Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ)
29
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Պատերազմ Արցախում
Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց

«Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են

«Հայկական ալիքը» գրում է. «Օգոստոսի 15-ին Թուրքմենստանում կայացած զարգացող երկրների տրանսպորտային համաժողովում Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը` որպես տրանզիտային ոլորտում զարգացող երկիր, պատրաստ է բավարարել տարածաշրջանի 8 երկրների տրանզիտային պահանջները: Ընդ որում, ասվածը վերաբերում է ինչպես դեպի ծով ելք չունեցող երկրներին, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներին:

«Զարգացող 32 երկրների մեկ քառորդը, որոնք չունեն ելք դեպի ծով, այսինքն` 8 երկիր, այդ թվում Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանն ունեն սերտ երկկողմ և բազմակողմ տրանզիտային փոխգործակցություն Իրանի հետ»,- ասել է նախարարը:

Նախարարի բնութագրմամբ, դա նշանակում է, որ Իրանն ու տարածաշրջանի այլ երկրներն իրենց վրա են վերցրել միջազգային հանրության պարտավորությունների մի մասը` դեպի ծով ելք չունեցող երկրների խոցելիության շեմը նվազեցնելու գործում և օգնում են վերջիններիս նվազեցնել առևտրային ծախսերն ու հեշտացնել նրանց մուտքը դեպի համաշխարհային շուկա:

Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի համար դեպի համաշխարհային շուկա մուտք ունենալու և տնտեսական հաջողություններ գրանցելու համար ամենևին էլ պարտադիր չէ դառնալ պանթուրանիզմի կամուրջ և սեփական երկրի սուվերեն տարածքը տրամադրել «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցմանը, ինչը ուղղակի սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու հայ-իրանական սահմանի անվտանգությանը: Զրկվելով Իրանի հետ ունեցած սահմանից, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, վերջնականապես կհայտնվենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շրջափակման մեջ, որը մեզ համար գոյաբանական վտանգ է ներկայացնում:

ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից, որոնք հրաժարվում են Հայաստանի իսկապես անվտանգ զարգացման յուրաքանչյուր սցենարից, այս հնարավորությունը, ըստ էության, ևս չի արժանանա որևէ ուշադրության: Իսկ ենթադրել, որ նման շահավետ հնարավորությունները կստիպեն վերջիններիս ետ կանգնել Սյունիքի ինքնիշխանությունը զիջելուց և «Զանգեզուրի միջանցք»-ի հանցավոր նախագծին մասնակից դառնալուց, առնվազն միամտություն է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan