ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին. Տեսանյութ

Դիտել նաև
ԼՂ-ում կրակահերթի հետևանքով մեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել են․ ՌԴ ՊՆ
Պեսկով․ Ղարաբաղում էթնիկ զտումների մասին խոսելու հիմքեր չկան, եւ այնտեղ իրավիճակն Ադրբեջանի ներքին գործն է
Վոլոդինը կոչ է արել ապահովել Ղարաբաղի խաղաղ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը
Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում. Մեդվեդևը ենթադրաբար Փաշինյանին ուղղված գրառում է արել
Ռուս-հայկական հարաբերությունները չեն փլուզվելու, ինչքան էլ դա ցանկանան Արևմուտքում․ ռուս սենատոր
ՌԴ ԱԳՆ-ն սպասում է «Սուրմալուի» պայթյունի վերաբերյալ հրապարակման հետ կապված Երեւանին ուղարկված նոտայի պատասխանին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Իվան Նեչաեւը։
«Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետեւում։ Նպատակը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները խաթարելն է։ Հայաստանի իշխանությունից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման ոչ բարեկամական դրսեւորումները կանխելուն»,-ասել է Նեչաեւը։
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին՝ կապված այն հրապարակումների հետ, որտեղ ռուսական կառույցները մեղադրվում են օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանը ներգրավված լինելու մեջ։