱՊԿ-ից Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում Ադրբեջանը փորձում է կյանքի կոչել իր առավելապաշտական նկրտումները. ԱԳՆ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ն է, Նիկոլ Փաշինյանի կնոջ ինսթագրամում BFF (լուսանկար) Գերասը կալանքի տակ է, որովհետև օրվա իշխանությունները մեղմ ասած «չեն սիրում» նրան, իսկ չեն սիրում մի պարզ պատճառով՝ Գերասը չի ընդունել այն թեզը, որ Հայաստանը վերջնականապես պարտված է, իսկ Արցախի հարցը փակված է Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկեց ոչ թե հայրենիքը, այլ Նիկոլ Փաշինյանին փրկելու ծրագիր. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին

«Global Finance» ամսագիրը հայտարարել է «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր սպառողների համար» մրցանակաբաշխության հաղթողներին: Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ» անվանակարգում: Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, հաճախորդների` թվային առաջարկներից օգտվելու աստիճանը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների թվի աճը, առաջարկվող պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնություններից առաջացած շոշափելի օգուտի առկայությունը և ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Տևական համաճարակն արագացրել է բանկերի` թվայնացմանն ուղղված ջանքերը, և այս պայմաններում շուկայում տեղի է ունեցել էլեկտրոնային առաջարկների կտրուկ զարգացում: «2022թ. աշխարհի լավագույն թվային բանկեր» մրցանակաբաշխությամբ «Global Finance» ամսագիրն իր գնահատանքին է արժանացնում այն ֆինանսական հաստատությունները, որոնք լավագույն արդյունքներն են գրանցել նոր և բարելավված պրոդուկտների և ծառայությունների ներդրման գծով»:

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը նշեց. «Վերջին մի քանի տարիների ընթացքում Ամերիաբանկը զգալի առաջընթաց է ունեցել իր թվային կարողությունների զարգացման գործում: «Global Finance»-ի այս մրցանակը մեծ պատիվ է մեզ համար. այն վկայում է մեր թվային ռազմավարության հաջողության մասին: Մեր թվային առաջարկների նկատմամբ պահանջարկի աճը և մեր բազմաֆունկցիոնալ բանկային հարթակի միջոցով իրականացվող գործարքների թիվը տվյալ ոլորտում մեր ջանքերի և նշանակալի ներդրումների արդյունավետության լավագույն վկայությունն են: Հպարտ ենք, որ հանդիսանում ենք շուկայի` միտումներ թելադրող մասնակիցը` հարմարավետություն և նորարարություն հաղորդելով մարդկանց կյանքին»:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջինը Հայաստանում գործարկել է թվային էկոհամակարգերի համապարփակ փաթեթ, որը համակցում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և ներկայումս ընդգրկում է հետևյալ ուղղությունները` ՓՄՁ (փոքր և միջին ձեռնարկություններ), ավտովարկավորում, հիփոթեքային վարկավորում և էլեկտրոնային առևտուր: Էկոհամակարգերի հարթակներն ապահովում են հարմարավետություն և նոր տեսակի փորձառություն՝ հնարավորություն տալով արագ ֆինանսավորում ստանալ բոլոր հիմնական ոլորտներում, բարելավելով հաճախորդի ամբողջ փորձառությունը՝ Ամերիա էկոհամակարգի առցանց միջավայրում հաշվի բացումից մինչև քարտ ստանալը և վարկային հայտ ներկայացնելը: Global Finance-ի մասին «Global Finance» ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ 193 երկրում և տարածաշրջանում:

«Global Finance»-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են խոշոր միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 35 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: «Global Finance»-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: «Global Finance»-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերը և այլ ֆինանսական հաստատությունները: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար:

Ամերիաբանկի մասին

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություններից է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն իր սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ զարգացող թվային միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականություն` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan